Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես - VNews

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Խելացի մարդկանց ջրի երես հանելու մի շարք կարծրատիպեր կան. ինչեր ասես, որ չենք վերագրում նրանց: Մենք սովոր ենք կարծել, որ խելացիները դպրոցում բացարձակ գերազանցիկ են եղել, որ նրանք երբեք չեն հետաձգում անելիքները և պատասխանատվության բարձր զգացողություն ունեն: Հետազոտությունները հերքում են մեր համոզմունքները: Բարձր ինտելեկտը կարող է ուղեկցվել մի շարք անսպասելի յուրահատկություններով: Մենք առաջարկում ենք ծանոթանալ խելացի լինելու մի քանի նախանշանների և գտնել ձեզ այս հոդվածում:

Դուք հումորի լավ զգացողություն ունեք

Նյու Մեքսիկոյի հետազոտողները վկայում են՝ նրանք, ում հաջողվել է զավեշտալի վերնագրեր տալ կոմիքսներին, ավելի բարձր արդյունքներ են գրանցում ինտելեկտուալ թեստերում: Նույն գիտնականների մեկ այլ հետազոտություն փաստում է՝ պրոֆեսիոնալ կոմիկները ոչ միայն ավելի բարձր ինտելեկտ ունեն, այլև նրանց մոտ է լավ են զարգացած վերբալ ունակությունները:

Ուշ եք քնում

2009 թվականին «Personality and Differences» ամսագրում գիտական հոդված հրապարակվեց, որը պատմում էր երեխաների ինետելեկտի և քնի միջև առկա կապի մասին: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1000 դեռահաս: Արդյունքները ցույց են տվել, որ ավելի ընդունակ երեխաները ուշ են պառկում քնելու և ուշ են արթնանում թե՛ աշխատանքային, թե՛ ոչ աշխատանքային օրերին:

Միայնության հետ լավ հարաբերությունների մեջ եք

«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի էր կազմակերպությունը ղեկավարելու իր ինդիվիդուալ ոճով: «How intelligence, population density, and friendship affect modern happiness» հետազոտության հեղինակները վերջերս եկան այն եզրակացության, որ ինտելեկտուալ մարդիկ ավելի քիչ են հաճույք ստանում ընկերների և շրջապատող մարդկանց հետ շփումներից:

Հեշտ եք ադապտանում

Ամերիկացի բիզնես մագնատ Ուորեն Բաֆեթի գործունեությունը հիանալի օրինակ է առ այն, թե ինչպես են խելացի մարդիկ ադապտացվում շուկայական անկայուն պայմաններում: Գաղափարը հաստատվում է  «Human intelligence»-ի հոգեբանական հետազոտության արդյունքում: Վերջինս վկայում է՝ խելքը վարքագծի պարբերական փոփոխությունն է, այս կամ այն նպատակին հասնելու համար:

Խոստովանում եք, որ շատ բան չգիտեք

Դոստոևսկին իր «Ապուշը» հանճարեղ վեպում գրում է՝ «հիմարը, որը խոստովանում է, որ նա հիմար է, այլևս հիմար չէ», և չի սխալվում: Ամերիկացի հայտնի հոգեբաններ Ջասթին Կրյուգերի և Դեյվիդ Դաննիգի հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան հիմար է մարդը, այնքան ավելի է հակված գերագնահատել սեփական ինտելեկտուալ կարողություննեը, մինչդեռ խելացի մարդը, որպես կանոն, չի վախենում խոստովանել, որ ինչ-որ բաներ չգիտի:

Հետաքրքրասեր եք

Ալբերտ Էյնշտեյնը ասում էր՝ «ես ոչ մի յուրահատուկ տաղանդ չունեմ, միայն տարօրինակ հետաքրքրասիրություն»: 2016 թվականին հետազոտությունները ուղիղ կապ են գտել մանկական հետաքրքրասիրության, որը նա ունենում է շրջակա աշխարհը ուսումնասիրելու ընթացքում, և նոր ինֆորմացիան հեշտ ընկալելու միջև:

Կարծրատիպերը ձեզ համար չեն

Հոգեբանները փաստում են, որ ալտերնատիվ տեսակետները ընդունելու և անալիզի անելու կարողությունը ուղիղ կապ ունի մարդու ինտելեկտի հետ: Այսինքն, խելացի մարդիկ բաց են նոր գիտելիքներ ձեռք բերելու և նոր տեսակետներ լսելու առաջ: Միևնույն ժամանակ, նման անհատականությունները չափազանց զգուշավոր են վերաբերվում այս կամ այն գաղափարներին, որոնք ընդունում են:

Ձգձգում եք որքան հնարավոր է

Այո՛, խելացի մարդիկ հաճախ են ձգձգում անգամ այն գործերը, որոնք հստակ վերջնաժամկետներ ունեն և շատ կարևոր են: Հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Ադամ Գրանտը վկայում է, որ գործերը ձգձգելն ու հապաղելը համարվում են առաջադիմության հիմքը: Օրինակ, վերոնշյալ Սթիվ Ջոբսը օգտագործում էր այդ մեթոդը, իբրև ստրատեգիա:

Կառավարում եք ինքներդ ձեզ

Թրեյդեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը ինքնատիրապետման հիանալի կարողություն ունի. տարիներ շարունակ նա ընդունում էր ռիսկային որոշումներ ու չէր հրաժարվում նրանցից՝ չնայած սկզբնական կորուտներին:

«Psychological Science» ամսագիրը 2009 թվականինհրապարակեց մի հոդված, որը պատմում էր կամավորների մի խմբի մասին: Նրանց առաջարկել էին ընտրել 2 տարբերակներից մեկը՝ ստանալ փոքրիկ գումարային վարձատրություն անմիջապես, թե ավելի մեծ վարձավճար մի փոքր ավելի ուշ:  Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք, ում ընտրությունը կանգնել էր երկրորդ տարբերակի վրա ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս ինտելեկտուալ տեստեր լրացնելիս:

Դե ինչ, գտա՞ք ձեզ բնութագրող հատկություններ վերոնշյալների մեջ: 

 

 

 


Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…