Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մարինա Ցվետաևա. արծաթե դարի ամենասիրված ու ամենահայտնի գրողներից մեկը, որի ստեղծագործություններով մինչև օրս ոգեշնչվում են շատ և շատ երիտասարդներ, ստեղծագործություններ, որոնցից ծնվում են նոր մտքեր, հայացքներ, և, ի վերջո, ԵՐԳԵ՜Ր…

«Мне нравится, что вы больны не мной». ստեղծագործություն, որի տողերի գոնե մի մասը «Ирония судьбы, или С легким паром» ֆիլմի շնորհիվ անգիր գիտեն անգամ այն մարդիկ, որոնց ծանոթ չէ Մարինա Ցվետաևա գրողը:

Ինչպիսի՞ն է բոլոր ժամանակների ամենահանելուկային ստեղծագործություններից մեկի պատմությունը…

Ստեղծագործությունը…

Մարինան գրել է 1915 թ.-ի մայիսին: Այն նվիրված էր Մարինայի քրոջ՝ Անաստասիայի երկրորդ ամուսնուն՝ Մավրիկի Մինցին:

Ինչի՞ց սկսվեց…

«Ինձ դուր է գալիս, որ իմ ներկայությամբ
Հանգիստ կարող եք ուրիշին գրկել»:

Այս հարցի պատասխանը գրականագետներն ու գրաքննադատներն ստացան 1980 թ.-ին միայն, երբ Անաստասիա Ցվետաևան որոշեց խոսել:

Անաստասիան պատմել է, որ մի անգամ Մինցը նրան նամակ է բերել իրենց ընդհանուր ծանոթների կողմից, և, Անաստասիային հավանելով, մի ամբողջ օր մնացել է նրա կողքին: Անաստասիան պատմում է.

«Մենք այնքա՜ն ընդհանուր թեմաներ ունեինք: Նույնն էին մեր հայացքները: Նույնն էր մեր երաժշտական ճաշակը: Մենք գրականությունից էինք խոսում: Զարմանալիորեն համապատասխանում էինք իրար»:

Մինցը, հիացած լինելով Անաստասիայի գեղեցկությամբ և ճաշակով, շուտով նրան առաջարկություն է անում:

Ամեն բան փոխվում է, երբ Մինցը հանդիպում է Մարինային…

22-ամյա Մարինային միանգամից հաջողվում է տպավորել և գերել Մինցին: Մինցը Մարինային համարում էր ոչ միայն տաղանդավոր գրող, այլև չափազանց գեղեցիկ և նրբագեղ կին: Մինցը չէր էլ ժխտում, որ ամեն-ամեն օր հիանում է Մարինայով, Մարինան ևս խոստովանել է, որ տպավորված է Մինցով: Բայց, քանի որ Մինցն ու Անաստասիան արդեն նշանված էին, Մարինան չէր կարող թույլ տալ, որ փոխադարձ հետաքրքրվածությունը մեծ սեր դառնար: Իսկ որպես հրաժեշտ Մարինան որոշում է գրե՜լ… Ծնվում է «Мне нравится, что вы больны не мной» գործը: Այսպիսով Մարինան Մինցին ասում է.

«Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ»:

«Ирония судьбы, или С легким паром» ֆիլմն ու երգ դարձած բանաստեղծությունը…

Միքայել Թարիվերդիև. անուն, առանց որի գրած երաժշտության Ցվետաևայի շեդևրիկ գործերից այս մեկը գուցե և այդքան չսիրվեր և չճանաչվեր:

Երաժիշտը որոշում է, որ հենց «Мне нравится, что вы больны не мной» բանաստեղծության համար պետք է երաժշտություն գրի: Ավելի ուշ որոշվում է նաև՝ ում շուրթերից է հնչելու երգը: Ալլա Պուգաչովան դառնում է այն հերոսուհին, որի շնորհիվ էլ երգը պետք է այդքա՜ն հիշվեր:

Алла Пугачева`«Мне нравится»

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

She Loves You. մի երգի պատմություն

Ցվետաևա. «չթաղեք ողջ-ողջ»

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»