-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ժամանակին նա միակն էր, որ կոտրեց բոլոր կարծրատիպերը և չգրված այն օրենքը, թե գրելը կամ գրող լինելը միայն տղամարդու գործ է: Նա նույնքան սիրելի էր, որքան իր ժամանակակից մյուս գրողները:
Նա Սիլվա Կապուտիկյանն էր, նա կին էր, որին սիրո կարճ պատմությունը շատ դառնություններ պատճառեց, բայց թողեց ամենաքաղցրը՝ մայր լինելու խինդը:
Այսօր Vnews-ն անդրադարձել է գրող, հրապարակախոս, սիրերգիչ և ուղղակի համարձակ մի կնոջ՝ Սիլվա Կապուտիկյանի սիրո պատմությանը:
․․․հանդիպեցին, երբ սովորում էին Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1936 թվականն էր: Նրանք համակուրսեցիներ էին: Ամուսնանում են 4 տարի անց՝ 1940 թվականին, ամուսնությունից ծնվում է նրանց միակ որդին՝ հայտնի քանդակագործ Արա Շիրազը:
Շիրազի և Կապուտիկյանի համատեղ կյանքը հարթ չէր ընթանում: Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, չհասկացված և չսիրված լինելու երկուստեք զգացողություններ: Եվ այս ամենի տրամաբանական հետևանքը այն է լինում, որ զույգը բաժանվում է 4 տարի տևած ամուսնությունից հետո:
Որդին, որը բանաստեղծուհու խոսքով օրհնություն էր, մեծ նվեր, մնաց մոր հետ: Իհարկե, հետագայում նրան մեծացնելու հետ էլ բանաստեղծուհին բախվում է տարբեր դժվարությունների, որոնք իրենց արտացոլանքն են գտնում բանաստեղծուհու տողերում:
Կապուտիկյանը տարիներ անց՝ 1961 թվականին, հորդորում է մարդկանց, ընկերներին, հարազատներին մեղավորներ չփնտրել, քանի որ նա փորձել է փակել կյանքի իր այդ էջը: Եվ ոչ մի կերպ չի ուզում վիրավորած լինել ազգի մեկ այլ հարգարժան գրող և իր նախկին ամուսին Հովհաննես Շիրազին:
Մի փնտրեք սիրո իմ տողերի տակ
Մարդկանց անուններ կորած ու հայտնի
Թվում է՝ ինձ էլ անհայտ են նրանք.
Դուք զուր մի՛ փնտրեք, նրանց չե՛ք գտնի:
Սիլվա Կապուտիկյանն այդպես էլ անձնական երջանկություն չունեցավ: Փոխարենը նրան սիրեց մի ամբողջ ազգ՝ նրան խորհրդանիշ դարձնելով մայրական սիրո, հայրենիքի և արդարության հետ:
Մի առիթով Վահագն Դավթյանն ասել է.
«Սիլվա Կապուտիկյանից առաջ ոչ ոք հայ պոեզիայում հոգեբանական խորությամբ ու այդպիսի ուժով չի բացել սիրող, երազող, սիրուց երջանկացող ու տառապող կնաջ հոգին»:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո