Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

«Մայր Մարիան ինձ մոտ է գալիս

Եվ իմաստուն բառեր է ասում.

«Թո՜ղ լինի»:

Բոլոր ժամանակների ամենահայտնի Լիվերպուլյան քառյակը բաժանվում էր…  Թողարվեց «Let It Be» ալբոմը, իսկ ալբոմի համանուն երգը դարձավ վերջինը… Վերջինը, որ տղաները ստեղծեցին և կատարեցին միասին:

«Let It Be»-ն մեր ժամանակների ամենահայտնի ու սիրված երգերից է, ու պատճառը բոլորովին այն չէ, որ այն վերջինն էր ու այդքան խորհրդանշական էր… Այն պարզապես երգ էր, որը անկախ ամեն ինչից պետք է գրվեր, հայտնի դառնար, սիրվեր ու գլխավորեր աշխարհի ամենահայտնի երաժշտական չարթերը:

ՄաքՔարթնի թե Լենոն…

Չնայած այն փաստին, որ Ջոն Լենոնը պաշտոնապես համարվում է «Let It Be»-ի համահեղինակ, երգի միակ հեղինակը Փոլ ՄաքՔարթնին է:

Մի օր Փոլը երազ է տեսնում…

«Երբ ես խնդիրներ եմ ունենում,

Ինձ մոտ մայր Մարիան է գալիս»:

Մի օր Փոլը երազում իր մահացած մորն է տեսնում՝ Մարիային, որը, ըստ նրա, եկել էր խաղաղեցնելու Փոլի ներաշխարհը հենց այն ժամանակ, երբ «The Beatles»-ի տղաների հարաբերությունները վատանում էին, և նրանք սկսում էին իրար չհասկանալ: Այս երազից ոգեշնչված Փոլը հասկանում է, որ պետք է փորձի խմբին նոր զարկ տալ ու ևս մեկ երգ նվիրել:

«Երազումս մայրս ինձ ասաց.
«Ամեն ինչ լավ է լինելու»:
Հիմա չեմ կարողանում հստակ հիշել՝ մայրս «let it be» ասաց, թե ոչ, բայց մի բան հստակ գիտեմ. նա ուզում էր համոզել, որ չհուսահատվեմ և այդքան չմտածեմ… Եվ, որ ի վերջո, ամեն ինչ լավ էր լինելու: Այդ երազն ինձ համար այնքան հաճելի էր, որ հենց արթնացա, զգացի, որ երջանիկ եմ, ԵՐՋԱՆԻ՜Կ… Ես մորս տեսնելու ևս մեկ հնարավորություն էի ստացել: Սկսեցի գրել, ու մտքումս միանգամից հայտնվեցին «մայր Մարիա» և «երբ ես խնդիրներ ունեմ» տողերը: Այս ժամանակ ես իսկապես խնդիրներ ունեի»
,- հիշում է ՄաքՔարթնին:

Իսկ մարդիկ կարծում են, որ…

Փոլն իր երգում ոչ թե իր մոր, այլ Մարիամ Աստվածածնի մասին է խոսում: ՄաքՔարթնին այս մասին ասում է.

«Դուք կարող եք ընկալել այս երգն այնպես, ինչպես ուզում եք: Կարող եք լսել ու զգալ այն այնպես, ինչպես կլսեք ու կզգաք քրիստոնեական կոնստեքստ ունեցող երգերը: Ավելին… Ես նույնիսկ ուրախ եմ, որ «let it be»-ն ավելի է ամրացնում մարդկանց հավատը: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում և իսկապես շատ ուրախ եմ, որ մարդիկ հավատում են… Ու կապ չունի՝ ում են նրանք երկրպագում… Կարևորը հավատ ունենալն է»:

Լենոնն այս գործն այդպես էլ տանել չկարողացավ…

«Նրանք կարող են բաժանվել,

Բայց նորից հանդիպելը միշտ հնարավոր է,

Պատասխանը մեկն է՝ «Թող լինի»:

««Let it be»-ն ամբողջովին Փոլի ոճի մեջ է: Երգը բացարձակապես կապ չունի «The Beatles»-ի հետ: Կարծում եմ՝ այս գործը գրելիս Փոլը ոգեշնչվել է «Simon and Garfunkel» խմբի «Bridge over Troubled Water» երգով»– ասել է Լենոնը:

Իսկ իրականում…

«Bridge over Troubled Water» ստեղծագործությունը գրվել է Փոլի «Let it be»-ից շատ ավելի ուշ:

Չսիրեց Լենոնը, սիրեցին բոլորը՜…

Փոլի «Let it be»-ն կարողացավ գլխավորել «Billboard Hot 100» երաժշտական չարթը, հայտնվել «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկի 20-րդ հորիզոնականում, արժանանալ «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների:

The Beatles`Let It Be

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վավերագրական ֆիլմ է ստեղծել The Beatles խմբի մասին

Յոկո Օնո. ճակատագրական կին

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

«The Beatles». Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարն էլի երգեցին միասին