Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11» - VNews

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

60898034 1716172318528664 3436226118883999744 o - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

«Իմ աշխարհում առանձնանալով,

Ափսոսում եմ այն երազանքները,

Որոնք վաճառել եմ»:

Նեմրա. մոլորակ, որտեղ ուրիշ է ամեն-ամեն ինչ… Մոլորակ, որտեղ ամեն մի երգ իր պատմությունն ունի… Մոլորակ, որտեղ ոչինչ առանց պատճառ չի ծնվում… Մոլորակ, որտեղ ապրում ու ստեղծագործում են նեմրացիները՝ իրենց հատուկ ոճով, երբեմն տարօրինակություններով, բայց միշտ տաղանդով:

#ՄիԵրգիՊատմություն-ում Նեմրայի «Room N11»-ը, Վանն ու իրեն միշտ-միշտ հետևող 11 թիվն են…

Տես նաև՝ ՄյուզիքԼիսթ. Վան Nemra

42045325 1518459108299987 7346764421366022144 o 960x602 - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

«Հայելու մեջ եմ նայում, որ հիշեմ դեմքս…

Ու չեմ կարողանում գտնել դժբախտությանս պատճառը»:

Մարիաննան տեղափոխվում է ուրիշ տուն, Վանի գլխում մեղեդի է պտտվում…

««Room N11» երգը մեր խմբի երաժշտական ոճի մեջ նոր փուլի սկիզբ դրեց, քանի որ իր տրամադրությամբ և երաժշտական մոտեցմամբ տարբերվում էր մեր նախորդ երգերից:

Երգի ստեղծման ընթացքը բավական երկար էր: Սկզբում անընդհատ ուղեղիս մեջ պտտվում էր կիթառի մեղեդային գիծն ու մի քանի օր շարունակ ինձ հանգիստ չէր տալիս: Բայց վոկալային գիծ դեռ չէի կարողանում մտածել…

Այդ ընթացքում մեր խմբի ստեղնահար Մարիաննան տեղափոխվում էր իրենց տնից՝ նոր բնակարան, ու էդ առիթով դեպրեսիվ բառեր էր գրել, ուղարկեց ինձ, ես փորձեցի միացնել իմ գլխում պտտվող կիթառի մեղեդուն ու հետաքրքիր երգ ստեղծվեց, բայց բառերն այդքան էլ սրտովս չէին, քանի որ կոնկրետ զգացողություններ ունեի այդ մեղեդին գրելու ընթացքում: Կարծես շղթայված լինեի փակ տարածքում: Ու կապ չունի, որ մեղեդին գրելիս թե՛ անձնական կյանքումս, թե՛ խմբի կյանքում ամեն ինչ կարգին էր»,- ասում է Վանը:

27913348 1677437422318057 5012726485081038173 o 960x640 - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

«Ես ունեմ թևե՜ր…

Ու դրանք դեռ պետք է աճեն…

Եթե միայն կարողանայի բացել դատարկ սենյակի դուռը»:

Ի՞նչ անել, ի՞նչ չանել

Վանի գլխում պտտվող մեղեդին հանգիստ չի տալիս… Մտքերը ևս… Վանը որոշում է զրուցել ընկերներից մեկի` Էրիկի հետ ու քննարկել մարդու ներքին կոնֆիլկտները… Հենց այսպես են գրվում «Room N11»-ի բառերը:

47572479 1578470055632225 4672060339347521536 o 960x395 - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Ինչո՞ւ «Room N11»…

Երգի վերնագիրը պատահական չէր, քանի որ Վանը զգացում ուներ, որ փակված է ինչ-որ սենյակում, որտեղից ելք չկա: Երգիչը շարունակ համեմատություններ էր անցկացնում սենյակի ու այս քաղաքի (երկրի, աշխարհի) միջև, իսկ հասարակությանը համեմատում էր գոյություն չունեցող երևակայական ուրվականների հետ, որոնք մեզ իրենց պատկերացրած ձևով են տեսնում և ոչ այնպիսին՝ ինչպիսին կանք:

11 թիվը ևս պատմություն ունի…

«Փոքր տարիքից ինձ միշտ հետևել է այդ թիվը, ինչ-որ միստիկ բան կա իմ և այդ թվի միջև: Տարբեր կարևոր իրադարձություններ կապված են այս թվի հետ, ու, ամեն քայլափոխի, այդպիսի զուգադիպություններ են տեղի ունենում՝ կապված 11-ի հետ, որ ուղղակի ապշում ենք, թե՛ ես, թե՛ իմ մտերիմները: Եվ, անգամ հիմա, նկատեցի, որ այսօր օգոստոսի 11-ն է, ժամը՝ 11:38 (3+8=11), և ես քեզ մեր երգի պատմությունն եմ պատմում»,- ասում է Վանը:

65115497 1742583759220853 3804225505285111808 n 960x706 - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

«Ես չեմ կարողանում տեսնել լույսը…

Այս ցուրտ տեղում, որտեղ խեղդվեցի,

Գտածս միայն մթություն է»:

Վանի կյանքի ամենազարմանալի 11-երը…

«Երբ 11 տարեկան էի, Իտալական «Ինտեռ» ֆուտբոլային ակումբի երկրպագու էի: Ու, մինչ բակի մյուս երեխաներն ուզում էին արդեն հայտնի ֆուտբոլիստների համարներով շապիկներ ձեռք բերել, ես ցանկացա գոյություն չունեցող ֆուտբոլիստի շապիկ ունենալ, որ հենց ես լինեմ այն կրողը: Այդպես հայրիկիս հետ փակցրինք 11 թիվը, քանի որ այն ազատ էր»,- հիշում է Վանը:

34536808 1405231212956111 6647834665187016704 o 960x628 - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

«Էդպիսի մի պատմություն էլ մեր վերջին ֆոտոսեսիայի հետ է կապված: Այն տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի 11 շենքի 11-րդ հարկում: Պարզվում է՝ վայրը որոշված էր նախապես, իսկ մենք տեղյակ չէինք: Հերթական անգամ զարմացանք համընկնումից:

Հաաա՜, մի կարևոր բան էլ հիշեցի, ես ու Վասպուրը Մարիաննայի հետ ծանոթացել ենք հենց 2011 թվականին, ու մեր խումբը էդ ժամանակ է սկսել փորձեր անել: Ուղղակի 2012-ից արդեն սկսեցինք մեզ «Nemra» անվանել ու առաջին անգամ համերգ տվեցինք»:

«Hmm…»

67818396 1249910761845268 2724359062215983104 n - Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Հենց այս երգից ոգեշնչված է ստեղծվել նեմրացիների նոր «Hmm…» ալբոմի շապիկը, իսկ ալբոմի առաջին երգը հենց «Room N11»-ն է: Ալբոմում տեղ է գտել 11 երգ:

Nemra՝ Room N11

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”


5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Վան Եղիազարյանը

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»