Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսուորթն ամուսնացել են - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսուորթն ամուսնացել են

Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսուորթը 2018թ.-ի դեկտեմբերի 23-ին ամուսնացել են. այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է զույգի ընկերներից մեկը՝ Քոնրադ Քարը:

26-ամյա երգչուհու ու 28-ամյա դերասանի ամուսնական արարողությունն անց է կացվել համեստ պայմաններում՝ տանը՝ ընտանիքի անդամների ու մոտ ընկերների ներկայութամբ:

Instagram-ում հրապարակված սթորիում երևում է, թե ինչպես է զույգը կտրում հարսանեկան տորթը՝ «Mr. and Mrs.» գրությամբ փուչիկների դիմաց: Հարսանիքին ներկա են եղել նաև Հեմսուորթի եղբայրները՝ Քրիս և Լյուք Հեմսոուրթները:

Ամերիկյան լրատվամիջոցները փորձել են կապ հաստատել զույգի ներկայացուցիչների հետ, սակայն ո՛չ Մայլին, ո՛չ Լիամը դեռևս չեն հաստատել նորությունը:

Հիշեցնենք՝ Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսոուրթն առաջին անգամ հանդիպել են 2009թ.-ին՝ Նիքոլաս Սփարքսի «The Last Song» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի շրջանակներում: Արդեն 2010-ին նրանք Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ հաստատել են, որ հանդիպում են: Անընդհատ բաժանվելուց ու միանալուց հետո, զույգը 2012թ.-ին հայտարարում է, որ նշանվել է, սակայն 2013-ին Մայլիի ներկայացուցիչը ասում է, որ զույգը բաժանվել է: Մայլին Լիամից բաժանվելու մասին երգ է գրում՝ «Wrecking Ball», մինչդեռ Հեմսուորթին նկատում են մեքսիկացի դերասանուհի ու երգչուհի Էիզա Գոնսալեսի հետ համբուրվելիս: 2014թ.-ին Մայլին սկսում է հանդիպել Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Պատրիկի հետ, սակայն այս հարաբերություններն էլ ավարտվում են գրեթե մեկ տարի անց: 2016թ. և Մայլի Սայրուսին ու Լիամ Հեմսուորթին նկատում են ընդհանուր ընկերների հետ՝ նախկին նշանադրության մատանին մատին: Նույն թվականին նրանք հաստատում են, որ կրկին նշանված են: Մայլին նոր հիթ է գրում Լիամի մասին՝ «Malibu», ու երգի մասին խոսելով ասում, որ երկուսն էլ փոխվել են, հասունացել և կրկին սիրահարվել իրար: 

Թարմացում՝ Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսոուրթը պաշտոնապես հայտարարել են, որ ամուսնացել են՝ հրապարակելով հետևյալ լուսանկարները և նշելով ամուսնության ամսաթիվը՝


MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

1970-ականներ․ Աստղերն աշխատանքից դուրս

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

Հայտնի մարդկանց՝ 2019թ.-ի Վալենտին-յան հրապարակումները

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Գրեմմի 2019. Հաղթողների ցանկը