մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին - VNews

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

Չապլինն իր ժամանակների ամենահայտնի մարդկանցից էր. անխուսափելի էին բազմաթիվ ասեկոսեները, որոնք միշտ պտտվում էին Չարլի Չապլին անվան շուրջ։ Մենք առանձնացրել ենք ամենատարածված պատմությունները Չապլինի մասին՝ գտնելով դրանց ապացույցները կամ հերքումները։

Մանկության տարիներին Չապլինը երկու անգամ մարդասպանների է հանդիպել։

Մի անգամ 13-ամյա Չապլինը տեսնում է մի տղամարդու, վերջինիս մոտ մեծ արկաղ կար։ Արդյունքում պարզ է դարձել, որ այդ տղամարդը մարդասպան Էդգար Էդվարդսն էր, իսկ արկղում՝ նրա զոհը։ Մեկ այլ անգամ Չապլինը մտել է գարեջրատուն ու մի բաժակ ջուր խնդրել։ Բարմենը, որը ջուր է հյուրասիրել, կասկածելի է թվացել Չապլինին. տղան վախեցել ու փախել է. արդյունքում կասկածելի բարմենը ձերբակալվել է՝ իր սիրուհուն թունավորելու պատճառով։

Այս պատմությունն իրական է. Չապլինն ինքն է խոստովանել, որ իր ֆիլմերի կերպարներից մեկը ոգեշնչված է հենց իրեն հանդիպած մարդասպաններից։ 

Չապլինի ճառն իր ծննդյան տարեդարձին

«Երբ ես սիրեցի ինքս ինձ հասկացա, որ տխրությունն ու տառապանքը միայն զգուշացնող ազդակներ են այն մասին, որ ապրում եմ իմ ճշմարտությանը հակասելով: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է ՝«լինել այնպիսին, ինչպիսին որ կամ»: Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, թե որքան կարելի է նեղացնել մարդուն՝ ստիպելով իրականացնել իր իսկ ցանկությունները, երբ ժամանակը դեռ չի եկել և մարդը դեռ պատրաստ չէ. և այդ մարդը հենց ես եմ: Այսօր ես դա կոչում եմ հարգանք ինքս իմ նկատմամբ:

Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի ուրիշ տեսակ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որը շրջապատում է ինձ հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները աճելու համար: Այսօր ես դա կոչում եմ հասունություն»:

Վերոնշյալ խոսքերը բոլորը վերագրում են Չարլի Չապլինին։ Անշուշտ, սիրուն մտքեր են, միակ խնդիրն այն է, որ Չապլինը մահացել է այս տեքստի հայտնվելուց դեռևս 24 տարի առաջ: Այս տողերը Քիմ և Ալիսոն Մաքմիլենի «Ինչպես ես վերջնականապես սիրեցի ինձ» գրքից են:

Այս պատմությունը միֆ է։ 

21 տարեկան Չապլինը պատրաստվում էր թողնել դերասանությունն ու խոզաբուծությամբ զբաղվել։

1910 թվականին՝ հյուրախաղերի ընթացքում Չապլինը ծանոթանում տեխասցի մի կրկեսի դերասանի հետ, որը պատմում է Չապլինին, թե ինչ հաճելի կարող է լիել ֆերմայում ապրելը։ Տեխասցին նաև առաջարկում է դերասանին թողնել ամեն ինչ ու իր հետ միասին խոզաբուծությամբ զբաղվել։ Չարլին համաձայնում է, նրանք որոշակի գումար են կուտակում ու հարմար տարածք գտնում։ Ամեն բան փոխվում է, երբ Չապլինը խոզաբուծության մասին գիրք է առնում, ու կարդում, թե ինչպես է ընթանում խոճկորների ստերջացումը։ Այդ տեղեկատվությունը այնքան է ապշեցնում և վախեցնում Չապլինին, որ նա հրաժարվում է ֆերմա ունենալու գաղափարից։

Այս պատմությունն իրական է. Չապլինը կարող էր փոխարինել կինոաշխարհը ֆերմայի հետ։ 

Չարլի Չապլինը նամակագրական կապ ուներ Լենինի հետ։

1920-ականներին  դրամատուրգ Ժան Ժիրոդուն պնդում էր, որ հայտնաբերել է հետաքրքիր նամակագրություն։ Ըստ վերջինիս վկայությունների, նրա ձեռքն են ընկել Լենինի գրած նամակները՝ հասցեագրված Չարլի Չապլինին։ Ժիրոդուն պլանավորում էր այդ նամակների հիման վրա պիես գրել և չէր հանրայնացնում դրանց պարունակությունը։

Այս պատմությունը միֆ է. Լենինից Չապլինին հասցեագրված նամակներն այդպես էլ չեն հայտնաբերվել, իսկ Ժիրոդուն ոչ մի պիես չի գրել՝ դրանց հիման վրա։

Չապլինը կրում էր միևնույն հագուստը՝ շաբաթներ շարունակ։

Դերասանական կարիերայի ամենասկզբում Չապլինի մի շարք գործընկերներ հրաժարվում էին աշխատել նրա հետ՝ պնդելով, որ Չարլիից վատ հոտ է գալիս։ Բանն այն է, որ այդ տարիներին Չապլինը հազիվ էր հոգում օրվա հացի խնդիրը, ուներ հագուստի ընդամենը մեկ կոմպլեկտ ու կրում էր այն շաբաթներ շարունակ։ Ամեն ինչ քիչ թե շատ փոխվեց 1914 թվականին, երբ Չապլինի խաղընկերուհի Մերի Դրեսլերը նրան ասաց, որ կհրաժարվի նկարահանումներից, եթե Չապլինը չմաքրի հագուստից կպած նեխած բանանի կեղևը։

Այս պատմությունն իրական է. Չապլինի ընկերները վկայում են, որ կինոլեգենդի պահվածքի պատճառը միայն աղքատությունը չէր։ Նա ցրված և թափթփված էր, երբեմն էլ այնքան էր տարվում աշխատանքով, որ ուղղակի մոռանում էր ուշադրություն դարձնել իր արտաքինին:

Չարլի Չապլինը մասնակցել է իր իսկ նմանակների մրցույթին ու պարտվել է։

1910-ականներին կազմակերպվում էին բազմաթիվ մրցույթներ, որտեղ ընտրում էին Չապլինի լավագույն նմանակին։ Ասում են, որ այս մրցույթները ավելի մեծ տարածում գտան 1920-ականներին, երբ Չապլինը որոշեց մասնակցել դրանցից մեկին։ Նա ներկայացել էր առանց բեղերի ու թափառաշրջիկի ոտնամանների։ Այդպիսով,  զբաղեցրել էր 27-րդ հորիզոնականը՝ իր իսկ նմանակների մրցույթում։

Այս պատմությունը միֆ է. առաջին անգամ վերոնշյալ դեպքի մասին պատմող նյութ է տարածվել 1920 թվականին՝սինգապուրյան «The Straits Times» պարբերականում։ Ինքը՝ Չապլինը հերքել է այս պատմությունը։ 

Չապլինը օրգիա է կազմակերպել կինոռեժիսոր Լուիս Բունյուելի համար։

1930 թվականին Լուիս Բոնյուելը գնում է Հոլիվուդ՝ ամերիկյան կինոարտադրությանը ծանոթանալու ու նոր ֆիլմ հեղինակելու նպատակով։ Արդյունքում, նա, այդպես էլ ֆիլմ չի նկարահանում, սակայն տեղացի կոլեգաների հետ հասցնում է ծանոթանալ։ Նրանց թվում էր Չարլի Չապլինը։ Բունյուելը Չապլինին ասում է, որ միշտ երազել է օրգիայի մասնակցել, Չապլինն էլ որոշում է նոր ընկերոջ համար նվեր-օրգիա կազմակերպել՝ իր իսկ ամառանոցում։ Նա երեք մարմնավաճառների է վարձակալում, սակայն, վերջիններս՝ սկսում են կռիվ անել, թե ում է հասնելու հանրահայտ Չապլինը, իսկ անծանոթ Բոնյուելով չեն էլ հետաքրքրվում։ Չկարողանալով ինչ-որ հայտարարի գալ՝ մարմնավաճառները հեռանում են։

Այս պատմությունը իրական է. այդ շրջագայության ընթացքում Բունյուելը երկու անգամ փորձել է օրգիայի մասնակցել, ճիշտ է՝ երկրորդ անգամն առանց Չապլինի ներգրավվածության։ Բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունեցել։ 

 

 

 

 

 

 

 

 


Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

Չարլի Չապլինը և նրա կանայք

Չարլի Չապլինն ասել է…

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

Սթենլի Կուբրիկի 10 սիրելի ֆիլմերը