Մի երգի պատմություն. «Black Velvet» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «Black Velvet»

«Նոր կրոն, որը քեզ ծնկի կիջեցնի…»

«Black Velvet». Երգ, որը պիտի գրվեր Ալանա Մայլզի համար, պետք է արժանանար «Գրեմմի» մրցանակի, պիտի դառնար շատ ու շատ հայտնի երաժշտական չարթերի առաջատարը… Եվ այս հաջողություններով երգը պարտական է ոչ միայն Մայլզի փայլուն կատարմանը, այլև Էլվիս Փրեսլիին… Ինչո՞ւ… Անցնեք «Black Velvet»-ի պատմության էջերով միասին…

Ե՞րբ և Ինչպե՞ս…

Հայտնի ռոք բալլադի հեղինակներն են գրող Քրիստոֆեր Ուորդը, որը երգի ստեղծման շրջանում նաև Ալանայի սիրելին էր, և երգչուհու պրոդյուսերը՝ Դեյվիդ Թայսենը: Քրիստոֆերը երգի ստեղծման պատմության մասին խոսելիս հիշել է.

«1987 թ.-ի ամռանն ինձ ուղարկեցին Փրեսլիի մահվան 10-րդ տարելիցը լուսաբանելու: Մեզ նստեցրել էին մի մեծ ավտոբուս, որտեղ մեզ հետ էին Փրեսլիի 40 երկրպագու: Անկեղծ եմ ասում՝ դա իսկական փորձություն էր: Միայն այդ ժամանակ հասկացա՝ որքան կարևոր էր նրանց համար Էլվիսը: Նրանք աներևակայելի կերպով էին տարված արտիստով: Ստեղծագործության առաջին տողերը հենց այդ ավտոբուսում ծնվեցին»:

The Billboard Book of Number One Hits,
Fred Bronson

Ճանապարհորդությունից վերադառնալուց հետո Քրիստոֆերն իր տողերը ցույց է տալիս Ալանային և Դեյվիդին, որն էլ հետագայում գրում է գործի երաժշտությունը: Այն պետք է մեծ ստեղծագործություն դառնար…

Երգ, որը պետք է ձայնագրվեր, իսկ Մայլզը, անկախ ամեն ինչից պիտի դրա կատարողը դառնար…

Մայլզը որոշում է, որ երգի հետագա հաջողության համար ճիշտ կլինի այն հանձնել «Atlantic Records» ստուդիային: Սուդիան համաձայնում է ձայնագրել երգը, բայց միայն եթե Ալանայի փոխարեն երգի Ռոբին Լին:

Ալանան չի հանձնվում: Նա էլ է ձայնագրում հայտնի երգի սեփական տարբերակը, որն էլ ավելի շուտ է հաջողության հասնում և սիրվում, քան Ռոբին Լիինը: Նրա կատարումն անդադար հնչում էր փոփ և ռոք ուղվածությամբ ռադիոեթերներից:

Տողեր, որոնցում այնքա՜ն Փրեսլի կա…

«Black Velvet»-ը հիմքում Փրեսլիի կյանքն ու կենսագրությունն են, նաև Էլվիսի դիմանկարները, որոնք արվել են 60-ականներին՝ թավիշի վրա: Երգւ հասցեագրում է աֆրոամերիկացիներին, որոնց ձայնը հենց Էլվիսն էր դարձել, Փրեսլիի սև-սև մազերին, և նրա ձայնի՜ն… Ձայն, որն ասես սև թավիշ լիներ…

Քրիստոֆեր Ուորդն ասում է, որ երգի բանալի տողը «Նոր կրոն, որը քեզ ծնկի կիջեցնի»-ն է: Խոսքը, իհարկե, ռոքնռոլի մասին է, որի գլխավոր տարածողներիս էր Փրեսլին:

Երգի հետագա հաջողությունները…

Ալանա Մայլզի «Black Velvet»-ը մի քանի անգամ գլխավորել է «Billboard»-ի չարթերը: Երգին նաև հաջողվել է հայտնվել «Բրիտանական չարթի» երկրորդ տեղում: Մայլզն այս երգով արժանացել է «Grammy» մրցանակի՝ «լավագույն կանացի ռոք կատարում» անվանակարգում:

Alannah Myles՝ Black Velvet

Հայտնի ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու ընտանիքին պատկանող ագարակում:

2007 թ. Ալանա Մայլզը ներկայացնում է երգի նոր տարբերակը՝ նվիրված Փրեսլիի մահվան տարելիցին…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

Օրվա մեղեդի

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»