Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

Մենք բոլորս գոնե մեկ անգամ լսել ենք Ալլա Պուգաչովայի «Միլիոն ալ վարդեր» երգը. պարզվում է, որ այն շատ հետաքրքիր պատմություն ունի, որն էլ կներկայացնենք ստորև։

«Միլիոն ալ վարդեր»

Աշխարհի ամենափոքր թանգարաններից մեկի տարածքը կազմում է ընդամենը  վեց քառակուսի մետր և այն կրում է վրաց  ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ Նիկալա Փիրոսմանու անունը: Նիկոն հասարակ գյուղացի էր՝ հայտնի ու հաջողակ այգեգործի որդի, սակայն երբ բոլորում է տղայի ութամյակը նա կորցնում է ծնողներին՝ մնալով բախտի քմահաճույքին։ ԴԺվարին տարիներ էին սպասվում. Նիկոն քրոջ և եղբոր հետ տեղափոխվում է Թիֆլիս և անցնում վարձու աշխատանքի, ինչ-որ կերպ կացությունն ապահովելու համար, այնուհետև մահանում է նաև տղայի ավագ քույրը։
Նիկոն գեղանկարչության մասին էր երազում, սակայն չէր կարող նման ճոխություն թույլ տալ իրեն, նա ստիպված էր աշխատել, որպեսզի կարողանար գոյատևել: Ընկերները նրան օգնեցին մի փոքր գումար հավաքել ու կաթնամթերքների վաճառքով զբաղվել: Նիկոն նկարազարդեց խանութի պատերը և դա մեծ ճանաչում բերեց խանութին, ու չնայած այն բանին, որ առևտուրը լավ էր ընթանում,

Նիկոի համար գլխավորը մնում էր գեղանկարչությունը։

Նիկոյի կյանքի միակ սերը Մարգարիտան էր. երիտասարդ պարուհի, որը առաջին իսկ հայացքից նվաճեց նկարչի սիրտը: Այդ տարիներին Նիկալան  արդեն ամուր կանգնած էր իր ոտքերին, կարողանում էր գումար վաստակել, իսկ լավ հագնվելու շնորհիվ նրան նույնիսկ «կոմս» էին անվանում: Մի օր Նիկալա Փիրոսմանին՝ կարմիր վարդերի մի փունջ ձեռքն այցելեց սիրելիի պարային ելույթին, իսկ նրա ետևից մի քանի սայլակներ եկան՝ մինչև վերջ լցված դերասանուհու սիրելի ծաղիկներով՝ վարդերով, նարգիզներով, յասամաններով. այսուհանդերձ, դերասանուհին մերժեց նկարչին:

Դժբախտ սիրո ցավը մեծ հետք թողեց նկարչի վրա:

Նրա եկամտի միակ աղբյուրը մնաց դուքանների պատերի որմնանկարչությունը, սակայն աշխատավարձը չնչին էր, իսկ գործը՝ ծանր: 1918 թվականի գարնանը ուժասպառ նկարչին տեղափոխում են Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոց, որտեղ օրուկես անց նա մահանում է:
Միայն նկարչի մահից հետո նրա կտավները դուրս բերվեցին նկուղներից և արժանացան բարձր գնահատականի, այսօր Նիկալա Փիրոսմանին համարվում է Վրաստանի այցեքարտը գեղարվեստի համաշխարհային հասարակության գործիչների շրջանում:
Թբիլիսիում պատրաստվում են այդ դժբախտ սիրուն նվիրված հուշարձան կանգնեցնել՝ Մուշտաիդ այգում, որտեղ ժամանակին ծանոթացել էին նկարիչն ու դերասանուհին ։


«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»