«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին - VNews

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

mez vochinchchi - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». «Unity Production»-ի թիմն այս անգամ նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը:

124169506 504630630714924 3359007998403142254 n.jpg? nc cat=106&ccb=2& nc sid=ae9488& nc ohc= uKhpIr5OwYAX8FDZr4& nc ht=scontent.fevn1 4 - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,- Vnews-ի հետ զրույցում ասաց «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

124196680 993281994523686 8352427945245358005 n.jpg? nc cat=111&ccb=2& nc sid=ae9488& nc ohc=qtVMTmzftN0AX hYLOi& nc ht=scontent.fevn1 4 - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը : Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է »,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:

124377031 397534734754768 2193239378718836184 n.jpg? nc cat=111&ccb=2& nc sid=ae9488& nc ohc=CwxSM9ON0aEAX8wO9Mc& nc ht=scontent.fevn1 4 - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Հավելենք, որ երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:

Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:

124443098 441746720319039 8097877544315611287 n.jpg? nc cat=103&ccb=2& nc sid=ae9488& nc ohc=Bk22nQsEFhUAX9Rzz0Y& nc ht=scontent.fevn1 4 - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը:

124154611 673607659965474 1031732811699389542 n.jpg? nc cat=110&ccb=2& nc sid=ae9488& nc ohc=R7UYPhhedUwAX8 Fqo& nc ht=scontent.fevn1 4 - «Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Տեսահոլովակը՝ ստորև.


Տեսահոլովակ, որը Գինեսի ռեկորդ է սահմանել

Իվետա Մուկուչյանի նոր երգը

Voyou-ի և Ladaniva-ի նոր տեսահոլովակը

Դուա Լիպան ներկայացրել Է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակ

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Խնդասգը». զրույց Բամբիռի նոր տեսահոլովակի մասին

Իվետա Մուկուչյանը երգել է «Զինվորի տանը»

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Սևակ Ամրոյանի տեսահոլովակը՝ նվիրված հրամանատարին

2020 թվականի ամենադիտված տեսահոլովակները YouTube-ում

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]