Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine» - VNews

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

image 31 - Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

1971 թ. հունիսի 21-ի առավոտն ուրիշ չլինելու ոչ մի շանս չուներ: Հենց այս օրը «Tittenhurst Park» կոչվող կալվածքում, որը պատկանում էր «The Beatles» խմբի հիմնադիր անդամ ու լիդեր Ջոն Լենոնին և նրա հայտնի սիրուն՝ Յոկո Օնոյին, ստեղծվում է «Imagine» հայտնի հիթը, որ պիտի դառնար մնայուն գործ հաջորդող բոլոր ժամանակների և սերունդների համար: Հենց այս օրը Լենոնը մոտեցավ դաշնամուրին, նստեց ու նվիրե՜ց… Այո՛, նա աշխարհին խաղաղության քարոզող երգ նվիրեց…

Պատկերացրու, որ չկան երկրներ, կրոններ, որ բոլորս պարզապես աշխարհաբնակներ ենք…

Լենոնին էլի Յոկո Օնոն պիտի ոգեշնչեր

02 yoko john love 960x766 - Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Ջոն Լենոնը բազմիցս ասել է, որ «Imagine» հայտնի ստեղծագործության հիմքում իր մեծ սիրո՝ Յոկո Օնոյի «Grapefruit»/«Թուրինջ» գիրքն է: Յոկոյի գրքի հատվածների մեծ մասը սկսվում է Imagine/պատկերացրու տողով:

«Imagine the clouds dripping.
Dig a hole in your garden to
put them in.»

«Պատկերացրու. որ ամպերը գետնին են ընկնում
Պարտեզումդ փոս փորիր, որ ամպերին այնտեղ տեղավորես»:

Հատված Յոկո Օնոյի «Grapefruit» գրքից

Լենոնը երգում անկեղծ էր, թե՞…

03155756.359064.4092 - Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Յոկո Օնոն իր հարցազրույցներում հաճախ ասել է, որ Լենոնն իր «Imagine»-ում խոսել է միայն այն գաղափարների մասին, որոնց իրապես հավատացել է:

«Նա հավատում էր, որ բոլորս մի աշխարհից ու երկրից ենք: Մի ազգ ենք»:

Իսկ Էլթոն Ջոնը, որը Լենոնի ընկերներից էր մի անգամ «կատակով» երգել է.

«Imagine six apartments
It isn’t hard to do.
One is full of fur coats
The other’s full of shoes…»

«6 բնակարան պատկերացրու…
Դա անելը դժվար չէ…
Դրանցից մեկում շատ մուշտակներ են,
Մյուսում՝ կոշիկներ…»

elton john and john lennon - Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Ասում են՝ մարդիկ այնքան են Լենոնի դեմ օգտագործել իր իսկ գրած խաղաղության կոչերը, որ նա, ի վերջո, ասել է՝ սա ընդամենը երգ է… և, արդյունքում, իր վերջին ելույթների ժամանակ երգիչը «I wonder if we can»/«Հետաքրքիր է՝ կկարողանա՞նք» տողը փոխարինում էր «I wonder if you can»/«Հետաքրքիր է՝ կկարողանա՞ք» տողով:

Չնայած այս բոլոր կարծիքներին, շատերը պնդում են, որ Լենոնն այս երգում ընդամենը կոչ է անում ազատվել կաղապարներից և կարծրատիպերից:

Երգ, որը, ինչպես բազմաթիվ շեդևրներ, սկզբում պիտի չընդունվեր…

image 31 960x640 - Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Ջեֆրի Ջիլիանո Ջոնն իր «Լենոնը Ամերիկայում» գրքում «Imagine»-ը որակում է որպես հակաքրիստոնեական, հակաազգային… քարոզ, որը ընդունվեց սիրուն փաթեթավորման շնորհիվ միայն:

ԱՄՆ-ում էլ «Imagine»-նն այդքան էլ ընդունված չէր: Վերջիվերջո հենց Լենոնն էր ասում, որ երգը «կոմունիստական մանիֆեստ» է:

Ու կապ չունի՝ ինչ կարծիքներ են հնչել և հնչում երգի մասին, կարևորն այն է, որ երգը շարունակում է ապրել մինչ օրս որպես խաղաղության հիմն:

«Imagine»-ի տեսահոլովակը

Հոլովակում Ջոնը նվագում է իր հայտնի սպիտակ դաշնամուրի վրա, իսկ Յոկոն մեկը մյուսի հետևից պատուհաններն է բացում՝ ինչքան հնարավոր է ավելի շատ արևի լույս տուն «բերելու» համար…

Երգը «Գրեմմիի» և ռոքնռոլի փառքի սրահներում է, իսկ «Rolling Stone»-ի բոլոր ժամանակների 500 ամենահզոր երգերի ցանկում այն երրորդն է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Յոկո Օնոյի նոր ալբոմում կներառվի Ջոն Լենոնի հայտնի Imagine-ը

Ջոն Լենոն. խոստովանություններն ու գաղտնիքները

Ջոն Լենոն – Յոկո Օնո

Երիտասարդ Ջոն Լենոնի 7 զավեշտալի արձագանք, որ ստիպում է ծիծաղել

Ինչպե՞ս և ինչո՞ւ երկրպագուն սպանեց Ջոն Լենոնին. մանրամասներ

 


6 զարմանալի պատմություններ, որոնք թաքնվում են Ջոն Լենոնի լեգենդար լուսանկարների հետևում

5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Միասին Հանուն Երաժշտության

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

Օրվա մեղեդի

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վավերագրական ֆիլմ է ստեղծել The Beatles խմբի մասին

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը