Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

«Երազի՜ր, երազի՜ր այնքան, մինչև երազանքներդ իրականություն դառնան…»

Ավելի քան 150 միլիոն վաճառված սկավառակներ, երկրպագուների հսկա բանակ, ռոք երաժշտության մեջ թողած մեծ հետք. «Aerosmith»-ին ճանաչում էին որպես կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ ամերիկյան խումբ: Խումբ, որն իր գործունեության ընթացքում շարունակ գլխավորել է տարբեր երաժշտական չարթեր, ստացել շատ մրցանակներ այդ թվում՝ 4 «Գրեմմի» և հայտվել ռոքնռոլի փառքի սրահում: Բայց ինչի՞ց, կամ ո՞ր երգով սկսվեցին խմբի հաջողությունները…

«Dream On». երգ, որը պիտի դառնար խմբի առաջին հիթը

«Երգի՜ր ինձ հետ, երգի՜ր ծիծաղի և արցունքների համար, երգի՜ր…»

«Dream On» հայտնի երգի հեղինակը Սթիվեն Թայլերն է: Նա միշտ պատմել է, որ երգի ստեղծման պատմթյունը կապվում է այն ժամանակահատվածի հետ, երբ նա դեռ 3 տարեկան էր.

«Փոքր տարիքում ես սիրում էի ինչ-որ կերպ տեղավորվել դաշնամուրի տակ և լսել՝ ինչպես է նվագում հայրս, որը դասական երաժշտական ստացած երաժիշտ էր: Ու հենց այդ ժամանակ էլ մտքումս ձևավորվեց «Dream On» գործի ակորդների հաջորդականությունը»:

Ոչ ոք հաստատ չգիտի՝ Թայլերի պատմությունն իրականությանը համապատասխանում է թե ոչ, բայց մի բան հաստատ է. երաժիշտն այս ստեղծագործության վրա աշխատել է մի քանի տարի շարունակ, իսկ աշխատանքի վերջին նրան են միացել խմբի մյուս անդամները և… Եվ ստեղծվել է երգը՜… իսկ ծնվել է այն նրանց մենեջերի վարձակալած բնակարանում, որտեղ էլ ձայնագրվում էր խմբի «Aerosmith» ալբոմը:

««Dream On»-ը ինչ-որ մեկը դառնալու մեծ ցանկության մասին է… Երազի՜ր, մինչև երազանքդ իրականություն դառնա…»

Սթիվեն Թայլեր

«Dream On». երգ, որն այդքան էլ չէին սիրում… անգամ խմբի անդամները

Երբ Սթիվենը վերջապես որոշում է երգը ցույց տալ խմբի մյուս անդամներին, նրանցից մի քանիսին այն այդքան էլ դուր չի գալիս: Խմբի կիթառահար Ջո Փերին իր հարցազրույներում հաճախ պատմել է.

«Ես, իհարկե, ամենասկզբից էլ շատ լավ հասկանում էի, որ «Dream On»-ը հիանալի գործ է, բայց այդ ժամանակ ավելի շատ հաջողություն էին բերում կենդանի կատարումները, որոնք դրայվ և էներգիա էին տալիս, իսկ «Dream On»-ը բալլադ էր: Անգամ դժվարանում եմ հիշել՝ քանի անգամ ենք այն կենդանի կատարել: Ես ավելի ուշ հասկացա՝ ինչ արժեք է այս երգը ներկայացնում:»

«Գիտես՝ իրականում արածդ ամեն բան վերադառնում է քեզ մոտ…»

«Dream On». երգ, որն այդքան էլ արագ հաջողության չհասավ…

«Columbia Records» հայտնի լեյբլը քիչ գումար էր հատկացրել խմբի «Aerosmith» ալբոմի լավ գովազդի համար, և այն գրեթե չէր վաճառվում, իսկ «Dream On»-ը հենց այս ալբոմի հիթերից էր: Ընկերությունն արդեն համոզվել էր՝ «Aerosmith»-ի հետ կնքած պայմանագրից հրաժարվել էր պետք… Բայց «Dream On»-ը, այդ հաջողություն բերող ստեղծագործությունն ամեն ինչ ուղղեց: Դրա կարճ տարբերակը կարողացավ հասնել մինչև Billboard Hot 100-ի 59-րդ հորիզոնականը: Իսկ արդեն տարիներ հետո թողարկված «Dream On»-ի ալբոմային տարբերակը Billboard Hot 100 6-րդ տեղում էր:

«Dream On». երգ, որը կարողացավ և դարձավ խմբի այցեքարտը

Երգի գրանցած հաջողություններից հետո խումբն այն սկսեց ավելի հաճախ կատարել՝ գրեթե բոլոր համերգների ընթացքում:  «Dream On»-ն այսօր «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

 

 


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Փոլ ՄաքՔարթնին և «Aerosmith»-ի Սթիվեն Թայլերը միասին «The Beatles» են երգել

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»