Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church” - VNews

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

65635392 2223855044334484 6094262416374235136 o 1 e1562255808759 - Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

2013 թ.-ի սեպտեմբերի 25-ին այդ ժամանակվա համար ոչ այնքան հայտնի իռլանդացի երաժիշտ Հոզիերը YouTube-ում տեղադրեց այսօր արդեն հայտնի և սիրված “Take Me To Church” երգի տեսահոլովակը: Հենց հաջորդ օրը Հոզիերի այս երգն արդեն ուներ ավելի քան 35 000 դիտում, ավելի ուշ դիտումների թիվը հասավ 80 000-ի: Մեկ տարի անց “Take Me To Cհurch”-ն արդեն ուներ 20 միլիոն դիտում: Հենց այսպես էլ Հոզիերի ամենաառաջին ստեղծագործություններից մեկը՝ “Take Me To Church”-ը, կարողացավ երաժշտին աստղ դարձնել: Ինչպիսի՞ն է այցեքարտ-երգի ստեղծման պատմությունը…

7ed3ec 20190306 hozier 960x722 - Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Բաժանումը որպես նոր երգի սկիզբ…

«Միակ երկինքը, ուր ինձ կուղարկեն կլինի այն,
որտեղ ես մենակ եմ… Քեզ հետ»:

Հոզիերը սիրված էր և սիրում էր… Շա՜տ… Բայց բաժանումը չխնայեց նաև այս զույգին: Բաժանում, որն ինչ-որ սիրուն բանի սկիզբ պետք է դառնար: Հենց սիրելիին հրաժեշտ տալուց հետո է Հոզիերը գրում “Take Me To Church”-ը: Հեղինակը երգի միջոցով համեմատականներ է տանում սիրելիի և եկեղեցու միջև, հավասարեցնում սերն ու կրոնը:

«Կարծում եմ սերն ու սիրահարվածությունը մահվան նման բաներ են: Նման են ամեն-ամեն ինչի վերջին, մեռնելուն: Թվում է՝ կողքից ինքդ քեզ ես նայում ու տեսնում՝ ինչպես ես ինչ-որ զարմանալի ձևով ոչնչանում: Մահվան ու հարության նման մի բան», – ասում է երաժիշտը:

c97b7e 20190604 hozier portrait at the current 07 960x640 - Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Ինչի՞ մասին է հայտնի “Take Me To Church”-ն իրականում…

«Ես հիվանդ եմ ծնվել, բայց դա ինձ դուր է գալիս…

Հրամայիր ինձ առողջանալ»:

Hozier 960x576 - Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Հենց երաժիշտը երգի իմաստի մասին խոսելիս ասում է.

«Միանգամայն նորմալ է, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր սեռական կողմնորոշումներ: Սեքսը ամենաբնական երևույթներից է մարդու առօրյա կյանքում: Տխուր է, որ եկեղեցու նման կառույցը սովորեցնում է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ իսկական խայտառակություն են: Ասում են՝ դա վիրավորում է Աստծուն: Երգում հենց այս հարցն եմ բարձրացնում: Ստեղծագործության միջոցով փորձում եմ ցույց տալ, որ մարդը պետք է պաշտպանի սեփական իրավունքներն ու սիրո ակտի միջոցով վերականգնի իր բնությունը»:

headshots hozier 1 960x640 - Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Երգի հաջողությունները…

«Ինձ եկեղեցի ընդունի՛ր,

Շան նման կծառայեմ ստերիդ խորանում»:

2013 թ.-ի հոկտեմբերին “Take Me To Church”-ն արդեն իռլանդական երաժշտական չարթի երկրորդ տեղում էր: Ավելի ուշ այն գլխավորեց BillboardHot Rock Songs և Adult Alternative Songs երաժշտական հիթ-շքերթները: Billboard-ի առաջին երաժշտական չարթում այս ստեղծագործությանը հաջողվեց երկար ժամանակ մնալ 9-րդ հորիզոնականում:

Հոզիեր՝ “Take Me To Cհurch”

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»


Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Միասին Հանուն Երաժշտության

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

Օրվա մեղեդի

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց