Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

«Պետք չէ, կի՛ն, մի՛ լացիր, սիրելի՜ս, արցունք մի՛ թափիր…»

Ռեգգիի արքա Բոբ Մարլիին ճանաչում է աշխարհը, իսկ նրա ստեղծած երաժշտությունը բարության և հույսի քարոզ է: Այսպիսի մի երգ էլ նրա՝ 1973 թ.-ին ձայնագրած հայտնի «No, Woman, No Cry»-ն է, որի պատմությանը այդպես էլ մինչև վերջ բացահայտված չէ: Հստակ է մի բան…

«No, Woman, No Cry»-ի շատ աղքատների է սովից փրկել

Բոբ Մարլիի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից այս մեկը կարողացել է սովից փրկել Ջամայկայի մայրաքաղաքի՝ Քինգստոնի շատ աղքատների: Այս ստեղծագործության հավաքած գումարով ռեգգիի արքայի ընկերը՝ Վինսենթ Ֆորդը, որն էլ ճանաչվեց որպես այս երգի հեղինակ, բավական երկար ժամանակ կարողացել է աղքատների համար անվճար ճաշարան աշխատեցնել:

Բայց ո՞վ է հայտնի երգի հեղինակն իրականում…

Շատ երաժշտական քննադատներ և երաժիշտներ փորձել են պարզել՝ ով է երգի հեղինակն իրականում, և ըստ նրանց երգի միակ հեղինակը Բոբ Մարլին է, որն էլ երգի հեղինակային իրավունքները նվիրել է ընկերոջը՝ Վինսենթին, որ նա կարողանա շարունակել այդ բարի գործը:

Երգ, որը պիտի ուժ տար…

Բոբ Մարլիի այս երգը, որը կնոջը խնդրում է չլացել և չհուսահատվել, իրականում նվիրված էր ռեգգիի արքայի մայրիկին, որն այդ ժամանակ ծանր հիվանդ էր: Երգը ստեղծվել էր, որ կնոջը թևեր տար: Ավելի ուշ երգը դառնում է այն բոլոր կանանց հիմնը, որոնք երբեք չեն հանձնվում, չնայած որ շատ են տանջվում իրենց ընտանիքը պահելու համար:

«Այդ ժամանակ մենք եգիպտացորենի շիլա կպատրաստեինք, որը ես կկիսեի քեզ հետ…»

«No, Woman, NO Cry» թե՞ «No, Woman, NUH Cry»

Սկզբում երգը կոչվում էր «No, Woman, NUH Cry»: «Nuh» բառը «No»-ի Ջամայկայի տարբերակն է, որը Մարլիի հայրենիքում ավելի շատ օգտագործվում է որպես «Don’t»:

«Ես միշտ ոտքով եմ ինչ-որ տեղ գնում և դրա համար արդեն պիտի գնամ, բայց գնալուցս առաջ ուզում եմ ասել՝ ամեն բան լավ է լինելու…»

Երգի հետագա հաջողությունները…

«No, Woman, No Cry»-ը դարձավ Մարլիի ամենահայտնի, ամենահաջողակ և ամենասիրված երգերից մեկը: Երգ, որն ունի հայտնի աստղերի կողմից արված ավելի քան 60 քավր տարբերակ: Երգ, որը «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում է: Այստեղ այն զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

 

 

 


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

Օրվա մեղեդի

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]