Մի լուսանկարի պատմություն... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի լուսանկարի պատմություն…

1985 թվականի նոյոմբերի 9-ին  ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ընդունելություն է կազմակերպում Սպիտակ տանը: Հյուրերը բրիտանացիներ էին լինելու: Այն էլ ինչպիսի՜ բրիտանացիներ՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ: Սպիտակ տունը պատրաստվում էր հյուընկալել արքայազն Չարլզին և Լեդի Դիանային, որն այն ժամանակ արդեն 4 տարի է, ինչ դարձել էր Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ:

Այս այցն, ի դեպ, Դիանայի համար առաջինն էր ԱՄՆ: Ընդունելությանը հրավիրված էին հայտնի դերասաններ, մշակույթի ներկայացուցիչներ: Ամերիկյան կինոյի սիրված դրասան Ջոն Տրավոլտանն էլ էր մասնակցում այս երեկույթին:

Ասում են, որ Ռեյգանների ընտանիքը դեռ երեկույթի նախորդ օրն էր զգուշացրել լրատավամիջոցներին, որ Լեդի Դին և Տրավոլտան վալս են պարելու:

 

Ի՞սկ իրականում…

Նրանցից երկուսն էլ այս փոքրիկ «խարդախության» մասին տեղյակ չեն լինում: Նենսի Ռեյգանը հայտնում է Տրավոլտային, որ արքայադուստրն ուզում է պարել իր հետ, նույն սկզբունքով առաջնորդվում է նաև ամուսինը՝ Ռոնալդ Ռեյգանը՝ հարցնելով արդյո՞ք  Լեդի Դիանան պատիվ կանի վալս պարել Ջոն Տրավորլտայի հետ:

Դիանան հետագայում խոստովանում է, այդ օրը նա շատ էր ցանկանում պարել բալետմեյստեր  Միխայիլ Բարիշնիկովի հետ, բայց ամաչում էր:

Իսկ ինչ վերաբերում է Դիանայի զգեստին, այն Վիկտոր Էդելշտեյինի նորաձևության սրահից էր: Մի անգամ Լեդի Դին տեսել է այս զգեստի բալագույն տարբերակը և խնդրել է իր համար կարել ճիշտ նույնի մուգ կապույտ տարբերակը: Նորաձևության պատմության մեջ այս էլեգանտ զգեստի անունը կնքվեց Travolta dress…

Այս զգեստով Դիանան  շատ անգամ միջոցառնումների մասնակցեց, իսկ 1997 թվականին նա այս  ու ևս 78 իրիկնային զգեստ վաճառեց Christie’s աշխարահռչակ աճուրդում՝ հասույթը նվիրաբերելով ՄԻԱՎ-ով և քաղցկեղով հիվանդների բարեգործական հիմնադրամներին:

Կարդացեք նաև՝