Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ - VNews

Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

es ashxatum em 2 15 5 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

Մարինա Ցվետաևայի և Բորիս Պաստեռնակի սիրո պատմությունը ռուս գրականության ամենաողբերգական էջերից է: Վերջիններիս՝ մեզ հասած նամակագրությունն էլ՝ շատ ավելին, քան կարող էր լինել երկու սիրահարների մտքերի փոխանակում:

«Չհանդիպում»

1935թ. Փարիզ:

Գրողների հակաֆաշիստական կոնգրես՝ նվիրված մշակույթի պաշտպանությանը:

Պաստեռնակը հանդես է գալիս, որպես ԽՍՀՄ գրողների միության անդամ, հանդիսատեսը ողջունում է նրան ոտկայս: Ցվետաևան այդ նույն հանդիսատեսի շարքերում է՝ համեստ ու լուռ: Սա երկու սիրահարների ուշացած հանդիպում է, ինչպես հետագայում կասեր Մարինան՝ «չհանդիպում»: Մեկ տասնամյակից ավել տևած նամակագրական բուռն սիրավեպից հետո պարզ դարձավ. որ նույն սենյակում՝ իրար առջև հայտնված «հոգու ընկերները» իրար ասելու ոչինչ չունեն:

Սկիզբը

Պաստեռնակն ու Ցվետաևան շատ ընդհանրություններ ունեին: Երկուսն էլ մոսկվայաբնակ էին, տարեկիցներ էին: Երկուսի հայրերն էլ պրոֆեսորներ էին, իսկ մայրերը՝ դաշնակահարուհիներ: Շփման առաջին եզրերը գտել է Պաստեռնակը, կարդալով Մարինայի ստեղծագործությունն իր հիացմունքն է արտահայտել՝ նրան նամակ գրելով: Այդ տարիներին Ցվետաևան Պրահայում էր ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի և դստեր հետ: Մարինան, որին ամբողջ կյանքում չէր լքում մենակության զգացողությունը, կարծեց հարազատ, մտերիմ հոգի է գտնում Պաստեռնակի մեջ, որն այդքան անկեղծ հիացել էր իր գործերով:

detail 5a3cc5cccd2724555bfe9ddd2c035bd0 1 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

Մարինա Ցվետաևան և նրա ամուսինը՝ Սերգեյ Էֆրոնը

«Ոչ ոքի գովասանքն ինձ պետք չէ, բացի Ձեր գովեստից: Օ՜, մի վախեցեք իմ՝ առանց սահմանափակումների բառերից, դրանց մեղավորությունն այն է, որ դեռ սոսկ բառեր են. դեռ չեն կարող լինել զգացմունքներ»։

Մարինայի պատասխանի Պաստեռնակի առաջին նամակին

Համարձակություն չունեցա սերս ընտանիք բերել․․․

Պաստեռնակի և Ցվետաևայի նամակագրական սիրավեպը պարբերաբար մարում էր, հետո կրկին վերսկսվում: Նրանք երկուսն էլ ամուսնացած էին: Հայտնի է, անգամ, որ Մարինան ցանկացել է որդուն Պաստերնակի անունը տալ, սակայն, ինչպես ինքը՝ բանաստեղծուհին է խոստովանել, համարձակություն չի ունեցել՝ սերն իր տուն բերելու:

Այսպիսով Սերգեյի ցանկությամբ որդուն անվանել են Գեորգի:

Պաստեռնակը նույնպես ընտանիք ուներ, նրա կինը գիտեր ամուսնու ու Մարինայի կապի մասին և, անշուշտ, խանդում էր: Սակայն կյանքը ցույց տվեց, որ Մարինան ու Եվգենիան բախտակից էին. 1930թ.-ին Պաստեռնակը լքեց կնոջը և ամուսնացավ  գեղեցկուհի Զինաիդա Նեյգաուզի հետ:

«Մեր կյանքերը նման են, ես նույնպես սիրում եմ նրանց, ում հետ ապրում եմ: Իսկ այ դու իմ կամքն ես, այն պուշկինյան կամքը, երջանկության փոխարեն»,-գրում էր Ցվետաևան Պաստեռնակին:

Ընկերուհիներից մեկին Մարինան ասում էր, որ եթե Պաստեռնակը գեթ մեկ անգամ հանդիպեր իրեն, ապա Զինաիդան շանսեր չէր ունենա: Բայց, ամենայն հավանականությամբ, դա սոսկ բանստեղծուհու պատրանքն էր: Բորիսը գնահատում էր հարմարավետությունը, իսկ Զինաիդան, բացի գեղեցկուհի լինելուց, նաև հիանալի տնային տնտեսուհի էր, ստեղծում էր բոլոր հարմարավետությունները Պաստեռնակի համար:

018443 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

Պաստեռնակի հետքը Ցվետաևայի ստեղծագործության մեջ

Նրանց նամակագրությունը իր ազդեցությունն է թողնում Մարինայի ստեղծագործական կյանքում: 1920-1930ականների բոլոր գործերը կարծես հստակ հասցեատեր ունեն, և այդ հասցեատերը հենց Պաստեռնակն է: Բորիսը սիրում էր նրան, հասկանում էր, երբեք չէր դատում և անվերջ գովաբանում էր. այդ ամենն օդ ու ջրի պես անհրաժեշտ էին գրող Մարինային, որը վախ ուներ չհասկացված ու չսիրված լինելու: Հարկ է նաև նշել, որ Մարինայի՝ այսօրվա համար դյուրընկալելի գրական լեզուն, 20-ականներին դեռ մեծամասնության համար անհասկանալի էր, ուստի այդ ստեղծագործություններն ինչ-որ տեղ գաղտնագրություններ էին Մարինայի և Բորիսի միջև:

01C5DDC1 2FD9 4BC9 BF07 2C5E0510E94F cx0 cy22 cw0 w1023 r1 s 1 960x517 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

«Б.Пастернаку

Рас-стояние: вёрсты, мили…
Нас рас-ставили, рас-садили,
Чтобы тихо себя вели,
По двум разным концам земли.

Рас-стояние:вёрсты, дали…
Нас расклеили распаяли,
В две руки развели, распяв,
И не знали, что это сплав

Вдохновений и сухожилий…
Не рассОрили -рассорИли,
Расслоили…
       Стена да ров.
Расселили нас как орлов-

Заговорщиков: вёрсты, дали…
Не расстроили – растеряли.
По трущобам земных широт
Рассовали нас, как сирот.

Который уж – ну который – март?!
Разбили нас – как колоду карт».

Ցվետաևայի բանաստեղծությունը Բորիս Պաստեռնակին

tsvetaeva 01 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

«МАРИНЕ ЦВЕТАЕВОЙ

Ты вправе, вывернув карман,
Сказать: ищите, ройтесь, шарьте.
Мне всё равно, чей сыр туман.
Любая быль – как утро в марте.

Деревья в мягких армяках
Стоят в грунту из гумигута,
Хотя ветвям наверняка
Невмоготу среди закута.

Роса бросает ветки в дрожь,
Струясь, как шерсть на мериносе.
Роса бежит, тряся как ёж,
Сухой копной у переносья.

Мне всё равно, чей разговор
Ловлю, плывущий ниоткуда.
Любая быль – как вещий двор,
Когда он дымкою окутан.

Мне всё равно, какой фасон
Суждён при мне покрою платьев.
Любую быль сметут как сон,
Поэта в ней законопатив.

Клубясь во много рукавов,
Он двинется подобно дыму
Из дыр эпохи роковой
В иной тупик непроходимый.

Он вырвется, курясь, из прорв
Судеб, расплющенных в лепеху,
И внуки скажут, как про торф:
Горит такого-то эпоха».

Պաստեռնակի բանաստեղծությունը նվիրված Ցվետաևային

Մարինան՝ աղքատության եզրին, Պաստեռնակը՝ հարստության մեջ

Ի տարբերություն Զինաիդայի՝ Մարինան բացարձակապես հարմարեցված չէր կենցաղավարությունը, նա ոչ մի կերպ չէր կարողանում դուրս պրծնել իր աղքատությունից: Բանաստեղծուհին պատմում է, որ հատկապես 1930-ականներին նրանց ընտանիքը աղքատության եզրին էր: Մարինայի ամուսինը չէր կարող աշխատել հիվանդության պատճառով, ու ընտանիքը պահելու բեռն ընկել էր իր և դստեր ուսերին: Ցվետաևան գրում և թարգմանություններ էր անում, իսկ դուստրը՝ Արիադնան, գլխարկներ էր կարում ու վաճառում:

«Հանգստացիր իմ անչափ սիրելի, ես քեզ սիրում եմ խելագարի պես… Այսօր դու այնքան վախեցած ես, որ անգամ նեղացրիր ինձ: Օ՜հ, չէ, դու ոչինչով, ոչինչով չես նեղացրել ինձ: Դու ուղղակի ինձ չէիր նեղացնի, դու կոչնչացնեիր ինձ, եթե երբևէ դադարեիր լինել երկնքից ինձ ուղարկված բարձր ու հուզական ընկերը»:

Պաստեռնակը՝ Ցվետաևային

tsvetaeva 04 - Մի սիրո պատմություն. Ցվետաևա և Պաստեռնակ

Նրանց նամակագրական կապը տևեց մինչև 1935թ.-ը և այդ ողջ ընթացքում նրանք ոչ մի անգամ չհանդիպեցին: Այս ամբողջ ընթացքում Մարինան միայն երազում էր հանդիպման մասին: Պաստեռնակն արդեն ապրում էր բացարձակապես անհոգ, սիրված և գնահատված ընթերցողների կողմից: Նրա կյանքում այլևս Մարինայի համար տեղ չկար, նա սիրահարված էր իր նոր կնոջը, չէր մոռանում նաև հոգ տանել նախկին կնոջ և որդու մասին:

Մահն ու անմահ գրական ժառանգությունը

Բայց և այնպես Մարինա Ցվետաևայի և Բորիս Պաստերնակի հանդիպումը կայացավ, ավելի ճիշտ՝ «չհանդիպումը»: Թե ինչպես կընթանար նրանց ճակատագիրը, եթե այդ հանդիպումն ավելի շուտ կայանար, մենք կարող ենք միայն ենթադրել:

Մարինայի կյանքը շուտով փակուղի մտավ, ինչից դուրս գալու ելքը բանաստեղծուհին տեսավ միայն ինքնասպանության մեջ: Ճակատագրի բերում իր կյանքի վերջին տարիներին Պաստեռնակն իր մարմնի վրա զգաց այն բոլոր դժբախտությունները, որոնց միջով անցել էր Մարինան. հալածանք իշխանություններից, դավաճանություն ընկերներից:

Այնուամենայնիվ, այս երկուսն իրենցից հետո թողեցին ահռելի գրական ժառանգություն, ինչպես նաև նամակներ, որոնք լիքն էին սիրով և սպասումներով:

 

կարդացեք նաև՝

Ցվետաևա. «չթաղեք ողջ-ողջ»

Մարինա Ցվետաևան ասել է…

 

 

 


Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ