Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

«Ես մաքրեցի արցունքներս

Եվ շարունակում եմ ապրել առանց սիրելիի,

Ես կվերադառնամ խավար»:

«Back to Black»Էմի Ուայնհաուսի համանուն ալբոմից է: Ալբոմ, որը դարձավ երկրորդն ու վերջինը Էմիի սկավառակային պատմության մեջ: «Back to Black». ստեղծագործություն, որն արագորեն կարողացավ գրավել հանդիսատեսի, Էմիի գործընկերների, երաժշտագետների, և, անգամ երաժշտական քննադատների սրտերը: Երգ, որը տարբեր ժամանակներում պիտի հնչեր շատ և շատ արտիստների շուրթերից: Երգ, որը պիտի գրավեր աշխարհի տարբեր մեծ և փոքր անկյունների դահլիճները, գլխավորեր հիթ շքերթներն ու արժանի դառնար… արժանի բոլոր հնարավոր մրցանակներին: Որտեղի՞ց սկսվեց գրվել բոլոր ժամանակների համար մնայուն «Back to Black»-ի պատմությունը:

Հանդիպումն ու մեծ համագործակցության սկիզբը

Եթե Մարկ Ռոնսենն ու Էմի Ուայնհաուսը չհանդիպեին, չէր ծնվի «Back to Black»-ը:  2006. թ.-ին Մարկը հանդիպում է Էմիին իր ստուդիայում, որը գտնվում էր Նյու Յորքում:

«Էմին ասում էր՝ իրեն թվում էր՝ ես մի մորուքավոր ծերուկ պիտի լինեի, իսկ ես ասացի՝ արի երաժշտությունից խոսենք: Էմին ասաց, որ ակումբներ է սիրում, աշխույժ կյանք և լսում է «The Shangri-Las»: Էմիից մի գիշեր խնդրեցի: Խոստացա, որ հաջորդ օրը երգի գաղափար, հատված ցույց կտամ: Հենց էդպես էլ գրվեցին «Back to Black»-ի տան ակորդները: Էմին գոհ էր»:

Մարկ Ռոնսեն

Մարկն ասում է, որ «Back to Black»-ն ստեղծելու գործում նրան ոգեշնչել է «The Shangri-Las» խմբի «Remember (Walking in the Sand)» երգը:

Եվ եթե Էմիի սիրտը չցավեր սիրելիին կորցնելու համար…

Մարկ Ռոնսենի երաժշտությունն այդպես էլ առանց բառերի կմնար: Երգի բառերը գրելիս Էմին փորձում էր հաղթահարել Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հետ բաժանումը.

«Back to Black. սա այն է, երբ վերադառնում ես կյանքիդ սովորական ռիթմին, անում ես այն, ինչ քոնն է և հարմար: Սիրելիս վերադարձավ իր նախկինի մոտ, իսկ ես՝ խմելու, խավար ժամանակների, ես ուզում էի մեռնել»:

«Ես հարյուր անգամ մահացա…

Դու նրա մոտ ես վերադառնում,

Իսկ ես էլի մեզ մոտ եմ վերադառնում»:

Էմի Ուայնհաուս

«Back to Black». ձայնագրությունից հաջողություն մեկ-երկու քայլ էր…

Հայտնի «Back to Black»-ը ձայնագրվել է միանգամից երեք ստուդիայում՝ Նյու Յորքի «Chung King Studios» և «Daptone Studios» ստուդիաներում և Լոնդոնի «Metropolis Studios»-ում: Սինգլի պրոդյուսերը հենց Ռոնսենն էր: Երգը, ինչպես գրեթե բոլոր հայտնի գործերն իրենց ճանապարհի սկզբին, միանգամից չէ, որ հաջողության հասավ, բայց արդեն Էմիի մահվանից հետո այն գլխավորեց տարբեր երկրների հայտնի և ոչ այնքան չարթերը՝ Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա ևն:

«Back to Black»-ի տեսահոլովակը…

Հայտնի երգի տեսահոլովակի ռեժիսորն է Ֆիլ Գրիֆինը:

Հատված «Amy» դոկումենտալ ֆիլմից, որտեղ երգչուհին Ռոնսենի հետ ձայնագրում է «Back to Black»-ը

«Back to Black»-ի քավր տարբերակները…

Երգը տարբեր ժամանկներում կատարել են «The Rumble Strips»-ը, «Lightspeed Champion»-ը և այլ երաժիշտներ, բայց «Back to Black»-ի ամենահայտնի ու սիրված քավր տարբերակներից է մնում Բեյոնսեի և Andre 3000 դուետը, որը հնչել է «The Great Gatsby»/«Մեծն Գեթսբի» ֆիլմում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»