Միխայել Հանեկեի լավագույն ֆիլմերը - VNews

Միխայել Հանեկեի լավագույն ֆիլմերը

haneke - Միխայել Հանեկեի լավագույն ֆիլմերը

Գերմանացի  սիրված ռեժիսոր Միխայել Հանեկեն ծնվել է 1942 թ. մարտի 23-ին Մյունխենում:
Հանեկեն արվեստագետների ընտանիքից է. հայրը ռեժիսոր է, իսկ մայրը՝ դերասանուհի: Դեռ մանկուց էլ պարզ էր, որ երեխան ծնողների հետքերով է գնալու:
«Ոսկե արմավենու» հնգակի դափնեկիր Հանեկեն այսօր նշում է իր 76 ամյակը և այդ կապակցությամբ VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում ռեժիսորի լավագույն ֆիլմերը:

1. Ծածկագիրն անհայտ է/Код неизвестен/Code inconnu: Récit incomplet de divers voyages, 2000

Դերերում՝ Ջուլիետ Բինոշ, Ալեքսանդր Համիդի ևն

Փարիզ, Ֆրանսիա: Ժանը գնում է ավագ եղբորը՝ Ժորժին տեսակցության: Ժորժը լրագրող է և մեկնել է հերթական պատերազմը լուսաբանելու: Տանը միայն Աննան է՝ Ժորժի սիրելին, որը հրաժարվում է Ժանի առաջ դուռ բացել: Ժանը բարկանում է և անմտածված քայլերի է գնում: Մեկ ակնթարթում անկանխատեսելի դեպքեր են տեղի ունենում, և դրանք ազդում են անգամ անծանոթ մարդկանց կյանքի վրա:
2000 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Դաշնակահարուհին/Пианистка/La Pianiste, 2001

 Դերերում՝Իզաբել Հյուպպեր, Աննի Ժիրարդո ևն

Էրիկան դաշնակահարուհի է. նա ապրում է մոր հետ և դասավանդում է կոնսերվատորիայում: Էրիկայի կյանքում բացի սիրելի գործից ոչինչ չկա. նա միայնակ է: Սիրո և քնքշանքի բացակայությունը նրան չոր ու կոպիտ է դարձրել, և երբ անգամ նրա կյանքում հայտնտվում է տղամարդ, նա ամեն կերպ վանում է վերջինին: Ինչո՞ւ, միթե՞  Էրիկան ընդհանրապես սիրել չգիտի:
2001 թ. ֆիլմն արժանացել է «Գրան պրի» մրցանակի, իսկ գլխավոր դերասաններ Իզաբել Հյուպպերն ու Բենուա Մաժիմելը հաղթել են «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը