-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Քարվաճառի շրջանը(Քելբաջար) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։
Նրա վարչական կենտրոնը Որոտան (Կուբաթլու) քաղաքն էր։
Մինչև խորհրդայնացումը եղել է Հայաստանի կազմում։ Սահմանակից է եղել Հայաստանի ԽՍՀ–ի Վարդենիսի, Ազիզբեկովի, Սիսիանի և Գորիսի շրջաններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին։
1992 թվականի աշնանը ադրբեջանական բանակը գրավում է Մարտակերտի շրջանի արևմտյան մասը և բռնակցում Քելբաջարի շրջանին, իսկ հայ բնակչությանը՝ արտաքսում։
1993 թ․ ապրիլին հայկական զինված ուժերը ազատագրել են Քարվաճառի շրջանը։
Արցախի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ Արցախի Հանրապետությունում վերացվել են այդ Ադրբեջանական ԽՍՀ–ի և վերջինիս կազմի մեջ գտնվող ԼՂԻՄ–ի վարչական միավորները։
Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։
Քարվաճառի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականի ապրիլին, Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո