Մոբին ներողություն է խնդրել Նատալի Փորթմանից... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մոբին ներողություն է խնդրել Նատալի Փորթմանից…

Երաժիշտ-պրոդյուսեր Մոբին իր հեղինակային «Then It Fell Apart» հուշագրությունում գրել է, որ 1999 թ.-ին սիրավեպ է ունեցել դերասանուհի Նատալի Փորթմանի հետ:

Այս մասին խոսելիս դերասանուհին ասում է.

«Այն շատ կարճ ժամանակահատվածը, որում մենք հանդիպել ենք, չի կարելի սիրավեպ անվանել: Նա մեծ էր, ես նոր էի ավարտել ավագ դպրոցս: Նա ասում է, որ ես 20 տարեկան եմ եղել, բայց դա այդպես չէ, ես 18 տարեկան էի: Այս ճանապարհով նա փորձում է վաճառել իր գիրքը, և դա ինձ շատ է անհանգստացնում»:

Մոբին ներողություն է խնդրում դերասանուհուց.

«Հիմա իսկապես շատ լավ եմ հասկանում, որ բոլոր գրքիս ուղղված քննադատությունները տեղին են: Ես չպետք է Նատալիի անունը նշեի գրքումս: Կամ, գոնե պետք է հարցնեի նրան այդ բանն անելուց առաջ: Հիմա էլ Նատալիի արձագանքը հարգում եմ: Ես հիանում եմ Նատալիի խելքով և տաղանդով: Շատ եմ գնահատում նրա՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված աշխատանքները: Ինձ վատ եմ զգում, որ անհարմարություններ եմ ստեղծել Նատալիի և նրա ընտանիքի անդամների համար: Հաշվի առնելով մեր միջև եղած 14 տարվա տարիքային տարբերությունը, ես պետք է շատ ավելի պատասխանատու լինեի այն ժամանակ, երբ մենք հանդիպում էինք: Ես շատ եմ հարգում այն բոլոր-բոլորին, որոնք տեղ են գտել հուշագրություններումս: Նատալի և բոլոր, ներողություն եմ խնդրում Ձեր մասին գրքումս խոսելու համար: Ես պետք է զգուշացնեի…»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա