Մի լուսանկարի պատմություն - VNews

Մի լուսանկարի պատմություն

դիանա 2 - Մի լուսանկարի պատմություն

Ինչու՞ էր թագավորական ընդունելության ժամանակ արքայադուստր Դիանան հյուրերի առաջ ննջել:

Այս պատմական նկարը ժամանակին բազմաթիվ վերլուծությունների և քննադատությունների արժանացավ, որովհետև աններելի մի երևույթ էր, երբ արքայական ընտանիքի ներկայացուցիչը նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերեր հանդիսավոր ընդունելության ժամանակ:  Նրանք նույնիսկ փռշտում կամ հազում էին միայն թույլտվության դեպքում: Բայց հետաքրքրականն այն էր, որ թագավորական ընտանիքից ոչ ոք չնախատեց լեդի Դիին, նույնիսկ Եղիսաբեթ թագուհին: Ընդհակառակը՝ բոլորն ուրախ էին նրա համար…

Եվ ուրեմն 1981 թվականին բոլոր ժամանակների ամենահայտնի ու սիրելի արքայադուստրերից մեկը ննջեց Ալբերտի և Վիկտորիայի թանգարանում կազմակերպված պարահանդեսի ժամանակ: Շատերը թանգարանի անկյուններում փսփսացին, բամբասեցին…

BeFunky collage 11 960x485 - Մի լուսանկարի պատմություն
Դիանան պարահանդեսի օրը

Սակայն օրեր անց Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հայտատարությամբ հանդես եկավ, որում ասվում էր արքայադուստր Դիանայի հղիության մասին: Նա սպասում էր առաջնեկին, որը հիմա ամբողջ աշխարհին հայտնի է արքայազն Ուիլիամ անունով…

Լուսանկարները՝  Telegraph պարբերականի

 

Հետևեք հայկական ամենամշակութային Instaragm-ին

Կարդացեք նաև՝