Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Սիրելի Հովհաննես,
Եվրոպա հասնելուցս մի քանի օր հետո ես քեզ մի բաց նամակ գրեցի – տանդ հասցեով, որ այն ժամանակ հիշում էի թիվը, տունը,– բայց պատասխան չստացա. Դերենիկին մի քանի նամակ ևս գրել եմ, նույնպես պւստասխան չունիմ:
Հիմա խնդրում եմ, որ նամակս ստանալուն պես, ինձի պատասխանես:
Ինչպե՞ս է քեֆդ, ի՞նչ ես անում, ի՞նչ է անում Շանթը. ո՞ւր է Դերենիկը. (Աղբալյանին նամակ գրել եմ Մոսկվա). ի՞նչ հալի մեջ է Վերնատունը։ Ո՞նց է ընտանիքդ, բալեքըդ… Մինչև այժմ մի բան չհրատարակեցիր — «Դեպի անհունը», «Սինամ թագավորը»։ Ե՞րբ է հրատարակվելու «Մուրճը», իսկ «Տարազը» ի՞նչ է անում։
Թե իմ մասին կհարցնես, – քեֆս վատ է, տրամադրությունս միշտ մռայլ. հույս, ոգևորություն, եոանդ-բան՝ չկան մեջս, բայց քաշե-քաշ ապրում եմ, քաշե-քաշ պարապում:
Եղբայր, գերմարդիկ չենք, որ ասքան հարվածներ, տանջանքներ ուտելուց հետո՝ էլի զվարթ, աշխույժ լինենք… Բաներս բո՛շ է…
Ղ. Աղայանը, կարծեմ, հիմա Բաքվումն է, իսկ Դերենիկը ինչո՞վ է ապրում:
Սիրելի՛ս, գրի՛ր, գրի՛ր, տեսնենք ի՛նչ դուրս կուգա. ուզում եմ «Աղբյուր-Տարազին» բան ղրկել, բայց հավաս չկա. ծերացա՜նք, դեո չապրած… Կարո՛ղ ես ինձ հայտնել, թե Ե. Թոփչյանը Թիֆլիզո՞ւմն է հիմա, ի՞նչ է անում։ Արշասկ Ղազարյանի մասին կարո՞ղ ես գրել. ի սեր աստծու, ում նամակ եմ գրում՝ պատասխանում չեն` խո չե՞ն խռովել ինձնից, բայց խռովելու ի՞նչ տեղիք կա արդյոք, ախր ինչո՞ւ Դերենիկը չի գրում ինձ…
Էլ ի՞նչ գրեմ, – գրելու շա՜տ բան կա, բայց նամակագրության թելը պիտի պահել, որ մարդ սկսի բացվել, և գրե՛լ, գրե՛լ:
Սպասում եմ նամակիս պատասխանին:

Մնամ համբույրներով,
քո՝ Ավետիք Իսահակյան
Բարևներ բոլորին։

Հասցես` – Zurich (Швейцария) Sonnestrasse, N 4 IV, Avetik Isahakian

 

աղբյուր՝ www.isahakyanmuseum.am


Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

3 սիրո պատմություն հայ դասականներից

Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

Թումանյանի զավակները

Թումանյանական շարք

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Նամակ ապագային…

Թե ինչու ժամանակին ապամոնտաժվեց Բաբաջանյանի արձանը

Արմեն Տիգրանյան