Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երբեմն անհատները թողնում են իրենց անջնջելի հետքը համաշխարհային մշակույթի վրա: Այդպիսին էր ամերիկյան կինոինդուստրիայի անմոռանալի անուններից մեկը՝ Մերիլին Մոնրոն: Բոլոր ժամանակների ոգեշնչող իկոնան, ինչպես հայտնի է, մշտապես ունեցել է երկրպագուների մեծ բանակ: Նրա ժամանակակիցներից ոմանց հաջողվել է հավաքագրել ու պահպանել այն ամենը, ինչը կապված է եղել «Մերիլին Մոնրո» անվան հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր լուսանկարների տեսքով հուշեր, որոնք մինչև այժմ չեն հրապարակվել և խնամքով թաքցվել են լայն շրջանակների աչքից:
Նկարներից շատերը ներկայացնում են երիտասարդ Մերիլինին 21-22 տարեկան հասակում:
Նոր գտած պատկերները կուղղվեն «Ժառանգությունն» ժամանցի աճուրդին:
«Զարմանալի է՝ նրա մահից մոտ 56 տարի անց, Մերիլինը այնքան հայտնի է, որքան եղել է երբևէ: Ես այն միլիոնավոր մարդկանցից մեկն եմ, որը դեռ շարունակում է սիրել նրան»,-նշել է «Ժառանգութուն» աճուրդի տնօրեն Մարգարետ Բարեթը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո