Մետաքսյա Սիմոնյան. 10+2 փաստ - VNews

Մետաքսյա Սիմոնյան. 10+2 փաստ

Մետաքսյա Սիմոնյան. հայ թատրոնի ու կինոյի անվանի դերասանուհի, որն իր գեղեցիկ ձայնով, ողբերգական ու կատակերգական դերերը նույնքան վարպետորեն կերտելու ունակությամբ մնաց հայ հանդիսատեսի սրտում:

10+2 փաստ Մետաքսյա Սիմոնյանի մասին

1.Մետաքսյա Սիմոնյանը ծնվել է Աշխաբադում, 1926 թվականի հունվարի 21-ին, արդեն 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։

2.Դերասանական կարիերան սկսվել է Թատերական ինստիտուտն ավարտելուն պես՝ 1948 թվականին, սկսնակ դերասանուհու տաղանդը նկատել են և հրավիրել  Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։

3.Անվանի դերասանուհին նաև լավ մանկավարժական ձիրք է ունեցել և 1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

4. Մետաքսյան մի դերի դերասանուհի չէր, կարիերայի ընթացքում նրան բաժին են հասել ծայրաստիճան տարբեր դերեր. դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է թե՛ զվարթ ու կենսախինդ Կատերինայի, թե՛ խոհուն և սիրառատ Անանիի դերերը։

5.Առաջին խոշոր ու հիշարժան դերը կերտել է «Այս աստղերը մերն են» ներկայացման շրջանակներում՝ հանդես գալով Արմանուշի կերպարում: Այս դերակատարման համար 1950 թվականին դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

6. Սիմոնյանի ստեղծագործական կյանքի գագաթնակետը կարելի է համարել Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ կերտած Նաստասյա Ֆիլիպովնայի դերը. հարկ է նշել, որ այն համարվում է համաշխարհային դրամատուրգիայի ամենաբարդ կերպարներից մեկը: Այդ առթիվ ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը ասել է՝ «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում»:

7. Հարկ է նաև անդրադառնալ Մետաքայաի կինոկարիերային. դերասանուհին նկարահանվել է «Անահիտ»,  «Արարատյան դաշտի աղջիկը», «Ո՞ւմ է ժպտում կյանքը», «Թռիչք անդունդի վրայով»,  «Կամոյի վերջին սխրանքը» և այլ ֆիլմերում:

8. Սիմոնյանը հանդես է եկել նաև ասմունքով. ներկայացել է թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ գրողների ստեղծագործություններով: Խաղացել է ռադիո-հեռուստատեսային ներկայացումներում:

9.Սիմոնյանի արտիստիզմը գնահատելու հնարավորություն են ունեցել նաև արտասահմանում. նա  հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր։

10.Հայ բեմի և կինոյի անվանի դերասանուհին վախճանվել է 1987 թվականի օգոստոսի 11-ին:

+1. Երևանի Աբովյան փողոցի թիվ 20 շենքի պատին փակցվել է Մետաքսյա Սիմոնյանին նվիրված հուշատախտակ:

+2. Հայաստանում ամեն տարի հանձնվում է Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» մրցանակը:

 


Մերիլին Մոնրո

Վարդուհի Վարդերեսյան. հավերժ արտիստուհին

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ի՞նչ բնակարաններում են ապրում նրանք. Նաոմի Քեմփբել

21-րդ դարի սեքս խորհրդանիշ Մոնիկա Բելուչիի նոր հարցազրույցն ու լուսանկարները

Մոնրոյի մտերմիկ լուսանկարների հեղինակն ու ցուցահանդեսը Լոնդոնում

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

5 ֆիլմ մայր-երեխա փոխհարաբերությունների մասին

Մեգան Ֆոքսն ասում է…

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Ո՞վ է Արսինե Խանջյանը

Ֆիլմեր, որ նկարահանվել են Հունաստանում

Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից. մաս 2

Մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ Մերիլին Մոնրոյից

Օդրի Հեփբըրն. սիրող մայր և կին