Մոնիկա Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում - VNews

Մոնիկա Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում

es ashxatum em 2 1 3 - Մոնիկա Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում

Variety-ն տեղեկացնում է, որ կանանց հիացմունքի առարկա և տղամարդկանց ամենանվիրական երազների կինը՝ իտալացի դերասանուհի Մոնակի Բելուչին կնկարահանվի նոր մինի-սերիալում: Մոնիկան կմարմնավորի ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերուհիներից մեկին՝ հեղափոխական և հայտնի ֆեմինիստուհի Թինա Մոդոտտիին: Սերիալը կրելու է “Radical Eye: The Life and Times of Tina Modotti” («Ռադիկալ հայացք. Թինա Մոդոտտիի կյանքը և ժամանակները») անունը և նկարահանվելու է հայտնի իտալացի ռեժիսոր Էդոարդո դե Անջելիսի կողմից: Սերիալը բաղկացած է լինելու 6 էպիզոդից, իսկ նկարահանումներն անց են կացվելու Լոս Անջելեսում, Մեքսիկայում և Իտալիայում՝ անգլերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով:

Բոլոր նրանք, որոնք չգիտեն, նշենք, որ երիտասարդ Թինան նկարահանվել է հոլիվուդյան համր կինոյում, իսկ 20-ականներին տեղափոխվել է ապրելու Մեքսիկա և մուտք է գործել Կոմմունիստական կուսակցություն: Թինան ընկերություն էր անում Ֆրիդայի, նրա ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի և Խոսե Սիկեյրոսի հետ: Թինան նաև զբաղվում էր լուսանկարչությամբ:
Մոդոտտին ֆեմինիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր…

Աղբյուր՝ Variety, Buro247

 


Օրվա տերմինը. Ֆեմինիզմ

Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]