Մոսֆիլմը ցուցադրում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը - VNews

Մոսֆիլմը ցուցադրում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը

Andrey Tarkovsky cinepromo subtitri DCP otpravki na festivali 1 - Մոսֆիլմը ցուցադրում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը

Ռուսական lifedeeper.ru-ն հայտնում է, որ «Մոսֆիլմ» (“Мосфильм”) ռուսական կինոստուդիան իր յութուբյան ալիքում տեղադրել է հանճարեղ ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը, այսինքն՝ բոլոր ցանկացողները Տարկովսկու գործերն անվճար դիտելու հնարավորություն կունենան:

Հիշեցնենք, որ Տարկովսկու ֆիլմերը համարվում են կինեմատոգրաֆի ողջ պատմության լավագույն աշխատանքներից: Ռեժիսորին սիրում և մեծարում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում, այլև ողջ աշխարհում:

Ինձ համար Տարկովսկին հանճարեղ ռեժիսոր է, նա կինոյում նոր լեզվի ստեղծող է, քանի որ սեփական ֆիլմերում նա պատկերում էր կյանքը որպես արտացոլանք, որպես երազ: 

Ինգմար Բերգմանը՝ Տարկովսկու մասին 

Ես սիրում եմ Տարկովսկու բոլոր ֆիլմերը: Ես սիրում եմ Տարկովսկուն որպես մարդ և որպես ռեժիսոր: Նրա ֆիլմերում յուրաքանչյուր հատված մի առանձին արվեստի գործ է:

Ակիրա Կուրոսավա

«Տարկովսկին կինեմատոգրաֆիայի Աստվածն է», – ասել է Դենի Բոյլը և հավելել, որ իրեն հարգող յուրաքանչյուր ռեժիսոր պետք է դիտի վերջինիս հանճարեղ ֆիլմերը:

տես նաև՝ Անդրեյ Տարկովսկու լավագույն ֆիլմերը

Անդրեյ Տարկովսկու ամենաազդեցիկ գործերը նկարահանվել են 1962-1986 թթ. և դրանք անդրադառնում են հոգևոր թեմաներին, դրանցում սիմվոլիզմ կա: Տարկովսկին ցանկանում էր իր ֆիլմերով ցույց տալ, որ մեր պատկերացումները կարող են ժամանակի ընթացքում և տարածության մեջ փոխվել, իսկ մեր ընկալումները հարաբերական են:

Տարկովսկու ֆիլմերը միանշանակ հեշտ ընկալելի և ըմբռնելի չեն, բայց հերիք է կտրվեք այս իրականությունից և խորասուզվեք Տարկովսկու իրականություն, դրանք կկախարդեն և կկլանեն ձեզ և դուք ոչ մի դեպքում չեք ցանկանա արթնանալ այդ գեղեցիկ երազից:

 

տես նաև՝ Անդրեյ Տարկովսկին ասել է…


Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Տարկովսկի Լուսանկարիչը

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Անդրեյ Կոնչալովսկի. 5 ֆիլմ

Նախորդ տարիներին «Ոսկե առյուծի» արժանացած լավագույն ֆիլմերից մի քանիսը

«Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Ինգմար Բերգմանն ասել է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Անդրեյ Տարկովսկու լավագույն ֆիլմերը

Ակիրա Կուրոսավայի լավագույն ֆիլմերը

5 ֆիլմ նկարիչների մասին

Polaroid-ների հավաքածուն բացահայտում է լուսանկարիչ Անդրեյ Տարկովսկուն

5 ֆիլմ դրամաների սիրահարների համար

10 ֆիլմ, որ կընկերակցեն ձեզ Ամանորի տոներին