Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին - VNews

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ներդրումը հայ և համաշխարհային աստղագիտության մեջ անքննելի է։ Այսօր կանդրադառնանք մեծ հայի գործունեության ու կյանքը հետաքրքիր դրվագներին՝ ներկայացնելով մի քանի բան, որ արժե իմանալ աստղաֆիզիկոսի մասին։

Տաղանդավոր թիֆլիսահայ երեխան

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։

Դասախոսություն՝ 15 տարեկանում

Դպրոցական տարիներին երիտասարդ Համբարձումյանի մոտ առավել ցայտուն է դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ հակումն ու հետաքրքրությունը։ Արդեն այդ տարիներին նա  հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ, իսկ 1924 թվականին, ընդամենը  15 տարեկան հասակում,  Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ. այն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է  նաև Թիֆլիսում…

Հետագայում Համբարձումյանը վարպետորեն համադրում էր գիտական ու դասախոսական աշխատանքները.

1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1993 թվականը. այս ամենը աստղաֆիզիկոսի ձեռքբերումների ու կոչումների մի փոքրիկ մասն են… այդուհանդերձ, Համաբարձումյանը ԽՍՀՄ տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու բազմաթիվ գիտական աշխատությունների։ Աստղաֆիզիկոսը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում։

Չորս ֆիզիկոս/աստղագետ՝ մեկ ընտանիքում

Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։

1931 թվականի վերջին Համբարձումյանն ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Նրանց չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։

Ի պատիվ Համբարձումյանի…

Մեծ աստղաֆիզիկոսը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, հռչակվել է աստղաֆիզիկայի օր, իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը կոչվել է Համբարձումյանի անունով՝ «1905 Ambartsumyan»։

Մինչև կյանքի վերջը Համբարձումյանը վստահ էր՝ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում…


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին