Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից] - VNews

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

  • Փոքր ժամանակ Քվենտինն ամեն օր իր մայրիկի համար տարբեր պատմություններ էր հորինում և մեծ հաճույքով ներկայացնում ընտանեկան դատին։ Սակայն բոլոր հորինվածքները միշտ ավարտվում էին նույն կերպ՝ մայրիկի սարսափազդու մահով։

 

  • Իններորդ դասարանում Քվենտինը լքեց դպրոցը և որոշ ժամանակ տոմսավաճառ աշխատեց «Ծտերի հետ հանգիստը» պորնոկինոթատրոնում։

 

  • Սցենարիստ դառնալու և պորնոկինոթատրոնի արանքում Տարանտինոն աշխատում էր վիդեովարձույթում, ինչի շնորհիվ անդադար լցնում էր ուղեղը կինոէնցիկլոպեդիկ տվյալներով և ամենուր ստում՝ իբր լրագրող է։ Կեղծիքը օգնեց անգամ հարցազրույց վերցնել հեղինակավոր ռեժիսոր Բրայան դե Պալմայից։

 

  • Վիդեովարձույթում քիչ էին վճարում, և ապագա ռեժիսորը ստիպված կողքից հավելյալ աշխատանք էր կատարում։ Այդպես նա հայտնվեց հայտնի դերասան ու սպորտսմեն Դոլֆ Լունգրենի վիդեոմարզանքների նկարահանմանը։ Տարանտինոյի պարտականությունների մեջ էր մտնում մաքրել նկարահանման տան բակը շների կղկղանքներից, իսկ նրան վարձած Ջոն Լենգլին հետո հիշում էր, թե ինչպես էր Տարանտինոն անընդհատ խփում ոտքերը կահույքի անկյուններին և անվերջ խոսում կինոյից։

 

 

  • Ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Բնածին մարդասպանները», որոնց սցենարը գրել է Տարանտինոն, դուր չէր եկել ֆիլմի պրոդյուսեր Դոն Մերֆիին։ Երբ տեղի ունեցավ ՄերֆիՏարանտինո պատահական ռեստորանային հանդիպումը, ներկաները հետո հիշատակում էին այն իբրև հոլիվուդյան ցավոտ, բայց ծիծաղելի մենամարտ. կռվողները բացարձակ գաղափար չունեին իրական ծեծկռտուքի մասին՝ այդքան զավեշտալի էր այդ ամենը դիտվում կողքից։

 

  • Կռվազանությունից բացի, էքսցենտրիկ և երիտասարդ Տարանտինոն բազմիցս խախտում էր օրենքն ու հայտնվում ճաղերի ետևում։ Օրինակ՝ գիրք գողանալու կամ ավտոկանգառի տուրքը չվճարելու համար։ Մի անգամ նա անց է կացրել բանտում ութ օր, ինչն, իր խոսքով, պարզապես դժոխք էր, բայց կարճատև կալանքի շնորհիվ նա իմացավ բազում «հիասքանչ» արտահայտություններ, որոնք ապագա սցենարական երկխոսությունների համար շատ օգտակար գտնվեցին։

  • «Կատաղած շների» հաջողությունից հետո Քվենտինին դիմեցին բազում պրոդյուսերներ՝ հոլիվուդյան կոմերցիայի տեսանկյունից բավականին ախորժելի առաջարկներով։ Սակայն Տարանտինոն մերժեց թե՛ Ուիլ Սմիթի և Թոմի Լի Ջոնսի դուոյի «Սևազգեստ մարդկանց», թե՛ Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Արագությանը», 1994-ին նկարելով իր բեկումնային «Քրեական գրվածք» տրիպտիխը, որը նրան անմիջապես դարձրեց նորաթուխ հեղինակային ռեժիսոր, պարգևեց Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ», «Օսկար» ու «Ոսկե Գլոբուս»՝ «Լավագույն սցենար» անվանակարգերում։

 

  • Դրանից հետո Քվենտինը դարձավ մեգապահանջված և հիպերհայտնի. իր արվեստի երկրպագուների շարքում էր անգամ Սադդամ Հուսեյնը։ Երբ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք և բռնագրավեցին Հուսեյնի դղյակներից մեկը, տան տիրոջ վիդեոսկավառակների մեջ կար նաև «Քրեական գրվածքը»։

 

  • Ռեժիսորի որոշ տարօրինակություններ, օրինակ՝ վառ արտահայտվող ֆութֆետիշիզմը, նորություն չէ, բայց դրա հետ մեկտեղ ժամանակին իր մոտ առկա էր հատուկ վերաբերմունք այլ վերջավորությունների նկատմամբ։ 2004-ին՝ «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ, Տարանտինոն նշեց, որ մի օր դանակը ձեռքին պատրաստվում էր կտրել սեփական մատերից մեկը, սակայն արդյունքում մտափոխվեց։ Փոխարենը կատարեց նույնն իր կինոհերոսներից մեկի հետ՝ «Չորս սենյակ» ֆիլմի նովելներից մեկում, որն իրականում հիմնված է բրիտանացի գրող Ռոալդ Դալի «Մարդը հարավից» պատմվածքի վրա։


Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»