Մետրոպոլիտենը հրաժարվել է հանել անչափահաս աղջկա նկարը թանգարանից - VNews

Մետրոպոլիտենը հրաժարվել է հանել անչափահաս աղջկա նկարը թանգարանից

DQSpFvDVoAEiUAN - Մետրոպոլիտենը հրաժարվել է հանել անչափահաս աղջկա նկարը թանգարանից

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հրաժարվել է ցուցահանդեսից հանել ֆրանսիացի նկարիչ Բալթուսի «Քնած Թերեզա» կտավը՝ չնայած այցելուների այն քննադատությանը, որ նկարում առկա է սեռական ենթատեքստ:

1938-ի աշխատանքում նկարիչը պատկերել է իր հարևան աղջնակին, որն այդ ժամանակ 12-13 տարեկան էր: Նկարում զգացվում է աղջկա ներքնազգեստը:

«Բալթուսն ակնհայտորեն հրապուրված էր դեռահաս աղջիկներով, և պարզ է, որ նկարը ռոմանտիկացնում է երեխայի սեռականացումը», – ասում է New Yorker Mia Merrill-ը:

Աղջկա նկարը հեռացնելու խնդրագիրը հավաքել է ավելի քան 10.000 ստորագրություն: Հաշվի առնելով ներկայումս սեռական ոտնձգությունների հետ կապված իրավիճակը, թանգարանի կողմից նման աշխատանքների ցուցադրումը հանգեցնում է վուայերիզմի ռոմանտիզացման և երեխաների օբյեկտիվացման – ասում են խնդրագրի հեղինակները:

Ի խատասխան մեղադրողների՝ Մետրոպոլիտեն թանգարանի խոսնակ Քեն Վայնն ասում է, որ չեն հեռացնի նկարը: «Նման պահերը քննարկումների առիթ են ստեղծում, թանգարանի առաքելությունն է «հավաքել, ուսումնասիրել, պահպանել և ներկայացնել արվեստի գործեր բոլոր ժամանակներից՝ մարդկանց՝ ստեղծագործությունների, գիտելիքների և գաղափարների հետ կապելու նպատակով»:

Բալթուսի ստեղծագործություններն առաջին անգամ չէ, որ քննադատվում են: 2013-ին անցկացվել էր  «Բալթուս. Կատուներ և աղջիկներ, նկարներ և սադրանքներ» խորագրով ցուցահանդեսը, որը նախազգուշացնում էր՝  «որոշ նկարներ կարող են տհաճ լինել հանդիսատեսի համար»: