Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը - VNews

Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

Milos Forman - Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

Ապրիլի 13-ին 86 տարեկանում կյանքից հեռացավ սիրված ռեժիսոր, կրկնակի օսկարակիր Միլոշ Ֆորմանը:

Թռչելով կկվի բնի վրայով/Пролетая над гнездом кукушки/One Flew Over the Cuckoo’s Nest, 1975

Դերերում՝Ջեք Նիկոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Մայքլ Բերրիման ևն

Ֆիլմի գլխավոր հերոս Ռենդլ Փաթրիքը հայտնվում է հոգեբուժարանում: Ռենդլը չի ցանկանում համակերպվել այն բանի հետ, թե ինչպես են հիվանդանոցի աշխատողները վերաբերվում հիվանդներին և որոշում է ըմբոստանալ:
Ֆիլմի հիմքում է Քեն Քիզիի 1962 թ. համանուն գիրքը:
Ֆիլմը 1977 թ. արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Ջեք Նիկոլսոն), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Լուիզա Ֆլեթչեր), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Բրոդ Դյուրիֆ),  «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում, իսկ Միլոշ Ֆորմանն արժանացել է իր առաջին Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 Ամադեուս/Амадей/Amadeus, 1984

Դերերում՝ Թոմ Հալս, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, Էլիզաբեթ Բերիջ ևն

18-րդ դար, Անտոնիո Սալիերի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ: Սալիերին հայտնի էր և տաղանդավոր և չէր կարող համակերպվել նոր տաղանդաշատ մեկի ի հայտ գալու հետ: Մոցարտը լուրջ վտանգ էր ներկայացնում Սալիերիի համար:  Միևնույն ասպարեզում չեն լինում երկու հսկա. այդ իսկ պատճառով Սալիերին դավեր է նյութում Ամադեուսի դեմ…
1985 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն ձայն», «Լավագույն գրիմ անվանակարգերում», «Լավագույն դերասան» (Մյուրեյ Աբրահամ) անվանակարգերում, իսկ ռեժիսոր Միլոշ Ֆորմանը տուն գնաց իր երկրորդ Օսկարով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան