fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Միշել Լեգրանն ասել է…

  • Ես երբեք դաշնամուրի մոտ նստած չեմ ստեղծագործում: Սեղանի մոտ եմ գրում՝ լռության մեջ: Գործիքի մոտ դու ընդամենը 10 մատ ունես, իսկ երևակայության մեջ՝ անթի՜վ:

 

  • Գոյություն ունի գիտակցության և սրտի երաժշտություն: Իմ գրածը սրտինն է: Իմ երաժշտությունը լռության համար է գրվում, իսկ հանդիսատեսով լեցուն դահլիճն ընդամենը ավելի խորն է դարձնում այդ լռությունը:

 

  • Երբ երիտասարդ էի, չէի հասկանում՝ ինչ է երիտասարդությունը, չգիտեի՝ ինչպես է պետք այն զգալ, ապրել: Հիմա արդեն շատ լավ եմ հասկանում՝ ինչ բան է դա: Հիմա գիտեմ՝ ինչպես այն զգալ ու ապրել մինչև վերջին շունչս:

 

  • Ուրիշ ոչ ոք Էդիթ Պիաֆ չէ և չի դառնա:

 

  • Բարբարա Սթրեյզանդն այնքան հայտնի է, որ բեմին կարող է անել ամեն ինչ: Նա կարողանում է լցնել աշխարհի ամենամեծ համերգասրահները: Բայց որքան հայտնի է արտիստը, այնքան շատ է ռիսկի դիմում և ավելի շատ է վախենում ռիսկի դիմել:

 

  • Մեր աներևակայելի սիրո պատմությունն սկսվել է դեռ 50 տարի առաջ: Հիշում եմ՝ 1964 թ. մեկնեցի Բրազիլիա և կինոփառատոնի ժամանակ հանդիպեցի Մաշա Մերիլին: Երկուսիս մոտ էլ ինչ-որ հզոր համակրանք ծնվեց: Ավելին… մենք սիրում էին իրար, շատ էինք սիրում, բայց միասին լինել չէինք կարող. Մաշան նշանված էր, ես ամուսնացած էի և երեխաներ ունեի: Ընտանիքս թողնել չէի կարող: Պարտավորվածություննե՜ր: Չէինք կարող միասին լինել, բայց հրաժեշտի ժամանակ իրար խոստացանք, որ այդ սերը երբեք մեզ չի լքի: Այդպես էլ եղավ: 50 տարի հետո Փարիզում կրկին հանդիպեցի նրան: Այդ ժամանակ կնոջիցս արդեն բաժանվել էի: Կասկածներ չկային՝ դեռ իրար սիրում էինք: Ես և Մաշան վերջապես ամուսնացանք:

 

  • Անձնական ապրումներն ու էմոցիաներն այդքան էլ չեն ազդում գրածս երաժշտության վրա: Ասեմ ավելին՝ ամենազվարճալի գործերս գրվել են կյանքիս ամենատխուր և ծանր պահերին: Կամ էլ ճիշտ հակառակը: Օրինակ՝ «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմում, բոլորը լալիս են, բայց ես այն ստեղծել եմ կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկում: Շրջակա միջավայրը ոչ մի ազդեցություն չունի ստեղծածս երաժշտության վրա:

 

  • Չեմ կարող ասել՝ ինչպես է ծնվում երաժշտությունը: Միայն մի բան կասեմ. ես անդադար աշխատում եմ, օրուգիշեր: Մեքենայի նման աշխատում եմ:

 

  • Ես ինձ ջրհորի եմ նմանեցնում: Ինչքան ինձնից վերցնեն, այդքան ավելի կլցվեմ: Ես կարող եմ անդադար ստեղծագործել, հորինել: Իմ ջրհորը միշտ լի է ջրով:

 

  • Պիկասոն ասում է՝ նկարչի երկու տեսակ կա. մեկը, որը փնտրում է, և մեկը, որը գտնում է: Ես երկրորդ տեսակին եմ պատկանում: Ես միշտ աշխատանքի մեջ եմ:

 

Կարդացեք նաև՝

Ջիմ Ջարմուշն ասում է…

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…


Առնո Բաբաջանյան…

Չայկովսկի. դասականի ոչ դասական օրիենտացիան

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

«Թյուդորներն» ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Ջորջիո Արմանին ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքն ասում է…

Ուիթնի Հյուսթոնն ասել է․․․

Վոլտերն ասել է…

Հակոբ Պարոնյանն ասել է…

Ջորջ Մարտինն ասում է…

«Reign»-ը ասում է…