Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին - VNews

Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը ախալքալաքցի հասարակ երեխա էր, որի կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն նրան կարևոր ուղի էր սպասվում. Դերենիկ Դեմիրճյանը դարձավ իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը՝ իր հետքը թողնելով ոչ միայն գեղարվեստական գրականության մեջ…

Մենք առանձնացրել ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Ինչպե՞ս դարձավ Դեմիրճյան

Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է Ախալքալաքում՝ Կարապետ Դեմրիճողլիյանի ընտանիքում, Դեմիրճողլիյանների համար դարբնությունը եղել է տոհմական արհեստ: Հետագայում Դերենիրկին դուր չի եկել «օղլի» արմատը, որը թուրքական էր և իր կայացման շրջանում հրաժարվել է այդ արմատից՝ դառնալով Դեմիրճյան: Դեմիրճյանի մայրը մեծահարուստ ընտանիքի աղջիկ էր՝ կիրթ և ինտելեկտուալ,  փոխարենը հայրը՝ Կարապետը, ընդամենը փոքրիկ խանութ ուներ ու չէր փայլում իր կրթվածությամբ. դա անհավասար ամուսնություն էր: Մայրը, որպես օժիտ, մի զարդատուփ էր բերել, որի արժեքավոր իրերն էլ հետագայում վաճառել է երեխաներին ուսման տալու համար:

Որակյալ կրթություն…

 Գևորգյան ճեմարան

Դերենիկը Ախալքալաքցի հասարակ երեխա էր, ում կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն այլ էր նրա ճակատագիրը. նա ուսանեց շուրջ 25 տարի՝ Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան վարժարանում, հետո՝ Մոսկվայում երաժշտական կրթություն ստացավ, իսկ ավելի ուշ սովորեց Ժնևի հռչակավոր  համալսարանում: Ծննդավայրի հայոց ծխական դպրոցում ուսանելուց երկու տարի անց Դեմիրճյանը տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Դերենիկ Դեիրճյանը 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Թե ինչ հետևանքներ ու արդյունք է ունեցել այս դպրոցը Դեմիրճյանի կյանքում, վկայում է նրա թողած գրական հսկա ժառանգությունը, որը բարձր գնահատելով, Եղիշե Չարենցը գրել է.

«Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է Չեխովի մասին  «Ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը», նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ»։

Կատուներ

Դերենիկի տանը տասնյակ կատուներ կային, բացի այդ նա նաև հոգ էր տանում ու կերակրում բակում ապրող տասնյակ չորքոտանիների մասին: Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան… Շառլոտան Դերենիկի տան ամենասիրունն էր ու ամենադաստեարակվածը: Սիրելի կատուների մահը Դերենիկի համար իսկական ողբերգություն էր դառնում:

Կանյաք, կանայք…

Դերենիկի առաջին սերը՝ Վալենտինան բժշկուհի էր: Նրանք հանդիպեցին Ժնևում Դերենիկի ուսանելու տարիներին՝ 1905-1910թթ.-ին: Դերենիկը Վալենտինայի մասին խոսելիս, ասել է, որ դա իր կյանքի առաջին լուրջ սերն էր: Նրաց նպատակներն ու կյանքի տեսլականները տարբեր էին. Վալենտինան իր ընտանիքի միակ դուստրն էր, ու չէր կարող թողնել ամեն ինչ և գնալ Դերենիկի հետ, դե իսկ մեծանուն գրողն էլ ամուր կապված էր իր երկրի ու հարազատների հետ: Նրանց բաժանումն անխուսափելի էր…

Դերենիկ Դեմիրճյանի առաջին կինը դարձավ Մարիամը։ Նրանք ամուսնացան և ունեցան 2 զավակ՝ Արտաշեսը և Վիգենը: Արտաշեսը մահացավ 2 տարեկանում, իսկ Վիգենը թեև երկար ապրեց, սակայն մտավոր խնդիրներ ուներ: Նրանք ապրեցին այնքան, մինչև մահը չբաժանեց նրանց: Ամուսնությունից 10 տարի անց Մարիամը մահացավ, ինչն անասելի ծանր հարված էր Դերենիկի համար…

Ավելի ուշ՝ 1923 թվականին Դերենիկը հանդիպում է Մարիա անունով մի կնոջ, նա ամուսնացած էր և երեխա ուներ: Դեմիրճյանն այնպես է սիրահարվում կնոջը, որ փախցնում է նրան, իսկ այդ գործում նրան օգնում է երիտասարդ ու համարձակ Չարենցը: Դեմիրճյանը հետագայում ասում է, որ դա աստվածատուր սեր էր, և զուգահեռներ տանում այն փաստի հետ, որ Մարիան կրում էր իր առաջին կնոջ անունը: Դերենիկն ու Մարիան պաշտոնապես ամուսնանում են և միասին անցկացնում կյանքի մնացյալ օրերը:

Տարիներ անց, լինելով Մարինայի հետ ամուսնացած, Դերենիկը սիրահարվել է Գայանեին, նրանք որդի են ունեցել՝ կրտսեր Վիգեն Դեմիրճյանը: Դերենիկը մեծ կապվածություն է ունեցել թե՛ Գայանեի, թե՛ որդու հետ: