-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Գրողը տանի, ի՞նչ եմ ես այստեղ անում…
Սա իմ տեղը չէ…»
Շատ հաճախ կատարողները մեղմ ասած սկսում են «տառապել» իրենց այս կամ այն երգերի չափազանց հայտնի լինելու պատճառով: Այս խնդիրը չի անցել նաև «Radiohead» ռոք խմբի կողքով, իսկ պատճառը «Creep»-ն էր: «Creep»-ը կարողացավ այնքան հայտնի ու պահանջված դառնալ, որ երաժշտական քննադատներն սկսեցին կատակել և «Radiohead»-ին անվանել «Creep-հանցախումբ», իսկ հենց խմբի անդամներն սկսեցին ուղղակի ատել այս ստեղծագործությունը: Ինչպե՞ս գրվեց մեր օրերի ամենասիրված երգերից մեկի պատմությունը…
«Creep»-ը պիտի դառնար երգ, որը պետք է լսեր և սիրեր աշխարհը, բայց սկզբում… Սկզբում երգն այդքան էլ հաջողակ և շեդևրիկ չէր համարվում: Երգի հեղինակն է Թոմ Յորքը, որն այն գրելու ժամանակ դեռևս համալսարանի ուսանող էր:
Երբ խմբի անդամներն առաջին անգամ կատարեցին «Creep»-ը պրոդյուսերների մոտ, նրանք կարծեցին, որ սա ինչ-որ արդեն հայտնի երգի քավր տարբերակ է: Եվ հենց Թոմն էլ «Creep»-ն անվանում էր «Սքոթ Ուոկերի մեր երգը»: Թվում էր՝ պրոդյուսերները հրաժարվելու էին ձայնագրել այն, բայց շուտով «Creep»-ը դառնում է «Radiohead»-ի դեբյուտային սինգլը:
«Ցավն ինձ համար միևնույն է…
Ես ուզում եմ իշխել,
Ես ուզում եմ անթերի մարմին…
Ես ուզում եմ անթերի հոգի…»
«Radiohead»-ի դեբյուտային սինգլը ձայնագրված էր, բայց այն, չափազանց «դեպրեսիվ» լինելու պատճառով, չէր հնչում ռադիոեթերներից: Երգը չնկատվեց, «Creep» չէին լսում: UK Singles Chart-ում այն կարողացավ գրավել 78-րդ հորիզոնականը միայն:
Խմբի «Pablo Honey» ալբոմը վերջապես կարողացավ հաջողություն բերել այսօրվա ամենասիրված երգերից մեկին: Հենց այս ալբոմում էլ վերաթողարկվեց սինգլը, որից հետո այն կարողացավ հայտնվել նույն UK Singles Chart-ի արդեն 7-րդ հորիզանականում: Այս ամենին հաջորդեց այն, ինչի մասին խոսել ենք հոդվածի սկսբում. «Radiohead»-ը սկսում էր հիշվել, որպես մեկ հիթ ունեցող խումբ: Խմբի անդամներին սա այնքան էր տխրեցնում, որ 1998 թ.-ից նրանք հրաժարվում էին կենդանի համերգների ժամանակ հնչեցնել երգը: Չնայած երկրպագուների խնդրանքներին, խմբի անդամները չկատարեցին «Creep»-ը մինչև 2001 թ.:
Շուտով խմբի անդամների հանար «Creep»-ն ավելի ուժեղ ատելու պատճառ է հայտնվում. պարզվում է՝ երգի համար Թոմն օգտագործել է «The Hollies» խմբի «The Air That I Breathe» երգի ակորդները: Դատարանի որոշմամբ «The Hollies»-ի այս երգի հեղինակները ճանաչվեցին «Creep»-ի համահեղինակներ:
«Creep»-ը մի տղայի մասին է, որն ուզում է ամեն գնով հասնել իր հավանած աղջկա ուշադրությանը: Նա խոստովանում է, որ ինքն էլ է միշտ այդպիսին եղել. միշտ հասել է հավանած աղջիկներին, հետո սկսել վանել նրանց:
«Ինչն էլ քեզ ուրախացնի…
Ինչ էլ ուզես…
Դու այնքա՜ն ուրիշ ես…
Ափսոս, որ ես ուրիշ չեմ…»
VH1-ի կազմած 90-ականների 100 լավագույն երգերի ցանկում «Creep»-ը զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը: 2008 թ.-ին այն հայտնվում է «Radiohead: The Best Of» ալբոմում, որից հետո ևս մեկ անգամ հայտնվում է UK Singles Chart-ում: Այս անգամ նրանք 37-րդ տեղում էին:
Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»
Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»
Մի երգի պատմություն. «Black Velvet»
Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»
Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»
Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»
Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»
Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»
Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո