Մի օպերայի պատմություն. հուշագրություն - VNews

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հայտնի է, որ «Ալմաստ» օպերան Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկն է: Այն հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող երաժշտական դրամա է: Բաղկացած է 4 գործողությունից: Առաջին անգամ բեմադրվել է Մոսկվայում՝ 1930 թվականին, հայտնի Մեծ թատրոնի մասնաճյուղում:

Իսկ ինչպե՞ս  այն ստեղծվեց: Ի՞նչ նախապատմություն ունի հայկական ամենահայտնի օպերաներից մեկը: Մենք որոշել ենք այսօր անդրադառնալ այդ փաստին և առանձնացրել ենք Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշագրությունը…

Ալմաստ օպերայի պաստառը, Պրեմիերա 1933թ․ հունվարի 20, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

«Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:

Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել: Բայց ծանոթանալուց հետո նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». կոմպոզիտորը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ սյուժեն փոքր էր: Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորությւոն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը»:

Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլումէր ու արտասանում.

«Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…»

և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա:

Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:

…Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար» իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը»փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով»:

Կարդացեք նաև՝