-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սահմանված ու կարծրացած գեղեցկության պատկերացումների ետևից վազելով՝ մենք հաճախ բաց ենք թողնում մեզ սիրուն զգալու բնատուր հնարավորությունը, բաց ենք թողնում ժպտալու հազարավոր առիթներ, սնուցում ենք մեր փոքրիկ բարդույթները՝ դրանք դարձնելով դատավճիռներ ու այդ ինքնակործանարար պրոցեսի ողջ ընթացքում նայում ենք էկրեններից ու բեմերից փայլող ընդունված գեղեցկուհիներին ու կրկնում՝ «այ նա հաստատ բարդույթներ չունի». վստահ եղեք, դա իրականության հետ որևէ աղերս չունի։
Եվ որքան էլ, որ մեր ժամանակները մեր ուսերին են բարդում գեղեցկության մասին տասնյակ «անպայման»-ներ ու «երբեք»-ներ, հարկ է հիշել՝ գեղցկությունը հաճախ հենց թերությունների մեջ է։
Ողջույն, ես Անին եմ. մարդ, որն ամենաշատը սիրում է իրեն տրված կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով և որի համար կյանքի մեջ չկա «գեշ» եզրույթը, քանի որ ես ընդունում եմ ամենը՝ ինչպես որ է ներդաշնակության մեջ։ Անկեղծ չեմ հասկանում և ընդունում մարդու բնությանը միջամտող այն թրենդները, որոնց մոլի հավատացյալի պես դիմում են (մեծամասամբ) աղջիկները՝ կարծելով, թե հենց այդ միջամտությունը պետք է իրենց գեղեցկացնի։
Եվ միանգամից, մինչ կհասցնեք հանդիմանել իմ անկեղծ կարծիքի համար, պատմեմ իմ մանկության բարդույթավոր երևակայության մասին։
որովհետև ինձ համար անչափ գեղեցիկ էին արտահայտիչ սև աչք -ունքով աղջիկները։ Որոշել էի վիրահատական միջամտությամբ փոխել ոտքերիս ձևը ու երևի գոյություն չունեցող միջոցով ավելացնել հասակս.
Ուսանողական տարիներին անթույլատրելի էի համարում առանց շպարվելու դասի գնալը, թրենդների դասական զոհ էի, կրում էի բարձրակրունկ կոշիկներ։ Ժամանակի հետ շատ ուշադիր նայելով շուրջս և, որ ամենակարևորն է, նայելով ներս՝ գտա այն, ինչն ինձ տարբերում է մյուսներից և սկսեցի դիտարկել իմ տարբերությունները ոչ թե որպես թերություն, այլ որպես իմ ուրույն առանձնահատկությունները
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո