Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

«Իմ կյանքի սե՜ր, մի՛ թող ինձ,

Վերցրիր սերս, հետո ինձ թողեցիր…»

«Bohemian Rhapsody» հայտնի ֆիլմի ցուցադրումից հետո բոլոր կինոմանները ծանոթացան Ֆրեդի Մերկուրիի և նրա կնոջ՝ Մերի Օսթինի սիրո պատմությանը: Եվ, չնայած այն փաստին, որ նրանցից շատերն են քննադատում դրաման՝ պնդելով, որ փաստերն այնքան էլ ճիշտ չեն ներկայացված, միևնույն է, ոչ ոք չի կարող փախչել իրականությունից. Մերկուրին, անկախ ամեն ինչից, նուրբ զգացմունքներ է ունեցել Մերիի հանդեպ, որի հետ կապը չեր դադարեցնում մինչև կյանքի վերջ: Իսկ այդ անհասկանալի սիրո ապացույցն է նրա ստեղծած «Love of My Life»/«Իմ կյանքի սեր» բալլադը:

Տես նաև՝ Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Ֆրեդին և Մերին

Սկիզբը

Ֆրեդի Մերկուրին որոշում է գրել մի երգ, որի միջոցով կկարողանա ցույց տալ իր ապրումներն ու զգացմունքները: Երգը գրվում է: Ե՛վ երաժշտությունը, և՛ բառերը հեղինակում է հենց նա: Եվ, քանի որ հեղինակն այս բալլադով փորձում էր ցույց տալ Մերիին, որ անկախ իրենց բաժանումից, նրա սերը չի քչանում, իսկ սիրելիի տեղը նրա սրտում չի փոքրանում, հենց նա էլ որոշում է կատարել երգը՝ չվստահելով այն խմբի անդամներից և ոչ մեկին:

«Հետ արի՜…

Տուն արի՜…
Չգիտե՞ս՝ որքան կարևոր է վերադարձդ…

Իմ կյանքի սե՜ր…»

1975 թ. «Love of My Life»-ն արդեն սինգլ է

1975 թ.-ի նոյեմբերի 21-ին «Queen»-ի «Love of My Life»-ը թողարկվում է որպես սինգլ: Երգի սկզբնական տարբերակում Բրայան Մեյը արֆա է նվագում:

««Love of My Life»-ը հենց այն բալլադն էր, որի համար ես պիտի արֆայի արվեստը սովորեի: Նվագելն իրականում այդքան էլ դժվար չէր: Ավելի ժամանակատար և նյարդայնացնող էր, չէ՜, սարսափելի էր այն լարելու գործընթացը: Ամեն անգամ, երբ թվում էր՝ ամեն ինչ արված է, ինչ-որ մեկը մտնում էր սենյակ, փոխվում էր սենյակի ջերմաստիճանը, և ամեն ինչ ջուրն էր լցվում»:

Բրայան Մեյ

Բրայան Մեյի թեթև ձեռքով փոխվում է բալլադի համերգային տարբերակը

«Ես պարզապես չէի տանի արֆայի ստեղծած անհարմարությունները համերգային ելույթների ժամանակ: Նա պետք է գնար»:- ասում է Բրայան Մեյը:

«Love of My Life»-ի հիմնական գործիք է դառնում 12 լարանի կիթառը: Իսկ 1979 թ.-ին խմբի անդամները որպես սինգլ են թողարկում բալլադի այս տարբերակը, որն արդեն «Live Killers» ալբոմից էր: Բալլադի այս տարբերակը միանգամից դառնում է հիթ Բրազիլիայում և Արգենտինայում: «Love of My Life»-ը գիտեին և սիրում էին բոլորը: Ֆրեդին բեմում լռում էր, հանդիսատեսը երգո՜ւմ…

Մերկուրին արդեն չկա, բայց երգն ապրում է…

Ֆրեդի Մերկուրիի մահից հետո երգն ապրեցնողներից էր Բրայան Մեյը: Չնայած շատ և շատ քավրներին, առավել հաճախ բալլադը հնչում էր հենց նրա շուրթերից:

«Երբ ծերանամ,

Էլի կողքիդ կլինեմ,

Որ հիշեցնե՜մ…

Հիշեցնեմ՝ որքա՜ն եմ մինչև հիմա քեզ սիրում…» 

«Love of My Life»-ի տեսահոլովակը՝

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»

 


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Queen-ի նոր տեսահոլովակը…

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Հրապարակվել է Ֆրեդի Մերկուրիի երգը, որը մինչև այժմ չէինք լսել

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»