Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

«Հուսո առագաստ». երգ, որ պետք է իսկական հույս դառնար… Երգ, որ պետք է թևեր տար ու դառնար ապացույցն այն բանի, որ չկան անիրականանալի թվացող երազանքներ, քանի փորձում ես, շարժվում ու գործում:

Արմեն Մովսիսյան. մարդ, որն իր հեղինակած երգով եկավ փաստելու այս ամենն ու նվիրե՜ց… Բոլոր ժամանակների չհնացողն ու սիրունը նվիրեց:

«Հուսո առագաստը», պարզվում է, հետաքրքիր պատմություն ունի, որն էլ մեզ պատմում է երգի և գաղափարի հեղինակ երաժիշտ Արմեն Մովսիսյանը:

«Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ,

Լողա, ծովերն ի վեր`պարզած ճերմակ առագաստներ»:

Ամեն ինչ սկսվեց «Կիլիկիա» կոչվող առագաստանավի կառուցումից…

«2000-ականների սկիզբն էր, երբ իմացա, որ Մասիսի փեշերին մի խումբ խենթ հայ տղերք «Կիլիկիա» առագաստանավ են կառուցում: Ճիշտն ասած շատ զարմացա: Մտածեցի՝ մենք ծով չունենք, ինչի՞ համար են կառուցում էդ առագաստանավը: Միտքն ինձ տարօրինակ թվաց էնքան ժամանակ, մինչև որ գնացի Մասիս, տեսա առագաստանավի դեռևս կմախքը, կողափայտերը, ինչ-որ կիսատ կառույց ու տղերքի ԵՌԱՆԴՆ ու ՀԱՎԱՏԸ՜, որ նավը, ի վերջո, հասնելու է ծով»,- պատմում է Արմեն Մովսիսյանը:

«Վերցրու քեզ հետ սրտերը մեր,
Մեր լեռներից խաղաղ հողեր,
Վերցրու քեզ հետ խաչված քարեր,
Ծով դաշտերից ոսկե հասկեր»:

Միտք, որը վարակիչ դարձավ…

Տղաների երազանքը, համառ աշխատանքն ու գաղափարը վարակիչ դարձան Արմեն Մովսիսյանի համար: Երկու-երեք շաբաթ շարունակ Արմենն ու ընկերները շաբաթ-կիրակի օրերին միացան տղաների աշխատանքին ու սկսեցին օգնե՜լ:

«Հետո հասկացա, որ մեր օգնությունը նավի կառուցման աշխատանքներում շատ փոքր էր ստացվում: Ավելի շատ էին վնասները: Դե, օրինակ՝ մատներդ էիր վնասում, իսկ դրանք մեզ համար շատ ավելի կարևոր էին կիթառ նվագելու համար: Ի վերջո, հասկացանք, որ մեկ-երկու ավել աշխատուժն էստեղ էդքան էլ հարց գուցե չլուծի… Պետք էր ուրիշ բան մտածել»:

Արմեն Մովսիսյան

«Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված երազ,
Լողա, սարերն ի վեր` երկինք ի վեր՝ ծովերն ի վեր»:

Ի՞նչ անել, ի՞նչ չանել…

Միտք է առաջանում «Կիլիկիա» առագաստանավի համար հեռուստամարաթոն կազմակերպել, որի շրջանակներում հավաքված գումարը կուղղվեր նավի կառուցման աշխատանքներին:

«Նավի անձնակազմի տղերքի հետ հավաքվեցինք, որոշեցինք հեռուստամարաթոն անցկացնել: Ասացի, որ ինձ համար երբեք ոչինչ չեմ խնդրել, բայց նավի համար պատիվ կլինի: Խոսեցի Առաջին ալիքի հետ, խոսեցինք երգիչ-երգչուհիների հետ, մշակույթի նախարարության հետ… Բոլորն ընդառաջեցին…»:

Արմեն Մովսիսյան

Համերգից և ուղիղ եթերով հեռարձակվող մարաթոնից ստացված ողջ հասույթը պիտի ծառայեր նավի կառուցման աշխատանքներին:

«Մեր Կիլիկիո անմար երգով,
Մեր պապերի կարոտ Էրգրով,
Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով»:

Ամեն ինչ լավ էր, բայց ինչ-որ մի բան՝ պակա՜ս…

Կար ամեն ինչ, չկար մի երգ, որը պետք է ազդարարեր հեռուստամարաթոնի սկիզբը:

«Ու էդպես, շատ արագ գրեցի «Հուսո առագաստը»: Հեռուստամարաթոնին օրեր էին մնում, ժամանակը շատ քիչ էր: Մի քանի ժամում գրեցի երգը, հետո արդեն, բառերն Էդուարդ Զորիկյանի հետ խմբագրեցինք ու վերամշակեցինք: Ու այդպես, երկու-երեք օրում ունեցանք «Հուսո առագաստ» երգը: Հետո արդեն ունեցանք երգի տեսահոլովակը»:

Արմեն Մովսիսյան

Երաժիշտը նաև նշում է, որ երգի ձայնագրությունն ու տեսահոլովակը միանգամից են ստեղծվել: Չի եղել առանձին ձայնագրություն կամ տեսանկարահանում: Երգիչը պատմում է, որ երգի գործիքային մասը այդպիսին չէր լինի, եթե չլիներ Լիլիթ Պիպոյանը:

«Երգի թափն ու հզորությունը լսելուց հետո միայն հասկացա: Երգի ձայնագրությունից հետո ես և Էդուարդն այն 50-ից ավելի անգամ լսեցինք… Իրար հետևից: Ու զգում էինք, որ երգը չի ձանձրացնում: Դա էլ նշանակում էր, որ երգը ստացվել է»,- ասում է Արմեն Մովսիսյանը:

Մարաթոնն ավարտվեց: Տեսահոլովակն սկսեց պտտվել հեռուստատեսությամբ: Նավի կառուցման գաղափարը տարածում գտավ: Գուցե և ոչ շատ մեծ, բայց գումար հավաքվեց, և, ի վերջո ծնվեց ԵՐԳԸ, ծնվեց «Հուսո առագաստը»: «Կիլիկիա» արագաստանավն էլ նավարկեց Յոթ ծովերով…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»