Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն - VNews

Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

մոնթեսեդա - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Համարձակ Սեդան, սարի պես անսասան Մոնթեն, Լիբանանն ու դե սերը

Սեդան դեռ փոքրուց համարձակ էր ու լայնախոհ: 15 տարեկանում արդեն մեծահասակների հետ զրույցներում անվախ ու ազատ իր կարծիքն էր արտահայտում: Իսկ Մոնթեն, ծանոթանալով Հայ դատի պատմությանը, որոշել էր ամբողջ կյանքը բացառապես հայրենիքին նվիրել: Ոչ մի կին, ոչ մի սեր. միայն հայրենիք: Ամերիկահայ 21 ամյա զինվոր, որի անունը Մոնթե- Mountai» էր՝ անգլերեն «սար», «լեռ», լեռան պես անսասան էր թվում իր այս որոշման մեջ, սակայն այդ փոքրիկ ու համարձակ աղջնակը խախտում է երիտասարդ հայրենասերի բոլոր ծրագրերը:  «Պարտվեց սիրո դեմ պայքարում»,- տարիների հեռավորությունից ժպտում է Սեդան՝ հաղթական, կարոտով ու սիրով լի:

Դուն քանի՞ տարեկան ես, որ կարծիք կը հայտնես,– Սեդային լսելուց հետո հարցնում է Մոնթեն:

1488164 639817526056829 488490780 n - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

 

1459048 634748816563700 112962287 n - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Սերը, սերը

«Մի անգամ դպրոցական պտույտ ունեինք, հիշում եմ, ու այս տղան եկավ, ես ձեռքս մեկնեցի. «Օ, բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», ու ինքը  շատ փոքրիկ  համբույր տվեց շրթունքներիս, ես, չգիտեմ, երևի կարմրեցի, ամբողջ գյուղը այնտեղ էր, այսպես ասած, իմ դասընկերները, ու անմիջապես արդարացա, ասեցի՝ «դե Ամերիկայում այդպես են բարևում»: Երևի այդ ժամանակ արդեն 16 պիտի լինեի, իսկ ինքը՝ 21: Հետո ինձ ասեց. «մազերդ այդպես փայլում էին, ու աչքերդ մեծ-մեծ, որ էլ չդիմացա»: Բայց էլի սեր չխոստովանեց»:

33(13) - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Հայաստանն ու Փարիզը

Հետո Սեդան գալիս է Հայաստան՝ համալսարանում սովորելու, իսկ Մոնթեն Հայ դատի ու արդարության հաստատման հետքերով՝ երկրից երկիր, քաղաքից քաղաք: Փարիզում՝ ձերբակալություն:

Սեդան Երևանում նստել չէր կարող, Փարիզ պետք է գնալ, Մոնթեին այցելել է պետք: Մենակ նամակներով ուժ ու սեր փոխանցել այլևս չի լինում: Սեդան մեկնում է անհապաղ, հասնում Փարիզ, գտնում Մոնթեին, որոշում են ամուսնանալ: Այո, դա ճիշտ որոշում էր:

10417459 683180301717384 9052967914027524834 n - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

22 - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

xabut0sfl78 - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Առաջին անգամ Հայաստան, հայրենի հող

Եվրոպական երկար դեգերումներից ու հետապնդումներից հետո 1990 հոկտեմբերի 6-ին Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ ոտք դրեց հայրենի հողի վրա: Սեդայի ջանքերի շնորհիվ:

Առաջին վայրը, ուր տարավ նրան Սեդան, Սուրբ Զորավոր եկեղեցին էր, ապա Կաթողիկե եկեղեցին:

«Հետո տարա Թումանյան փողոցի Գեղարվեստի սրահի դիմացի սեփական տների թաղը: Ինձ համար շատ հետաքրքիր էր նեղ, ծուռ-մուռ ճանապարհներով սեփական տների այդ բակը, չնայած բարվոք պայմաններ չէին, բայց երևանյան հին շունչն էի զգում այնտեղ: Այդ թաղամասը հիմա Հյուսիսային պողոտան է, որտեղ դեռ ոտք չեմ դրել: 

Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում…

Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»:

Սեդա

սեդա գերեզման - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Արդուզարդն ավելորդ է

Մոնթեն արդուզարդ չէր սիրում: Բնական գեղեցկություն էր սիրում:

«Իմ ծննդյան օրն ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով:

Սեդա

Սեդան այսօր էլ մազերը չի ներկում. այդպես էլ օրեցօր շատացող ճերմակած մազերով է…

seta - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Մահը վերջը չէ

«Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք,  որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա։ Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում  այդ օրը… Վերջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա»:

Սեդա

Ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, ես նրան զգում եմ:

 

24312455 1744539132257609 975539948325454402 n 1 - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն

Մոնթեից հետոյի Սեդան

Սեդա Գպրանյան-Մելքոնյան-Կընդնը սփյուռքահայ գրականության մասնագետ է: Ինքն էլ է գրում, ասում է՝ իր նպատակը հատկապես որդուն ճշմարտությունը պատմելն է:

Սեդան Մոնթեի մահվանից 7 տարի անց ամուսնանում է Մոնթեի ընկերոջ հետ: Ասում է՝ եթե ամուսինն էլ իր պես կարոտ չունենար Մոնթեի հանդեպ, ապա իրենք երբեք չէինք կարողանա կողքի կանգնել: «Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ», – պատմում է Սեդան։

Իսկ մեր որդին պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի՝ Մոնթեն ով է և ինձ ասում է. «Մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել»: 

Սեդա

1468582 642632809108634 901925096 n - Մոնթե-Սեդա. սիրուն սիրո ու անանց կարոտի պատմություն