Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը» - VNews

Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը»

Լեոնարդո դա Վինչին համարվում է մարդկության պատմության ամենավառ ու ամենախորհրդավոր մարդկանցից մեկը: Նրա «Աշխարհի փրկիչը» կտավն առանձնակի ուշադրության ու քննարկումների է արժանանում: Այն համարվում է աշխարհի ամենաթանկ կտավներից մեկը, որը կապված է բազմաթիվ սկանդալների, հանելուկների և գաղտնիքների հետ:

Ի՞նչ է թաքցնում այս կտավը, և ո՞րն է դրա խորհրդավորության պատճառը, կպարզենք ստորև:

Սյուժե

Կտավին պատկերված է Քրիստոսի կերպարը, որը կարծես ուղիղ մեզ է նայում: Նա աջ ձեռքը բարձացրել է ու օրհնում է, իսկ ձախ ձեռքում պահում է թափանցիկ ինչ-որ գունդ:

Հանելուկ 1- Ո՞վ է իրականում կտավի հեղինակը

Մի շարք արվեստաբաններ կարծում են, որ այս կտավը պատկանում է Լեոնարդեսկաններին (լոմբարդյան վերածննդի նկարիչներ են, որոնց վրա մեծապես ազդել է Լեոնարդո դա Վինչիի արվեստն ու «ձեռագիր»): Այն կարող էին նաև ստեղծած լինել նրա ուսանողները: Օքսֆորդի ակադեմիկոս Մեթյու Լանդրուսը նույնիսկ հայտարարել է, որ այս կտավը վստահ պատկանում է Բերնանդինո Լուինին, որը կրկնօրիկանում էր դա Վինչիին:
Հայտնի է, որ Լեոնարդո դա Վինչիի կտավներում նկատվում է թեթև մթնշաղ, որը տեխնիկական լեզվով կոչվում է «սֆումատո»: Այս գեղարվեստական ​​հնարքը ստեղծել է Լեոնարդոն, հնարք, որի շնորհիվ կտավների հերոսները սովորական անշունչ կերպարներից վերածվում են միս ու արյուն ունեցող իրական մարդկանց: Լեոնարդոն խավարի մեջ էր պատկերում ձեռքերը, դեմքը, կզակը, ճակատն ու մատները, որոնք կարծես թե լույսից ստվերի սահուն անցումներ էին ներկայացնում  և ձեռք էին բերում միգամածության էֆեկտ: Հենց այս տեխնիկան էլ նա կիրառել է նաև «Մոնա Լիզայի» վրա: Իսկ Փրկչի այս կտավում սֆումատոն օգտագործվում է ավելի մեծ քանակությամբ, որը Հիսուսի դեմքին տալիս էր կիսաթափանցիկ տեսք և միգամածություն:

 

Եթե ավելի քուշադիր նայենք Մոնա Լիզայի և Փրկչի դիմանկարներին, ապա կնակատենք, որ նրանք բավականաին նման են իրար: Աչքերը, քիթը, մազերն ու վերին շրթունքը կարծես մի մարդու մարմնի մասերը լինեն: Հետաքարարական է, որ Մոնա Լիզայի դիմագծերը տղամարդու դիմագծեր են հիշեցնում, մինչդեռ Փրկչինը՝ բոլորովին հակառակը. Փրկչի դիմագծերը բավականին փափուկ են ու կանացի:

Հանելուկ 2- Քրիտոսի ձեռքում պահված գունդը

Նկարում ամենավառ ու խորհրդավոր մանրուքը ապակե գունդն է, որը խորհրդանշում է աշխարհը: Այլ նկարիչների կտավներում ներկայացված «Աշխարհի Փրկիչ»-ների  ձեռքերում պահված գունդը հիշեցնում է երկնային կյանքը և խորհրդանշում է Աստծո ուժը: Մինչ 1492 թվականը, երբ Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան, մարդիկ հավատում էին, որ երկիրը հարթ է: Բայց զարմանալին այն է, որ դա Վինչին կարծես կանխատեսել է, որ երկիրը կլոր է և այն պատկերել է այս կտավում: Վերջիվերջո, եթե ուսումնասիրենք նաև այլ նկարիչների փրկիչներին, ապա կտեսնենք, որ նրանք էլ կրկրնօրինակել են այս գաղափարը իրենց կտավներում:

Քրիստոսի սավանը

Որոշ արվեստաբաններ կարծում են, որ Լեոնարդո դա Վինչին այս կտավը ստեղծել է խաչելությունից հետո Հիսուսի մարմինը սավանում փաթաթելու հետևանքով արտատպված դեմքի պատկերի մոտիվներով:


Հանելուկ 3 Կտավի գտնվելու վայրը

«Աշխարհի Փրկիչը» սկզբում գտնվել է Կարլ Առաջինի  և Կարլ Երկրորդի հավաքածուներում, այնուհետև այն մոտ 100 տարի անհետացել է և կրկին հայտնվել է 1908 թվականին  20-րդ դարի արվեստի քննադատներց մեկի՝ Ֆերնսեի Կուկի անձնական հավաքածուներում:
2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ նկարը պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի զբոսանավում: Նկարը կմնա զբոսանավի վրա, քանի դեռ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ստեղծել մշակութային կենտրոն Ալ-Մադինա նահանգի Էլ Օլա շրջանում, որտեղ նախատեսվում է, որ այն կցուցադրվի: 2019 թվականի հոկտեմբերի զեկույցում նշվում է, որ նկարը կարող է գտնվել  նաև Շվեյցարիայում:

Հանելուկ 4 Կտավի իրական արժեքը

1958 թվակնին Լոնդոնում այս կտավը վաճառվել է 60 դոլարով, որը գնել է մի ամերիկացի: 2005 թվականին վաճառվել է արդեն 1000 դոլարով Նոր Օրլեանի աճուրդում: Արվեստի գործակալներ Ռոբերտ Սայմոնը և Ալեքս Փերիշը մեծ նշանակություն են տվել կտավին և ավելի շահավետ են համարել գնել՝ հետագայում էլ ավելի շահավետ գործարք իրականացնելու նպատակով: Իսկ այդ գործարքը բավականաչափ սպասեց իր աստղային ժամին: 2013 թվականին «Աշխարհի փրկիչը» վաճառվեց 80 միլիոն դոլարով: Այն գնեց շվեյցարացի գործակալ Իվ Բուվիեն: 4 տարի անց կտավը գտնեց ռուս միլիոնատեր Դմիտրի Ռիբալյովլեվը՝ 127,5 միլիոն դոլարով: Նա էլ իր հերթին հետագայում մեղադրեց օգնականին գումարի չափի գերազանցման և յուրացման մեջ և վաճառեց կտավը անհավանակ 450 միլիոն դոլարավ, որից հետո «Աշխարհի փրկիչը» համարվեց ոչ միայն ամենախորհրդավորն, այլ նաև ամենաթանկ վաճառվածը: Այն ձեռք է բերվել վերոհիշյալ Սաուդյան Արաբիայի փաստացի տիրակալ, թագաժառանգ և արքայազն Մուհամմադ բեն Սալմանի անունից:

Կարդացեք նաև՝

 


3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Ո՞ւր է կորել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին

Միքելանջելոյի «Դավիթը». փաստեր

Մի՛ տանջվիր, միևնույն է, չես բացահայտի իմ գաղտնիքը. Մոնա Լիզա

QUIZ. Ո՞վ է նկարի հեղինակը

Արվեստի գործերը ժամանակակից աշխարհում լուսանկարներ

Լեոնարդո Դա Վինչին ասել է…

2018 թվականի ամենաթանկարժեք կտավների թոփ 10-ը

Մոնա Լիզան, Մարգարտե ականջօղով աղջիկը և այլ հայտնի կերպարներ դիմահարդարի վրձնով

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է