«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել - VNews

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Dian - «Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Դեկտեմբերի 9-13-ը, համաճարակային կանոններով պայմանավորված, մեզ համար արդեն սովորական դարձած առցանց ձևաչափով տեղի ունեցավԿին》 միջազգային կինոփառատոնը՝ ներկայացնելով 51 ընտրված ֆիլմ 26 երկրից։ Բացի անիմացիոն ֆիլմերից, որոնք հատուկ ցուցադրվել են արցախցի երեխաների համար, մյուս ֆիլմերը հասանելի էին միայն օնլայն։ Սակայն կինոփառատոնի ընթացքում մեկ վավերագրական ֆիլմ այնուամենայնիվ ցուցադրվեց Երևանի կարևորագույն պատմամշակութային դաճլիհներից մեկում՝ Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, և ցուցադրման վայրը պատահական չէր։

Պատմում ենք, թե ինչու էր սույն ցուցադրությունն այդքան անհրաժեշտ և ներկայացնում ենք ֆիլմը, որը ցանկալի է անպայման դիտել, իսկ օնլայն կամ օֆլայն՝ արդեն այդքան էլ էական չէ։

 

Երևանում «Գյոթե կենտրոն»-ի կազմակերպած սցենարական վորքշոփի արդյունքում 4 հայաստանաբնակ հեղինակ հնարավորություն ստացան 400$ բյուժեով կյանքի կոչել իրենց իսկ կողմից գրված պատմությունները։ Ֆիլմը ստացվել է ասիմետրիկ՝ յուրաքանչյուր ռեժիսոր իրավունք ուներ նկարահաներ իր հերոսուհուն այնպես, ինչպես ցանկանում էր։ Նախապայմանը մեկն էր՝ ընտրել հայազգի կինարվեստագետ, որը ստեղծագործել է 20-րդ դարի առաջին կեսին։ Կինոալմանախի համար ընտրվեցին Այծեմնիկ Ուրարտուն (օրիորդության մեջ՝ Տեր-Խաչատրյան), որը մասնագիտատական կրթություն ստացած Հայաստանի առաջին կինքանդակագործն էր, Արմեն Օհանյան կեղծանունով (իսկական անունը՝ Սոֆյա Փիրբուդաղյան) աշխարհահռչակ պարուհին և գրողը, որի մասնագիտական որակներով հիացած էր անգամ Անատոլ Ֆրանսը, նկարչուհի Վերա Վարդ Պատրիկյանը, ով ծնունդով Վրաստանից էր և գրեթե ամբողջ կյանքն ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում: Չորրորդ հերոսուհին  ճարտարապետ Ցողիկ Արաբյանն էր։

53EBDA2A 143E 40A2 9EAF 687453E9A5C3 - «Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշելՃարտարապետ Ցողիկ Արաբյանը

 

Վերջինիս նախագծով կառուցված յուրահատուկ երևանյան առանձնատունը գտնվում է Այգեձոր թաղամասում, որտեղ էլ մինչ օրս ապրում են ճարտարապետի ուղիղ ժառանգները։ Չորս մասից բաղկացած վավերագրական ֆիլմն անվանվեց «Մոռացված անուններ»՝ ի նշան, ազդակ և, հավանաբար, նաև ճիչ արվեստասեր և մշակութային ժառանգության նկատմամբ ոչ անտարբեր հանրությանը, որպեսզի վերոհիշյալ, երբեմնի կարկառուն և տաղանդավոր կանանց անունները հանրայնացվեն, իմացվեն և հիշվեն, քանի որ այսօր և այստեղ մենք, ցավոք, գրեթե չունենք նման մասշտաբի և որակի արվեստագետներ։

 

06947E0B 30FF 4E33 862E 9FCA900CA4C3 960x1257 - «Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշելպարուհի և գրող Արմեն Օհանյանը

 

Պետք է նշել, որ ոչ բոլոր հերոսուհիների մասին կարելի է հավասարաչափ տեղեկություն գտնել հայաստանյան ազգային արխիվներում, այդ իսկ պատճառով 4 մասանոց ֆիլմում ամեն հեղինակ դիմել է ինքնուրույն՝ իրարից տարբեր ռեժիսորական լուծումների և հնարքների, և չորս կանանց ստեղծագործական կյանքի սթորիթելինգն իրարից խիստ տարբերվում է։ Կանանցից ոմանք, քանի որ ապրել և մահացել են Հայաստանից դուրս՝ չեն թողել հայաստանաբնակ ժառանգներ, ումից և կարելի էր ֆիլմի համար մանրակրկիտ տեղեկություններ ստանալ։ Այդպես, օրինակ՝ Վարդ Պարտիկյանը, որը ծնվել է Քութաիսիում, սովորել Թիֆլիսում և արդյունքում տեղափոխվել Մոսկվա, կյանքի որոշ ժամանակաշրջան ապրելով Երևանում, փոխել է իր անունն ու, Վարդ Պատրիկյանից զատ, նաև հանդես է եկել որպես Վերա Վարդ-Պատրիկովա կամ պարզապես Վերա Պատրիկովա։

F333411B AD9A 4A6A B1EE D220E536DAC7 - «Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշելՎարդ-Պատրիկովայի աշխատանքներից, 1987-1988թթ

Այդ կեղծանունով իր մասին կարելի է տեղեկություն գտնել Թիֆլիսի և Մոսկվայի ազգային արխիվներում։

Արմեն Օհանյանը, որն ակտիվ ճամփորդել է և ելույթ ունեցել տարբեր երկրներում, իր մասին թողել է անհամեմատ ավելի շատ տեղեկություն։ Պարուհին խորհրդային տարիներին անգամ այցելել է Մեքսիկա, որտեղ էլ մահացել է։

Օհանյանի մասին հասանելի են բազմաթիվ հրատարակված նամակներ, ակնարկներ, հղումներ և հարուստ ֆրանսալեզու գրական ժառանգություն։ Իսկ մեր ժամանակակից հետազոտողներից գրող և կինոգետ Արծվի Բախչինյանը լայնածավալ զբաղվել է պարուհու տպավորիչ և բեղմնավոր կյանքի մասնագիտական ուսումնասիրությամբ, ինքն էլ հենց «Մոռացված անուններ»-ում պարուհու մասին պատմող ֆիլմի համահեղինակն է:

 Ճարտարապետ Ցողիկ Արաբյանի ամենանշանավոր և ռեժիսորի համար հասանելի կառույցը ճարտարապետի առանձնատունն է, որը, ցավոք, այս պահին գտնվում է ոչ բարվոք վիճակում և ունի շուտափույթ վերանորոգման կարիք։

6096A36D 0B3B 437E 9EFF 0D9AA0FAA48E 960x635 - «Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշելԱյծեմնիկ Ուրարտուն՝ Մարտիրոս Սարյանի քանդակի վրա աշխատելիս

Պարադոքսալ է, որ այս անվանի և ականավոր կանանց մասին մեզ այսօր գրեթե ոչ մի ազգային հարթակից չեն պատմում, ավելին՝ եթե չլիներ այս (եթե ոչ չնչին, ապա գերհամեստ բյուջեով) ստեղծված կիսասիրողական փորձարարական ֆիլմը, որը ֆինանսավորել է «Գյոթեի կենտրոնը»՝ ես ինքս, որքան էլ որ հետաքրքրվում եմ 20-րդ դարի արվեստով, չէի տեղեկանա Վարդ Պատրիկյանի գոյության և նրա տասնյակ երփնավոր աշխատանքների մասին, որոնք (պարզվեց) հասանելի են համացանցում՝ ի դեմս քնքուշ պաստելային սոցռեալիստիկ նկարների։ Կամ այլ առիթով երբեք չեմ լսել Այծեմնիկ Ուրարտուի ծանրաբեռնբարդություններով և դժբախտություններով լի ստեղծագործական և անձնական կյանքի մանրամասների մասին։ Այնուամենայնիվ, Ուրարտուն ակտիվ մասնակցություն ունեցավ մեր երկրի հասարակական կյանքի մեջ, ներգրավված է եղել Հայաստանի նկարիչների միության ստեղծման ակտիվիստների խմբում, մինչև կյանքի վերջին օրը չի դադարել ղեկավարել Հայաստանի նկարչական ֆոնդը, բացի այդ Նկարիչների միության խորհրդի անդամ էր և Նկարիչների միության քանդակների բաժնի ղեկավար: Իսկ այս մասին այսօր պատշաճ, մատչելի և հասանելի կերպով չի խոսում ոչ մի տեղական կառույց, որը դե յուրե և դե ֆակտո պետք է զբաղվի ազգային արվեստի պահպանմամբ և տարածմամբ։


Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

«Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

Հայաստանի առաջին կին-քանդակագործ՝ Այծեմնիկ Ուրարտուն

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Խիստ մշակութային ռեկորդներ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վավերագրական ֆիլմ է ստեղծել The Beatles խմբի մասին

Մարի Պեյլերյան