Մոնիկա Վիտի և Միքելանջելո Անտոնիոնի. մուսան և մաեստրոն - VNews

Մոնիկա Վիտի և Միքելանջելո Անտոնիոնի. մուսան և մաեստրոն

Մոնիկա Վիտին ծնվել է 1931 թ. նոյեմբերի 3-ին Հռոմում, Իտալիա: Մոնիկայի հաջողությունը կանխորոշեց լեգենդար Միքելանջելո Անտոնիոնիի հետ հանդիպումը. հենց դրանով է պայմանավորված այն, որ Վիտիի անունը տալիս միանգամից հիշում ենք մաեստրոյին: Անտոնիոնին միշտ եղել է դերասանուհու սիրելի տղամարդը, սիրեկանը, հայրը, ընկերը, մաեստրոն՝ ամեն ինչը:
Վիտիիի և մաեստրոյի համագործակցությունը տևեց 10 տարի. ընդհամենը մեկ տասնամյակի ընթացքում նրանք կարողացան միասին ստեղծել մի քանի անմոռանալի ֆիլմ, որոնք համալրեցին համաշխարհային կինեմատոգրաֆի մարգարիտների շարքը:

Ասել, որ Մոնիկա Վիտին գեղեցիկ է հավասարազոր է ոչինչ չասելուն. ոչ ստանդարտ դիմագծերը թույլ են տվել Մոնիկային տարբերվել մյուսներից, իսկ աստվածային հայացքը՝ հավերժ անմահանալ տղամարդկանց հիշողության մեջ: Վայրի, կրակոտ երիտասարդ կինը կարողանում է գերել մաեստրոյի սիրտն ու դառնալ նրա գլխավոր և անփոխարինելի մուսան:
1957 թ. էր: Միքելանջելոյի համար շատ կարևոր տարի. ռեժիսորի կարիերան վերելք էր ապրում: Անտոնիոնին հրավիրում է Մոնիկային հնչյունավորելու «Ճիչ» ֆիլմում դերասանուհիներից մեկի կերպարը: Այդ հանդիպումը ճակատագրական էր. Միքելանջելոն մինչև ականջների ծայրը սիրահարվում է Վիտիին:
Վիտին ծանոթ չէր Անտոնիոնիին, բայց արդեն զգում էր իր մեջ հասունացող սերը այդ՝ տեղ-տեղ կոպիտ և դաժան տղամարդու հանդեպ: Կուրորեն սիրահարված աղջիկը ինքն իրեն խոսք է տալիս, որ ավելի լավն է դառնալու թե՛ որպես կին, թե՛ որպես դերասանուհի:

Նա իր հայացքով խժռում էր տղամարդկանց:

Միքելանջելո Անտոնիոնին Մոնիկայի մասին

Շատ շուտով համեստ Մոնիկայից ոչինչ չի մնում. նա վերածվում է ճակատագրական կնոջ: Անտոնիոնին օգնում էր սիրելիին ճիշտ շարժվել, ճիշտ խոսել և անգամ ճիշտ հագնվել: Դերասանուհուն տենչում էին բոլորը, բայց նրա սիրտը պատկանում էր միակ և անկրկնելի Միկելեին (այսպես էր դիմում մաեստրոյին Մոնիկան):
Հասկանալով, որ պահը հասունացել է և Մոնիկան պատրաստ է փայլել՝ Անտոնիոնին գործի է անցնում: «Առեղծվածային սկանդալը» ռեժիսորի և դերասանուհու առաջին համագործակցությունն էր. Անտոնիոնին ժամերով օգնում էր սիրելիին մենախոսություններն անգիր անել:

1 2

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Մարչելո Մաստրոյանի

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Ջեյն Բիրկինի վինտաժային լուսանկարները

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

Նախորդ տարիներին «Ոսկե առյուծի» արժանացած լավագույն ֆիլմերից մի քանիսը

Ժաննա Մորոյի 5 լավագույն ֆիլմերը

Ժաննա Մորո. մտքեր, լուսանկարներ

Անրի Վեռնոյ. մարդ, որը ստեղծեց «Մայրիկ» ֆիլմը

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Ֆեդերիկո Ֆելինիից

Միքելանջելո Անտոնիոնին ասել է…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ֆիլմեր լրագրողների մասին

Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից. մաս 2