Մի սիրո պատմություն. Գրիբոյեդով և Նինա  Ճավճավաձե - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի սիրո պատմություն. Գրիբոյեդով և Նինա  Ճավճավաձե

Ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը հայտնի էր թե՛ իր ստեղծագործություններով, թե՛ իր դիվանագիտական գործունեությամբ: Գրիբոյեդովն ու Նինան վաղուց էին իրար ճանաչում. գրողը Արլեքսանդր Ճավճավաձեի՝ վրացի բանաստեղծի ընտանիքի մտերիմ բարեկամն էր: Դեռ մանկուց նրանք երկար ժամանակ էին միմյանց հետ անցկացնում: Գրիբոյեդովը Նինային դաշնամուր նվագել էր սովորեցնում, իսկ Նինան իր հերթին Գրբոյեդովին դիմում էր «Սանդրո»:

1828 թվականին, երբ Գրիբոյեդովը գտնվում է Թիֆլիսում, այցելում է իր վաղեմի ընկերներին և հանկարծակի տեսնում Նինային, որին չէր տեսել երկար ժամանակ: Նինան գեղեցկուհի էր դարձել՝ նրբաճաշակ ու այնքան ծաղկուն: Գրիբոյեդովը հանկարծ վեր է կենում սեղանից, բռնում է Նինայի ձեռքը և շտապ ուղեկցում է սենյակ: Մի քանի րոպե անց նրանք վերադառնում են, և «Սանդրոն» խնդրում է Արեքսանդր Ճավճավաձեի օրհնությունը.․․

Նրանց տարիքային տարբերություն 17 տարի էր, իսկ Նինան այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր…

Զույգն ամուսնանում է, բայց, ցավոք, այս երջանկությունը երկար չի տևում. Գրիբոյեդովին դիվանագիտական նպատակներով գործուղում են Պարսկաստան՝ Թեհրան:

Այդ ժամանակ Նինան  արդեն հղի էր, և ամուսինը որոշում է, որ կնոջ համար Թեհրանում ապահով չի լինի՝ հաշվի առնելով քաղաքական լարված իրավիճակը, նրան թողնում է իր նստավայրում՝ Թավրիզում և ուղևորվում է մայրաքաղաք: Երբ արդեն 1829 թվականին ռուսական կայսրությունը հրամայում է Գրիբոյեդովին վերադառնալ հայրենիք, դժբախտություն է տեղի ունենում՝ գազազած ու մոլեռանդ ցուցարարների ամբոխը հարձակվում է Թեհրանում ռուսական դեսպանատան վրա, ներխուժում է և դաժանորեն սպանում բոլոր աշխատակիցներին:

Ցուցարարները Գրիբոյեդովի դին երկար ժամանակ քարշ են տալիս Թեհրանի փողոցներով: Դիվանագետին հայտնաբերերում են և ճանաչում են միայն ձեռքի սպիի շնորհիվ, որը նա ստացել էր երիտասարդ տարիքում մենամարտի ժամանակ:

2 շաբաթ ընտանիքը գաղտնի է պահում Նինայից այս սարսափելի լուրը: Իսկ երբ հղի կինը տեղեկանում է ամուսնու, սիրելի «Սանդրոյի» մահվան մասին, մեկ այլ դժբախտություն է տեղի ունենում՝ վաղաժամ ծննդաբերության պատճառով մահանում է նրանց որդին․․․

Ամուսնու և որդու մահից հետո Նինան դառնում Թիֆլիսի «սև վարդը»: Նա մինչև կյանքի վերջ սգում է սիրելիների մահը: Կյանքից հեռանում է շատ երիտասարդ՝ 44 տարեկանում, խոլերայից: Նրան թաղում են ամուսնու կողքին: Գրիբոյեդովի գերեզմանի վրա դժբախտ այրին ժամանակին կանգնեցրել էր ծնկի եկած կնոջ մի հուշարձան` այսպիսի մակագրությամբ.

«Խոսքդ ու գործդ անմահ են, ուրեմն ասա՝ ինչու վերապրեցի ես քեզ, սիրելի՜ս»:

Կարդացեք նաև՝


Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Մի սիրո պատմություն. Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան

Գոհար Գասպարանի սերերը…

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ