Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Սթինգի երկրպագուներն ավելի քան վստահ են՝ նրա բոլոր-բոլոր երգերը, այդ թվում նրա ամենահայտնի և սիրված գործերից մեկը՝ «Shape of My Heart»-ը, սիրային են: Ինչքան էլ երգի վերնագիրը հուշում է, որ այն սիրային պետք է լինի, պարզվում է այդպես չէ: «Shape of My Heart». ստեղծագործություն, որն այդքան հայտնի ու սիրված գուցե չդառնար, եթե չլիներ Լյուկ Բեսոնի հայտնի «Լեոնը», եթե չլինեին Նատալի Փորթմանը, Ժան Ռենոն, փոքրիկ աղջնակ Մաթիլդան ու Լեոնը՜:

Ֆիլմի գլխավոր հերոսը սպանված է, աղջնակը նրա ծաղիկը ծաղկամանից հող է տեղափոխում, հնչում է «Shape of My Heart»-ը…

Ինչպիսի՞ն է «Shape of My Heart»-ի պատմությունը…

Սկիզբը…

«Եթե ասեի, որ քեզ սիրում եմ,

Կմտածեիր, որ ինչ-որ մի բան այն չէ…

Ես միայն մեկ դիմակ եմ կրում»:

Հենց ինքը երգի հեղինակը՝ Սթինգը հիշում է, որ մի օր կիթառահար Դոմինիկ Միլերը նրան գեղեցիկ կիթառային պարտիա է ցույց տալիս: Կիթառային ռիթմերով տպավորված Սթինգը հասկանում է, որ այն պիտի անպայման ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈ՜ՒՆ դառնա: Սթինգը հասակնում է, որ ստեղծագործության ծննդի համար նրան պետք է գետ, անտառ, զբոսա՜նք…

Զբոսանքից ստուդիա կես քայլ էր… Թվում էր և՛ երաժշտությունը, և՛ տեքստն արդեն գրված և համապատասխանեցված էին:

Ինչի՞ մասին, եթե ոչ սիրո…

«Նրա խաղընկերները չեն էլ պատկերացնում,

Որ նա խաղում է ոչ թե հաղթանակի,

Այլ գուշակելու համար»:

«Երգը խաղաքարտ խաղացողի մասին է, որը շատ լավ գիտի՝ ինչ է ռիսկի դիմելը: Մեկի մասին, որը խաղում է ոչ թե հաղթելու, այլ խաղի իմաստն ու տրամաբանությունը հասկանալու համար: Նա ուզում է ընկալել խաղի, ճակատագրի և հաջողության ողջ միստիկան: Երգիս հերոսն ավելի շատ փիլիսոփա է: Նա պոկերի վարպետ է… Հավատացեք՝ նրա համար դժվար է էմոցիաներ արտահայտելը: Կարելի է ասել՝ նա ընդհանրապես էմոցիաներ չի արտահայտում: Նա դիմակով է, և այդ դիմակը մեկն է, այն երբեք չի փոփոխվում»:– ասում է երաժիշտը:

Չնայած Սթինգի խոսքերին…

«Շատ խոսողն իրականում ոչինչ չգիտի»:

Ֆիլմի և երգի հավատարիմ երկրպագուները մինչև այսօր փորձում են գտնել տողերում թաքնված իմաստներ: Նրանցից շատերն ավելի քան վստահ են՝ երգում Սթինգը պատմում է կնոջ և սիրուհու հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հաջողություններ…

Թվում է՝ լինելով Սթինգի ամենահայտնի և սիրված երգերից մեկը, «Shape of My Heart»-ը պետք է գլխավորեր շատ և շատ հայտնի երաժշտական չարթեր… Իսկ իրականում… երգի ամենամեծ հաջողությունը դարձել է «UK Singles Chart»-ում 57-րդ տեղում հայտնվելը:

Sting՝ Shape of My Heart (Leon)

Sting՝ Shape Of My Heart (Offiicial Video)

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»