Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մինչ Իտալիան (և մասնավորապես երկրի հյուսիսը) գտնվում է խիստ կարանտինի տակ՝ Vnews-ն առաջարկում է ապահով, տնային պայմաններում ուսումնասիրել Միլանի գեղեցկագույն վայրերից մեկը, որը հայտնի է հիմնականում տեղացիներին և ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի երկրպագուներին. Luce Bar-ը ավելի շուտ վինտաժային սրճարան հիշեցնող վայր է, որը գնտվում է Fondazione Prada մասնավոր թանգարանի շենքում:
Այն կառուցել է ճարտարապետ Ռեմ Կոլխասը՝ նախկին գինու-կոնյակի գործարանի տեղում: Թանգարանը միավորում է ժամանցն ու արվեստը. առաջին 6 հարկերում տեղ է գտել ֆոնդի մշտական հավաքածուն, հիմնականում 20-21-րդ դարերի իտալացի և եվրոպացի նկարիչների աշխատանքներ են: Իսկ առաջին հարկում տեղակայված է «Bar Luce»-ն. «լույսի բար»-ի դիզայնը կատարվել է Անդերսոնի մտահղացմամբ, ըստ որի այն պետք է վերականգներ 60-ականների Միլանի սրճարանի շունչը: Ռեժիսորը չէր ցանկանում ստեղծել միայն էկրանից գեղեցիկ երևացող վայր, ինչպես իր ֆիլմերում, այլ ուզում էր հնարավորություն տալ այցելուներին գալ այստեղ շփվելու, աշխատելու և ընթերցելու համար:
Բարն այնքան գունավոր է և հագեցած, որ նման է թանգարանային նմուշի. երեկոյան ալկոհոլային խրախճանքի այստեղ, հավանաբար, չես տրվի, բայց առավոտյան կամ ցերեկը մեծ հաճույքով կվայելես բռանչը կամ կապուչինոն և բրիոշը: Առկա է բազմատեսակ իտալական ապերետիվների լայն տեսականի՝ իրենց հետ սովորաբար մատուցվող ախորժելի խորտիկներով: Քաղցրի սիրահարների համար վաճառքում կան կոնֆետներ, որոնք կարելի է հուշանվերի տեսքով գնել և բերել հետդ Հայաստան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո