Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները - VNews

Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները

picasso - Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները

Նկարչությունն արվեստի ամենագեղեցիկ ճյուղերից մեկն է: Արվեստի այս ճյուղի սիրահարները քաջատեղյակ են աշխարհահռչակ նկարիչների գործերից, սակայն շատ քչերն են ներկա գտնվել այդ գործերի ստեղծմանը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի տեսանյութեր մեր սիրելի նկարիչների մասնակցությամբ:

Քլոդ Մոնե

Այս վիդեոն նկարահանվել է Ժիվերնիում, 1915 թ., երբ Մոնեն 74 տարեկան էր: Հոլովակի հեղինակն է Սաշա Գիտրին, որն այն օգտագործել է իր  վավերագրական ֆիլմում (“Ceux de chez nous”): Այս ժամանակահատվածը շատ ծանր էր Մոնեի համար, քանի որ նա կորցրել էր կնոջը և որդուն, ինչպես նաև լուրջ առողջական խնդիրներ ուներ, բայց միևնույն ժամանակ նա իր կյանքի վերջին 10 տարիները շատ արդյունավետ օգտագործեց…

Օգյուստ Ռենուար

Այս վիդեոյի հեղինակը նույնպես Սաշա Գիտրին է: Հոլովակը նկարահանվել է 1915 թ. հուլիսին: 74-ամյա Ռենուարը տառապում էր ռևմատոիդ արթրիտից. նա գամված էր անդամալույծի սայլակին: Ռենուարը խեխդվում էր ցավերից, սակայն վայր չէր դնում վրձինը: Վիդեոյում Ռենուարի որդին՝ Քլոդը օգնում է հորը վրձինը ձեռքերում պահել և նկարել: Անգամ դժոխային ցավերը չկանգնեցրին հանճարին: Ասում են, որ երբ Անրի  Մատիսը հարցրել է Ռենուարին, թե ինչու նա չի դադարում նկարել, վերջինս պատասխանել է. «Ցավն անցողիկ է, մինչդեռ գեղեցկությունը, գեղեցկությունը հավերժ է»:

Վասիլիյ Կանդինսկի

Վիդեոյի նկարահանման ժամանակ Կանդինսկին 59 տարեկան էր: Հոլովակը պատրաստվել է Հանս Ցյուրլիսի կողմից: Հոլովակում Կանդինսկին է, որը նկարում է մաքուր կտավի վրա:

Անրի Մատիս

Հոլովակը նկարահանվել է Նիցցայում: 76 ամյա Մատիսը նկարում է թոռնիկին: Սա հատված է Ֆրանսուա Կամպոյի 26 րոպեանոց ֆիլմից: 

Այս հոլովակը պատրաստվել է 1946 թ.: Մատիսը թղթից պատկերներ է սարքում: Ասում են, որ այդ առողջական լուրջ խնդիրները ստիպեցին մաեստրոյին հեշտացնել իր գործելաոճը և շարունակել ստեղծագործել:

Պաբլո Պիկասո

68 ամյա Պիկասոն նկարում է ապակու վրա:  Սա հատված է Փոլ Հիզերթսի 1950 թ. “Visite à Picasso” ֆիլմից:

Կարդացեք նաև՝ Ֆրանսուազա Ժիլո. Պիկասոյի սիրուհին և անթիվ մուսաներից մեկը

Պաբլո Պիկասոն ասել է . . .

Ամենահանճարն ու արցունքոտ մուսան. Պիկասո-Դոռա Մաար

Ջեքսոն Պոլակ

Վիդեոյում Պոլակը պատմում է իր գործի և ստեղծագործությունների մասին և միևնույն ժամանակ «ծնունդ է տալիս» իր նկարներից մեկին: Հոլովակի նկարահանման ժամանակ Պոլակը 39 տարեկան էր. հոլովակի հեղինակն է Հանս Նամութը: Հանսսի և Պոլակի համագործակցությունը կործանարար էր Ջեքսոնի համար. թեպետ նա երկար ժամանակ է, ինչ ալկոհոլ չէր օգտագործում, նորից սկսում է խմել:

Պոլակը մահանում է 1956 թ. ավտովթարից:

Ալբերտո Ջակոմետտի

Այս վիդեոյում շվեյցարացի գեղանկարիչ և քանդակագործ Ալբերտո Ջակոմետտին է, որը աշխատում է Մոնպառնասի իր ստուդիայում: Հոլովակը նկարահանվել է 1965 թ., երբ Ջակոմետտին 64 տարեկան էր:

Մաուրից Էշեր

Այս ֆիլմը հոլանդացի նկարիչ Մաուրից Էշերի մասին է: Ֆիլմի ռեժիսորն է Հան Վան Գելդերը:

 

Աղբյուր՝ cameralabs.org


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Մարիա Պիկասո. նա կերտեց նկարչին

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Ռոտկո. արվե՞ստ, թե՞ խաբկանք…

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Գտնվել է Ֆրիդա Կալոյի առաջին հնարավոր ձայնագրությունը

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Կատվանկարչություն. կատուներով կախարդված 5 նկարիչ