Մի լուսանկարի պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի լուսանկարի պատմություն

Լոս Անջելես, 1969 թվական

Այս լուսանկարում հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին է իր տան շեմին, րոպեներ առաջ նա սպանված է հայտնաբերել հղի կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին և նրա երեք ընկերներին…

Այս մասայական սպանությունից հետո կինոռեժիսորը չի վստահում ոսիկանությանը և փորձում է սեփական ուժերով հայտաբերել հանցագործին: Տանը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, ռեժիսորը գտել էր օպտիկական ակնոցի չափը նշող բժշկական թուղթ, որն իբր, նրա կարծիքով, պատկանում էր մարդասպանին: Երկար ժամանակ նա փորձում է այս թղթում նշված թվերը համեմատել ընկերների և ծանոթների օպտիկական ակնոցների հետ:

Եվ հանկարծ մի օր ռեժիսորի ընկեր Բրյուս Լին այս ամենից անտեղյակ՝ հայտնում է, որ կորցրել է օտիկական ակնոցը, նորը գնելու կարիք ունի: Պոլանսկու կասկածներն ամրապնդվում են նաև մեկ այլ փաստով, ըստ որի Լին հիանալի տրիապետում էր սառը զենքին, ճկուն էր և կարող էր միաժանակ մի քանի հոգու սպանել: Լին տեղյակ չի լինում Պոլանսկու կասկածների մասին. մի օր՝ հերթական նկարահանումներից հետո, ռեժիսորն առաջարկում է Լիին այցելել ակնաբույժի և նվիրել նրան օպտիկական ակնոց, քանի որ տեղյակ է, որ Բրյուսը դրա կարիքն ունի:

Բժիշկի մոտ այցից հետո Պոլանսկին հուսախափ դուրս ա գալիս սենյակից: Ակնոցի համարը չէր համապատասխանում այն թվերին, որոնք ռեժիսորն հայտանբերել էր սպանության վայրում…

Ռոման Պոլանսկին և Շերոն Թեյթը

Մՙի քանի ամիս անց մարդասպանը հայտնաբերվում է ոստիկանների կողմից: Չարլզ Մենսոնը, որն Ընտանիք անվամբ սեկտայի առաջնորդն էր,  դատապարտվում է եռակի սպանության մեղադրանքով: Դատարանը վճռեց Մենսոնին դատապարտել մահվան, սակայն հետո դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Չարլզ Մենսոնը մահացավ բանտում 2017 թվականին, 83 տարականում:

Վերադառնանք Պոլանսկուն և Բրյուս Լիին

Ռեժիսորը երկար ժամանակ ապրում էր մեղքի զգացումով, որ նման սարսափելի կասկածներ է ունեցել Լիի նկատմամբ: Եվ որպես քավություն՝ առաջարկում է մեկնել իր հետ Շվեյցարիա մի քանի շաբաթով հանգստանալու համար: Պաշտոնապես այս ճամփորդությունը ստանում է մարզումների տեսք: Ռեժիսորը կլորիկ գումար է տրամադրում (10000 դոլար) հայտնի դերասանին, որպեսզի նա ուղեկցի իրեն: Իրականում նրանք Շվեյցարիայում կոկտեյլներ էին խմում և դահուկ  քշում…

Բրյուս Լին և Շերոն Թեյթը

Հատկանշական է, որ Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում»  ժապավենում ռեժիսորն անդրադարձել է Պոլանսկու ընտանիքին, կնոջն ու նրա ռեժիսորական կարիերայի սկզբին…

Շերոն Թեյթ

Կնոջ մահից հետք Պոլանսկին լքում է ԱՄՆ և վերադառնում է Եվրոպա՝ աշխատելով Նաստասիա Կինսկիի հետ «Թես» ֆիլմի վրա, որը նվիրում է կնոջը: Ֆիլմն արժանանում է բազմաթիվ մրցանակների…

Կարդացեք նաև՝

 


Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Ի՞նչ դիտել տանը…

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Մի լուսանկարի պատմություն…

Նոր սերիալներ. 2020

Ամենացածր դիտումների մասին…

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Մերիլին Մոնրո

Օսկարի լավագույն լուքերը