Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին - VNews

Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

monica - Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին
  • Կինը կարող է սիրել այնպես, ասես երբեք չի հեռանալու, բայց կարող է հեռանալ այնպես, ասես երբեք չի սիրել:

 

  • Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է միայն երկու դեպքերում. երբ այն չկա և երբ նրանից բացի ոչինչ չկա:

 

  • Իսկական սեքսուալությունը գլխում է և երևակայության մեջ, այլ ոչ թե մարմնի մեջ: Ինձ չի զարմացնում, որ 20-ամյա և 30-ամյա տղամարդիկ ինչ-որ բան են գտնում տարիքով կանանց մեջ:

 

  • Երբեք ոչ մի դեպքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Ես հիմա ավելի երջանիկ եմ, քան այդ ժամանակ: Ես հիմա ավելի լավ գիտեմ՝ ինչ է ինձ պետք և առանց ինչի չեմ կարող ապրել:

 

  • Մարդիկ մյուսներին կարող են ներել խելքը, տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:

 

  • Յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ երազում է լինել մարմնավաճառուհու դերում:

 

  • Կանացիությունը ներդաշնակությունն է, բնականությունը և զգացմունքայնությունը:

 

  • Գեղեկությունը դառնում է կենդանի և հետաքրքիր, երբ հագուստով է ծածկված:

 

  • Ես ինձ միայնակ շատ լավ եմ զգում, և ոչ այն պատճառով, որ ես գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքն անտանելի է: Եվ նրանք միայնակ շատ վատ են իրենց զգում: Ներդաշնակության զգացողությունը քո արտաքին տեսքը չէ, այլ այն, թե ինչպես ես քեզ զգում քո ներսում: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ հանդեպ շատ սեր եմ զգացել, ես մեծ ընտանիք ունեմ:

 

  • Սերը ապրում է միայն այն ժամանակ, երբ կա միմյանց հանդեպ հարգանք և ազատություն: Դիմացինին իրի պես տիրելու ցանկությունը հիմարություն է:

 

  • Գեղեցկության մասին չի կարելի խոսել այնպես, ասես այն բեռ է: Դա արդարացի չէ: Գեղեցկությունն իրականում մեծ հնարավորություն է, որի համար պետք է շնորհակալ լինել: Բացի դա, այն անցողիկ է… Ինչպես մի խելացի մարդ է ասել՝ գեղեցկության ազդեցությունը երեք րոպե է տևում, որից հետո մենք մենք է կարողանանք մեր վրա հայացք պահել ուրիշ զենքերով:

 


5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

«Անտանելի» գրավիչ կանանց ոսկե կանոնները

Կարեն Դեմիրճյանի մտքերը…

Մոնիկա Բելուչի-Վենսան Կասել. ատելությունից սեր և հակառակը

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Էմմա Ուաթսոնն ասում է…

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Էդիթ Պիաֆ. իմ կյանքը [հատված ինքնակենսագրականից]

Կլոդ Մոնեն ասում է…

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

Coldplay-ն ասում է…

Ֆորշն ասում է…

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Միլանի նորաձևության շաբաթ. Մոնիկա Բելուչի, Կառլա Բրունի, Իզաբելլա Ռոսսելլինի և ուրիշներ

Արթուր Շոպենհաուերն ասել է . . .