Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը - VNews

Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

1f5e46dcfc32da5f7e02c35abc3720e6 - Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

Միքայել Նալբանդյան գրողն ու հրապարակախոսը մեր գրականության ազատության երգիչն է, հեղափոխականը: Նա գրում էի հայրենիքի ազատության մասին, սեփական ժողովրդի ազատության համար: Նրա կենսագրության ու գրականության մեջ «ազատություն» բառը չափազանց շատ էր իր ժամանակների համար:

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թվականի  նոյեմբերի 2-ին  Նոր Նախիջևանում՝ դարբինների տոհմի ժառանգ Ղազարի ընտանիքում: Իր նախնական կրթությունը ստանում է Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Ընթերցասեր էր ու աշխատասեր: 1851 թվականին «Արարատ» շաբաթաթերթում տպագրվում են Միքայելի առաջին բանաստեղծությունները. դրանք գրաբար և աշխարհաբար էին, արդեն հետագայում նրա գրական հայացքներն ամբողջապես թեքվում են դեպի աշխարհաբար:  1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Արդեն այս տարիներին իր ակտիվ հասարակական գործունեությամբ ու ազատական հայացքներով նա ընդունելի չէր տեղի իշխանությունների համար:

Ընդամենը 17 տարեկանում Նալբանդյանն արդեն ստիպված էր փախչել հայրենի Նոր Նախիջևանից և մեկնել Մոսկվա: Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդում Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորում Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Աշակերտներին ուղղված նրա առաջին խոսքեն է լինում հետևյալը՝  «պիտի հայերեն մտածել սովորենք»:

«Ժողովրդի հանճարը նրա լեզուն է, նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սորովորությունների, արժանիքների ու արատների մասին»:

Միքայել Նալբանդյան

4be85f09d42cdc8ce6079de0bf45bd4a - Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

Առաջին ձերբակալություն

1854 թվականին Միքայել Նալբանդյանը առաջին անգամ ձերբակալվում է, նրան մեղադրում էին հակաօրինական գործունեության մեջ: Կարճ ժամանակ անց ազատ է արձակվում ու մինչև 1858 թվականը սովորում Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որպես ազատ ունկնդիր:

«Հյուսիսափայլ»

Գրական հրապարակախոսական գործունեություն

1858 թվականին Մոսկվայում Ստեփանոս Նազարյանի հետ համատեղ ջանքերով հիմնադրում են «Հյուսիսափայլ» ամսագիրը, որն առաջադիմական բնույթ ուներ: «Հյուսիսափայլի» էջերին էին հայտնվում Րաֆֆին, Ռաֆայել Պատկանյանը, Մուրացանը, ինչպես նաև ռուս ու եվրոպացի գրողներ: Ինքը՝ Նալբանդյանը ամսագրում հաճախ ներկայանում էր Կոմս Էմանուել ծածկանունով, դրանք առավելապես սուր հրապարակախոսական հոդվածներ էին:

1859 թվականին ընկերոջ հետ վիճաբանությունների արդյունքում Նալբանդյանը հեռացավ «Հյուսիսափայլի» խմբագրությունից: Նալբանդյանը սկսում է շրջել եվրոպական քաղաքներով, կապեր հաստատել տեղի առաջադեմ դեմքերի հետ:  1850-ականների վերջին ու 60-ականների սկզբին Նալբանդյանը հանդես է գալիս նաև գեղարվեստական ստեղծագործություններով: Նրա ուղղությունը ռեալիզմն էր, նրա «Մինին խոսք՝ միւսին հարս» վիպակը հայ վիպագրության առաջին օրինակներից է:

9fe3b8c5246e798564e3789eed8f5599 - Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

Դեպի Հնդկաստան

Հնդկահայ մեծահարուստներ Մասեհ Բաբաջանյանը, Կատարինե Խոջամալյանն ու ուրիշներ մեծ գումար էին կտակել իրենց հայրենիք Նախիջևանին: Սակայն Անգլիայի գաղութային տիրապետության տակ գտնվող Հնդկաստանից նյութական արժեքներ դուրս հանելը գրեթե անհնար էր: Այս խնդիրը լուծելու համար Նոր Նախիջևանի իշխանությունը հարմար է գտնում Միքայել Նալբանդյանին, որը լավ էր տիրապետում օտար լեզուների և իրավաբանական գիտելիքներ ուներ: Նալբանդյանին հաջողվում է շահել դատն ու կտակված գումարները տեղափոխել ծննդավայր. այսօր էլ Ռոստով քաղաքում գործում է այդ գումարներով կառուցված հիվանդանոցը:

Պոեզիա

Նալբանդյանի վաղ շրջանի ստեղծագործություններն ավելի ռոմանտիկ են, իսկ գրեթե ամենուր առկա ազատության գաղափարախոսությունը առավել ցայտուն է արտահայտվում «Մանկության օրեր», «Ապոլոնին», «Ազատություն», «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծություններում: Վերջինս, հայտնի փաստ է, դարձավ հայոց օրհներգ: Իր այս ստեղծագործություններով Նալբանդյանը ըմբոստ ու պայքարող ոգի հաղորդեց հայ գրականությանը, իսկ «Ազատություն» բանաստեղծությունը դարձավ ժամանակի ակտիվ երիտասարդության ուղենիշը:

«Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն»։

Միքայել Նալբանդյան

1280px Խաչատուր Աբովյանի կիսանդրին 1 - Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

Սերերը

Միքայել Նալբանդյանի կենսագրությունը լի է սիրային պատմություններով ու արկածներով: Ռուսական Փոքր թարոնի դերասանուհի Մարինա Պանովայի հետ սիրային կապը Նալբանդյանը չլրջացրեց և անավարտ թողեց, ճիշտ այդպես նա նաև կիսատ էր թողել նախիջևանցի Վարդուհու հետ հարաբերությունները: Եվրպայում շրջելու տարիներին Նալբանդյանի կյանքում մի իտալացի նկարչուհի է հայտնվում, սակայն բանն ամուսնության չի հասնում: Վարկած կա, որ հենց գրողի սիրելին է հանդիսանում «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության նախատիպը: Հավանաբար ազատատենչ գրողի կյանքում ընտանիքի կամ անձնական երջանկության համար տեղ չկար:

Բանտարկություն

Նալբանդյանը նաև հայրենանվեր հասարակական գործունեություն է վարում Պոլսում իսկ 1862 թվականին Պետերբուրգում մասնակցում է ընդհատակյա մի կազմակերպերության աշխատանքներին, շատ չանցած լոնդոնյան պրոպագանդիստների հետ կապեր ունենալու մեղադրանքով Նալբանդյանը ձերբակալվում ու բանտարկվում է Պետերբուրգում: Բանտում գտնվելու տարիներին Միքայելը չի դադարում գրել:  Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում 1866 թվականի մարտի 31-ին։

 


5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

5 հին ու նոր գրող Վանաձորից…

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

10 փաստ Մուրացանի կյանքից…

Սիամանթո. 10 փաստ

10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ…

«Այս հիվանդ, հանճարեղ պատանին». Միսաք Մեծարենց

Որբանոցներից աքսորավայրեր. Գուրգեն Մահարի

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Մեծանուն գրողները Ալեքսանդր Շիրվանզադեի մասին

Աբովյան փողոցի պատմությունը (վիդեո)