Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է] - VNews

Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]

AP03012405334 - Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի նկարահանման հրապարակից

Իր առաջին ասուլիսում Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի գլխավոր դերակատար և Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմել է այն մասին, որ խաչելության տեսարանում այնպես է վերապրել Հիսուսի կերպարը, որ նկարահանող խմբից շատերը ապաշխարել են և սկսել այցելել եկեղեցի:

jesus after being beaten 1024x732 1 960x686 - Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]
«Ես եղել եմ խաչի վրա մոտավորապես հինգ շաբաթ, որտեղ սարսափելի ցուրտ էր: Աննկարագրելի է, երբ դու գտնվում ես լեռան ամենաբարձր կետում և քամու էպիկենտրոնում:
Խաչը տատանվում էր, իսկ ես վերևից նայում էի այն բոլոր մարդկանց, որ դողում էին տաքուկ հագուստներում: Օրեր շարունակ վերևում էի՝ գրեթե առանց հագուստ, գամված խաչին և մարմինս այլևս չզգալով»:

Նա պատմել է, որ Գիբսոնն ամեն բան արել է, որ ստեղծի հարմարավետ պայմաններ իր համար, անգամ տաքացուցիչներ է տեղադրել ոտքերի տակ այնպես, որ կադրում դրանք չերևան: Բայց արդյունքում ոտքի մատերը սկսել են այրվել, իսկ մարմինը՝ էլ ավելի սառչել:
Ցածր ջերմաստիճանը և այրված ոտքերը ամենամեծ խնդիրը չեն եղել, իհարկե, նկարահանումների ժամանակ:

passion of the christ sequel 960x640 - Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]
«Չարչարանքների տեսարանում մեջքիս հատուկ փայտ էր դրված, որ այն չվնասեր, բայց դերակատարնեից մեկը պատահաբար հարվածեց այն հատվածին, որ պաշտպանված չէր և արդյունքում մեջքիս 14 սմ տրամագծով վերք գոյացավ: Մի պահ ինձ թվաց, թե մահացա: Բայց սա վերջինը չէր. հիշում եմ, որ ամենասարսափելին այն էր, երբ կայծակն ինձ խաչի վրա հարվածեց: Թվաց, թե ողջ-ողջ այրվում եմ: Կորցրել էի բանականությունս, այն ինչ տեսնում էի, մշուշոտ էր»:

Այն հարցին, թե այս ամենն արդյոք նշաններ չե՞ն Աստծուց, դերասանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ամեն բան նշան էր Աստծուց: Երբ տեսնում եմ այն մարդկանց թիվը, որ նկարահանման ժամանակ ընդունեցին Աստծուն, հասկանում եմ, որ Աստված հրաշալի է»:
Որպես վերջաբան՝ դերասանն ասել է. «Այս ֆիլմը չի փնտրում մեղավորներ: Քրիստոսի խաչելության մեջ մեղավոր ենք բոլորս: Իմ և ձեր մեղքերի պատճառով է, որ Նա տանջվեց, չարչարվեց և խաչվեց»:

 

աղբյուր՝ terhetum