Մի երգի պատմություն. «I Will Always Love You» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

«I Will Always Love You». լեգենդար ստեղծագործություն, որի շուրջ տարիներ շարունակ միֆեր են պտտվում: Իսկ Դուք գիտե՞ք, որ երգը չի գրվել «Թիկնապահը» ֆիլմի համար: Գիտե՞ք, որ այն Ուիթնի Հյուսթոնը չի գրել և կատարել առաջին անգամ: Ավելին ոչ ոք չէր էլ ենթադրում, որ մի օր այն համարվելու է Հյուսթոնի հիթերից: Եվ ամենակարևորը, որ պետք է իմանալ «I Will Always Love You»-ի մասին այն է, որ երգն իրականում սիրային չէ:

«Եթե մնամ…

Միշտ ճանապարհիդ եմ կանգնած լինելու…

Ես կգնամ…

Բայց գիտեմ…

Միշտ մտածելու եմ քո մասին…»:

Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է գրվել հայտնի հիթը

Իրականում «I Will Always Love You»-ի բառերի և երաժշտության հեղինակն է երգչուհի Դոլլի Փարթոնը: Սա հրաժեշտի երգ է, որը Դոլլին գրել էր Փորթեր Ուագոների հեռուստաշոուից հեռանալիս: Այդ ժամանակ երգչուհին որոշել էր թողնել հեռուստաշոուն և զբաղվել անհատական կարիերայով: Այս մասին հիշելիս երգչուհին շատ անգամներ ասել է.

«Ես փորձում էի թողնել Փորթերի հեռուստաշոուն, քանի որ խոստացել էի այնտեղ մնալ 5 տարի, բայց արդեն 7 տարի էր, ինչ միասին էինք աշխատում: Մենք շատ հաճախ էինք վիճում: Ես և Փորթերը շատ նման էինք: Երկուսս էլ այնքա՜ն համառ էինք: Երկուսս էլ ավելի քան վստահ էինք, որ գիտեինք՝ ինչն է մեզ համար ավելի լավ և ճիշտ: Նրան թվում էր՝ ինքն ավելի լավ գիտի՝ ինչն է ինձ համար ավելի լավ, իսկ ես վստահ էի, որ ինքս ավելի լավ եմ հասկանում: Շատ եմ տանջվել: Նա պարզապես չէր ուզում լսել հեռանալուս մասին: Նրան չէին հետաքրքրում պատճառաբանությունները: Ես վստահ էի, որ նա ինձ այդպես էլ չի լսի: Եվ ես մտածեցի, որ կարելի է երգ գրել: Մի բան, ինչն ինձ մոտ ամենալավն է ստացվում: Այդ ժամանակ ես վստահ էի՝ հեռանալու էի, առանց ետ նայելու հեռանալու էի: Տուն վերադարձա, շատ էմոցիոնալ վիճակում էի… Ու հենց այդպես ծնվեց երգը՝ «I Will Always Love You»-ն»:

Երգ, որն այդքան էլ սիրային չէ

Երգի հեղինակն ասում է, որ երգը ավելի շատ հրաժեշտի թեմայով է.

«Ավելի շատ ուզում էի Փարթոնին հետևյալ տողերը հասցնել:
«Ես հեռանում եմ, բայց դա չի նշանակում, որ չեմ շարունակելու քեզ սիրել: Քեզ գնահատում եմ և հույս ունեմ, որ քեզ մոտ ամեն բան լավ կլինի: Ես գնահատում եմ բոլոր արածներդ»»:

Երգը հասավ հասցեատիրոջը

«Հաջողությո՜ւն…

Խնդրում եմ…

Մի՜ արտասվիր…

Երկուսս էլ գիտենք՝ ես այն չեմ, ինչը քեզ պետք է…»:

«Ես ասացի՝ Փորթեր նստի՛ր, նոր երգ եմ գրել և ուզում եմ, որ դու այն լսես: Եվ ես երգեցի «I Will Always Love You»-ն: Փորթերն արտասվում էր: Նա ասաց.
«Կյանքումս այսքան «քյութ» երգ չէի լսել: Դու կարող ես գնալ այն պայմանով, որ երգի պրոդյուսերը հենց ես եմ լինելու:
Այդպես էլ արեցինք»»:

Դոլլի Փարթոն

Դոլլի Փարթոն՝ «I Will Always Love You»

Դոլին՝ «The Best Little Whorehouse in Texas» ֆիլմի համար…

«I Will Always Love You»-ն և Էլվիս Փրեսլին

«I Will Always Love You». երգ, որն ուզում էր կատարել ռոքընռոլի արքա Էլվիս Փրեսլին: Եվ եթե երգչուհին ընդուներ Փրեսլիի մենեջերի առաջարկը, այսօր կունենայինք երգի նաև Էլվիսի տարբերակը: Բայց Դոլին չէր ցանկանում կիսել երգի հեղինակային իրավունքներն անգամ Փրեսլիի հետ, իսկ այդ ժամանակ երգչուհին շատ էր գնահատում Էլվիսի արվեստը.

«Ես չհամաձայնեցի ու արտասվեցի մի ամբողջ գիշեր: Ես նրան շատ էի սիրում: Ախր նա ԷԼՎԻՍ ՓՐԵՍԼԻՆ էր: Բայց, միևնույն է, ներքին ձայնս թույլ չէր տալիս համաձայնել»:

«I Will Always Love You»-ն և Ուիթնի Հյուսթոնը

«Թիկնապահը» ֆիլմում «I Will Always Love You»-ն պատահաբար է հայտնվել: Ֆիլմի պրոդյուսեր Քևին Քոսթներն այլ սաունդթրեք էր նախատեսել ֆիլմի համար, բայց պարզվում է, որ երգն արդեն հնչել է որպես մեկ այլ ֆիլմի սաունդթրեք:

«Քևինը պարզապես սիրահարվեց «I Will Always Love You»-ին: Եվ, քանի որ իր մտածած երգն արդեն օգտագործել էին որպես սաունդթրեք մեկ այլ ֆիլմի համար, նա ընկճված խնդրեց երգս վերցնել: Ես այն ուղարկեցի և էլ ոչինչ չհարցրի: Ու մի օր, երբ մեքենա էի վարում, երգիս տողերը լսեցի, սկզբում չմտածեցի, որ հենց իմ երգն է մեկ ուրիշի կատարմամբ, բայց հենց հնչեց «I will always love you» տողը, մեքենաս ուր որ է, բախվում էր»:

Դոլլի Փարթոն

Ֆիլմում երգը կատարում է Ուիթնի Հյուսթոնը, որի կատարմամբ էլ «I Will Always Love You»-ն այդքան հիշվեց և սիրվեց: Հենց Հյուսթոնի կատարմամբ երգը երկու անգամ արժանացավ «Գրեմմի» մրցանակի: Երգի Հյուսթոնի տարբերակը գլխավորել է մի շարք երաժշտական հիթ շքերթներ, որոնց թվում են «Billboard Hot 100»-ը և «UK Singles Chart»-ը:

Երգը տարբեր ժամանակահատվածներում հնչել է տարբեր կատարողների շուրթերից՝ Ջենիֆեր Հադսոն, Բեյոնսե ևն:

Whitney Houston` «I Will Always Love You»

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը